Վերաբերության խնդիր

Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում անծանոթ ծերունու մասին:

Այդ օրը բոլորը վիճում էին հեղափոխության շուրջ:

Պապը անընդհատ հարցնում էր զինվոր թոռից:

Վերաբերության խնդիրը այն առարկան կամ անձն է, որի շուրջ կամ վերաբերմամբ կատարվում է գործողությունը:

Գտի՛ր վերաբերության խնդիրները:

  • Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում:
  • Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղած նյութերն արդեն իսկ բավարար են ձերբակալելու համար:
  • Արիության, փառքի ու սխրանքի մասին

Ես մոռանում էի այս դառնագին հողում:

  • Ուսուցչիս նկատմամբ իմ հոգածությունը տարիների ընթացքում չխամրեց:
  • Ծննդյան օրվա առթիվ ստացած շնորհավորանքները չէին մեղմացնում սրտի վիշտը:

Կետադրիր.

  1. Երկու մոմ, իբրև հույսի կերոններ, մարմրում էին տաճարի ներսում:
  2. Շենքը մի քանի հարկաբաժին ուներ, և դրանցում միասին բնակվում էին Կամսարական հինգ եղբայրները:
  3. Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում ծվարել են  գյուղերը որտեղ խավար խեղճություն կա:
  4. Գնում էին հազար գույնի ձիեր քուռակներով, ու դեռ անծին թամբած ու մերկ դեղձան ու սպիտակ բաշերով:
  5. Երևանյան գեղեցիկ անդորրավետ մի տուն էր Գրիգոր պապի երբեմնի տունը՝ հաստատուն հիմքերով ու պատերով շոգից պաշտպանող նեղ լուսամուտներով, փայտե պատշգամբով:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started