Չափ ու քանակի պարագա

Չափ ու քանակի պարագա

  • Կապույտ երեկոն այնքան խաղաղ է:
  • Լճափից արևը երկու անգամ է երևում:

Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման չափը, աստիճանը, կոչվում է չափ ու քանակի պարագա (ինչքա՞ն, որքա՞ն):

Գտի՛ր չափ ու քանակի պարագաները:

  • Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին:
  • Փայտփորիկն անընդհատ կտցահարում էր ծառը:
  • Ոսկե շղթան արժեր հազար դոլար:
  • Փոքրիկը շատ էր սիրում պաղպաղակ և երբեք չէր հրաժարվում դրանից:
  • Այդ երեկո ծերունին բնավ չխոսեց:

Կետերի փոխարեն գրի՛ր չափ ու քանակի պարագաներ:

  • Քաղաքացիները չորս օր փակեցին փողոցները:
  • Լողորդը շունչը երկար պահում էր ջրի տակ:
  • Մենք բավականին զարմացանք՝ տեսնելով ջունգլիի բնակիչներին:
  • Հանիբալի զորքը երեկ կանգ առավ Ալպերի բարձունքում:
  • Մարագների դռները արդեն կանաչել են:

Դերբայական դարձվածները դարձրու՛ երկրորդական նախադասություններ:

  • Ամեն ինչ պատրաստի ստանալիս վաստակի ծանրությունը չեն զգում:

Վաստակի ծանրությունը չեն զգում, երբ ամեն ինչ պատրաստի ստանում են:

  • Ծնող դարձողը նոր միայն հասկանում է ծնողի հարգը:

Ծնողի հարգը հասկանում է միայն նա, ով դառնում է ծնող:

  • Մի մարդու ոտքերն աստծու մոտ գնացին՝ գանգատ անելու:

Մի մարդու ոտքերն աստծու մոտ գնացին, որ գանգատ անեն:

  • Կենսուրախ մարդ լինելու պատճառով նրան բակում շատ էին սիրում:

Նրան բակում շատ էին սիրում, քանի որ նա կենսուրախ մարդ էր:

Կետադրի՛ր:

  1. Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով:
  2. Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ՝ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները:
  3. Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի է մեռած համարել:
  4. Անասունը, մթերքն ու մորթեղենը որպես փող հարմար չէին, որովհետև շուտ էին փչանում և մարդիկ վնաս էին կրում:
  5. Այնպես պատահեց, որ մուկն իսկապես հատուցեց առյուծին՝ փրկելով նրա կյանքը:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started