«Պատասխանատվությու՞ն է, հանդուրժողականությու՞ն, ինքնակրթվելու միջո՞ց…»

Քանի որ կորոնավիրուսի պատճառով մենք չենք կարող դուրս գալ տնից, մենք շատ մեծ պատասխանատվություն ենք կրում, որպեսզի չվարակենք և՛ մեզ և՛ ուրիշներին: Եթե մենք չպահպանենք կարանտինի կանոնները, անզգուշորեն կվարակենք մի քանի մարդկանց, որի արդյունքը կլինի աղետալի:

Սակայն կարանտինը ունի նաև լավ կողմեր: Կարելի է զբաղվել ինքնակրթությամբ, կատարել այն գործերը, որոնք  չէինք կարող կատարել կարանտից առաջ: Օրինակ ես՝ սովորում եմ ծրագրավորմանը և ավելի շատ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started