Թռչկան

Աշնան առաջին օրը ես անցկացրեցի Թռչկանում: Այն անցավ շատ ուրախ և հետաքրքիր:

Անցանք երկար ու հոգնեցուցիչ ճանապարհ, որից հետո բարձրացանք բեռնատարի վրա, որը սարերի խորդուբորդ ճանապարհներով մեզ հասցրեց Թռչկանի ջրվեժի մոտ: Անցանք գետերի միջով, համեղ ճաշեցինք և շարժվեցինք առաջ՝ ջրվեժի մոտ: Անցանք ևս մի քանի գետի միջով և վերջապես հասանք ջրվեժին: Ջրվեժը բարձր ու գեղեցիկ էր: Անցկացրեցինք մի քանի ժամ ջրվեժի մոտ, լավ թրջվեցինք ու վերադարձանք դպրոց:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started