Ասիա

Ասիան զբաղեցնում է երկրագնդի ամբողջ ցամաքի մեկ երրորդ մասը: Նրա ափերը հյուսիսից ողողում են Հյուսիսային սառուցյալ  օվկիանոսը, հարավից՝ Հնդկական  օվկիանոսը, արևելքից՝ Խաղաղ օվկիանոսը, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Միջերկրական ծովը: Ասիան ամենաբարձր աշխարհամասն է, նրա միջին բարձրությունը գրեթե 3 անգամ ավելի է, քան Եվրոպայինը: Այստեղ գերակշռում են լեռնաշղթաները և սարահարթերը, որոնք կազմում են տարածքի 3/4-ը: Կենտրոնական մասում գտնվում է Տիբեթի սարահարթը, որի …

Եվրոպա

Եվրոպան աշխարհամաս է, ամենամեծ մայրցամաքի՝ Եվրասիայի արևմտյան մասը: Ասիայի և Եվրոպայի միջև ցամաքային սահմանն անցնում է Ուրալյան լեռներով, Էմբա գետով մինչև Կասպից ծովը, Կումա և Մանիչ գետերով մինչև Դոնի գետաբերանը, այնուհետև Սև ու Միջերկրական ծովերով: Եվրոպային են պատկանում Նոր Երկիր, Ֆրանց-Իոսիֆի Երկիր, Շպիցբերգեն, Իսլանդիա, Բրիտանական, Զելանդիա, Բալեարյան, Կորսիկա, Սարդինիա, Սիցիլիա, Կրետե կղզիներն ու կղզեխմբերը: Հսկա թերակղզու նման …

ՀՀ տնտեսությունը

Անկախանալուց առաջ Հայաստանի տնտեսությունը հիմնականում արդյունաբերական էր՝ գերակա ուղղություններն էին, քիմիական արդյունաբերությունը, էլեկտրոնիկան, մեքենաշինությունը, կաուչուկի արտադրությունը, սննդարդյունաբերությունը և տեքստիլը, այն խիստ կախված էր ներմուծվող հումքից։ Հայաստանի կառավարության համար օրակարգային է արդյունաբերական զարգացման քաղաքականության մշակումն ու հետևողական և արդյունավետ իրագործումը, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը։ Դեռևս խորհրդային տարիներին արդյունաբերության ոլորտը կարևորագույն դերակատարություն է ունեցել բնակչության զբաղվածության և եկամուտների ապահովման գործում։ Մինչդեռ ԽՍՀՄ …

Հայաստանի աշխարհագրական դիրը

ՀՀ գտնվում է Եվրասիա մայրցամաքի Ասիա աշխարհամասի Հարավ-Արևմտյան Ասիա տարածաշրջանում: Այն ամբողջությամբ հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային կլիմայական գոտում է, իսկ Գրինվիչի միջօրեականի նկատմամբ՝ արևելյան կիսագնդի սահմաններում՝ 3-րդ ժամային գոտում: Նվազագույն գծային հեռավորությունը մերձակա ծովերից 145 կմ է (Սև ծով): Կասպից ծովից հեռավորությունը 175 կմ է, Միջերկրական ծովից՝ 750 կմ, իսկ Պարսից ծոցից՝ մոտ 1000 կմ: ՀՀ-ից հյուսիս գտնվում է Մեծ Կովկասի լեռնաշղթան, իսկ հարավ՝ Իրանական և Արաբական անապատները, որոնք …

Թիթեռը և կոկոնը (թարգմանություն անգլերենից հայերեն)

Մի օր մի տղամարդ գտավ թիթեռի մի կոկոն: Նա նկատեց, որ կոկոնի վրա փոքրիկ անցք է բացվել: Նա նստեց և մի քանի ժամ դիտեց, թե ոնց է թիթեռը պայքարում իր մարմինը փոքրիկ անցքի միջով հանելու համար: Նա նկատեց, որ թիթեռը չի կարողանում դա անել: Ապա տղամարդը որոշեց օգնել թիթեռին, ուստի նա վերցրեց մկրատը և կտրեց …

Դելֆինն ու կապիկը (թարգմանություն անգլերենից հայերեն)

Մի օր…. Վաղուց, նավաստիները իրենց առագաստանավով ճանապարհվեցին դեպի ծով: Նրանցից մեկը երկար ճանապարհորդության համար իր կապիկին բերեց: Երբ նրանք հեռու էին ծովում, սարսափելի փոթորիկը շրջեց նրանց նավը: Բոլորն ընկան ծովը, իսկ կապիկը վստահ էր, որ նա կխեղդվի: Հանկարծ հայտնվեց մի դելֆին ու նրան փրկեց: Շուտով նրանք հասան կղզի, իսկ կապիկը դելֆինի մեջքից իջավ: Դելֆինը հարցրեց …

Ալյումին

Ալյումին (Al), ատոմային համարը՝ 13, ատոմային զանգվածը՝ 26.98154։ Ալյումին պարզ նյութը փափուկ, թեթև արծաթասպիտակավուն երանգով մետաղ է, օժտված է մեծ էլեկտրա– և ջերմահաղորդականությամբ։ Ալյումինի խտությունը 2,7 գ/սմ3 է։ Մոտ 3 անգամ թեթև է երկաթից և պղնձից, սակայն բավական ամուր է։ Ալյումինը հալվում է 600 °C ջերմաստիճանում։ Ալյումինի ֆիզիկական հատկությունները՝ •             Ալյումինը արծաթափայլ սպիտակ մետաղ է …

Նար-Դոս

Նար-Դոսը գրական անուն է, առաջացել է գծիկով երկու մասի բաժանված նարդոս ծաղկի անունից։ Գրողի իսկական անուն-ազգանունը Միքայել Տեր-Հովհաննիսյան է։ Նա ծնվել է 1867 թ. մարտի 1-ին Թիֆլիսում և ամբողջ կյանքում ապրել այդ քաղաքի հայաբնակ Հավլաբար թաղամասում։ Հայրը բրդավաճառ էր, նյութական զրկանքը անպակաս էր ընտանիքից։ Նրա ուսումը կարճ է տևել. սովորել է նախ Հավլաբարի ծխական, ապա …

Առաջադրանքներ հայոց լեզվից

Առաջադրանքներ 1․ Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը՝ ոչ: Տեղադրի՛ր ճիշտ բառը: ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած (1. ջնարակները, 2. նկանակները):բ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած (1. խարամը, 2. խարանը):գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ (1. միացյալ, 2. միասնական) որոշում չկայացվեց:դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել (1. …

Հայդուկներ

Հայդուկը հարստություն և ունեցվածք ոչ միայն չուներ, այլև ունենալու իրավունք էլ չուներ։ Նրա կյանքը նվիրաբերված էր հայրենիքի ազատությանը և պատկանում էր միայն հայրենիքին։ Հայդուկն անընդհատ շարժման մեջ էր։ Դեռ լույսը չբացված, նա հեռանում էր, և ոչ ոք չպետք է իմանար, թե որ ուղղությամբ և ուր է գնում։ Նրա բնակատեղին քարայրն էր, ձնե տնակը, լեռներն ու …

Design a site like this with WordPress.com
Get started