Ասիան զբաղեցնում է երկրագնդի ամբողջ ցամաքի մեկ երրորդ մասը: Նրա ափերը հյուսիսից ողողում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը, հարավից՝ Հնդկական օվկիանոսը, արևելքից՝ Խաղաղ օվկիանոսը, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Միջերկրական ծովը: Ասիան ամենաբարձր աշխարհամասն է, նրա միջին բարձրությունը գրեթե 3 անգամ ավելի է, քան Եվրոպայինը: Այստեղ գերակշռում են լեռնաշղթաները և սարահարթերը, որոնք կազմում են տարածքի 3/4-ը: Կենտրոնական մասում գտնվում է Տիբեթի սարահարթը, որի …
Category Archives: Աշխարհագրություն
Եվրոպա
Եվրոպան աշխարհամաս է, ամենամեծ մայրցամաքի՝ Եվրասիայի արևմտյան մասը: Ասիայի և Եվրոպայի միջև ցամաքային սահմանն անցնում է Ուրալյան լեռներով, Էմբա գետով մինչև Կասպից ծովը, Կումա և Մանիչ գետերով մինչև Դոնի գետաբերանը, այնուհետև Սև ու Միջերկրական ծովերով: Եվրոպային են պատկանում Նոր Երկիր, Ֆրանց-Իոսիֆի Երկիր, Շպիցբերգեն, Իսլանդիա, Բրիտանական, Զելանդիա, Բալեարյան, Կորսիկա, Սարդինիա, Սիցիլիա, Կրետե կղզիներն ու կղզեխմբերը: Հսկա թերակղզու նման …
ՀՀ տնտեսությունը
Անկախանալուց առաջ Հայաստանի տնտեսությունը հիմնականում արդյունաբերական էր՝ գերակա ուղղություններն էին, քիմիական արդյունաբերությունը, էլեկտրոնիկան, մեքենաշինությունը, կաուչուկի արտադրությունը, սննդարդյունաբերությունը և տեքստիլը, այն խիստ կախված էր ներմուծվող հումքից։ Հայաստանի կառավարության համար օրակարգային է արդյունաբերական զարգացման քաղաքականության մշակումն ու հետևողական և արդյունավետ իրագործումը, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը։ Դեռևս խորհրդային տարիներին արդյունաբերության ոլորտը կարևորագույն դերակատարություն է ունեցել բնակչության զբաղվածության և եկամուտների ապահովման գործում։ Մինչդեռ ԽՍՀՄ …
Հայաստանի աշխարհագրական դիրը
ՀՀ գտնվում է Եվրասիա մայրցամաքի Ասիա աշխարհամասի Հարավ-Արևմտյան Ասիա տարածաշրջանում: Այն ամբողջությամբ հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային կլիմայական գոտում է, իսկ Գրինվիչի միջօրեականի նկատմամբ՝ արևելյան կիսագնդի սահմաններում՝ 3-րդ ժամային գոտում: Նվազագույն գծային հեռավորությունը մերձակա ծովերից 145 կմ է (Սև ծով): Կասպից ծովից հեռավորությունը 175 կմ է, Միջերկրական ծովից՝ 750 կմ, իսկ Պարսից ծոցից՝ մոտ 1000 կմ: ՀՀ-ից հյուսիս գտնվում է Մեծ Կովկասի լեռնաշղթան, իսկ հարավ՝ Իրանական և Արաբական անապատները, որոնք …
Հայաստան և Լիտվա
Թուրքիա
Թուրքիան երկիր է Եվրասիայում, պետություն տեղակայված Ասիայի հարավ-արևմուտքում, որոշ մասը՝ հարավային Եվրոպայում։ Ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը կազմավորվել է 1920-ական թվականանների սկզբին` Օսմանյան կայսրության փլուզման արդյունքում։Թուրքիան արևելքից սահմանակից է Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ, հարավից` Իրաքի և Սիրիայի հետ, արևմուտքից՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ Սև ծով, Միջերկրական, Էգեյան և Մարմարյա ծովեր։ Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը …