Նահապետ Քուչակի “Ես աչք ու դու լույս հոգի” հայրենի վերլուծություն

Ես աչք ու դու լոյս, հոգի,առանց լո´յս` աչքըն խաւարի. Ես ձուկ ու դու ջուր, հոգի,առանց ջո´ւր` ձուկըն մեռանի. Երբ զձուկն ի ջրէն հանենւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի, Երբ զիս ի քենէ զատեն,քան զմեռնելն այլ ճար չի լինի: Այս հայրենում հեղինակը համեմատության միջոցով ցույց է տալիս իր սիրո ուժգնությունը։ Ես աչք ու դու լոյս, հոգի,առանց …

Պետրոս Դուրյան

Պետրոս Դուրյանը ծնվել է 1851 թ. մայիսի20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում։ Ուսումառությունն սկսում է Սկյուտարի Ճերմակ կոչված ճեմարանում, ինչն ավարտում է 1867-ին։ Այդ ընթացքում սովորում է ֆրանսերեն և կարդում ֆրանսիացի բանաստեղծների, ներշնչվում է Ալֆոնս դը Լամարթինի տողերով, ինչն արտահայտվել է նրա «Լճակ», «Տրտունջք», «Թրքուհին» բանաստեղծությունների մեջ։ Նրա գրական ձիրքն ի հայտ էր եկել ավելի վաղ. արդեն …

Պետրոս Դուրյան “Լճակ”- հարցեր

Ինչո՞ւ ապշած են, լըճա՛կ,Ու չեն խայտար քու ալյակք,Միթե հայլվույդ մեջ անձկավԳեղուհի մը նայեցավ։ Եվ կամ միթե կըզմայլի՞նԱլյակքդ երկնի կապույտին,Եվ այն ամպոց լուսափթիթ,Որք նըմանին փրփուրքիդ։ Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,Սիրեմ քեզի պես ես ալԳրավվիլ, լըռել ու խոկալ։ Որքան ունիս դու ալիՃակատս այնքան խոկ ունի,Որքան ունիս դու փրփուր՝Սիրտս այնքան խոց ունի բյուր։ Այլ եթե գոգդ ալ …

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում …

Նար-Դոս

Նար-Դոսը գրական անուն է, առաջացել է գծիկով երկու մասի բաժանված նարդոս ծաղկի անունից։ Գրողի իսկական անուն-ազգանունը Միքայել Տեր-Հովհաննիսյան է։ Նա ծնվել է 1867 թ. մարտի 1-ին Թիֆլիսում և ամբողջ կյանքում ապրել այդ քաղաքի հայաբնակ Հավլաբար թաղամասում։ Հայրը բրդավաճառ էր, նյութական զրկանքը անպակաս էր ընտանիքից։ Նրա ուսումը կարճ է տևել. սովորել է նախ Հավլաբարի ծխական, ապա …

Անկեղծ լինելու սովորույթը

Ռազմական փորձի մի հայտնի վարպետի մոտ եկավ մի շատ վախկոտ մարդ և խնդրեց, որ վարպետն իրեն սովորեցնի Խիզախություն: Վարպետը մի ակնթարթ նայեց այդ մարդուն և հայտարարեց իր որոշման մասին. – Ես կսովորեցնեմ քեզ միայն այն բանից հետո, երբ դու մեկ ամիս շարունակ կապրես մի խոշոր մեգապոլիսում, և ամեն անգամ երբ ճանապարհիդ մարդ կհանդիպես, բարձրաձայն, բացահայտորեն …

“Կտակ վասն գանձի” Թարգմանություն գրաբարից

Կտակ վասն գանձի Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.  – Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն: Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, …

Թարգմանություն գրաբարից

Առիւծ եւ աղուէս Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`  – Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում: Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.  – Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ …

Դանիել Վարուժան

Դանիել Վարուժանի իրական անունը եղել է Դանիել Չպուգքյարյան, ծնվել է 1884թ-ի ապրիլի 20-ին Բրգինք, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրությունում։ XX դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։ Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, …

Վահան Տերյան

Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թ. փետրվարի 9-ին Ջավախքի Գանձա գյուղում։ Նրա մանկությունն անցել է Ջավախքի անկրկնելի բնաշխարհում և նահապետական բարքերի մեջ։ Տերյանը նախնական կրթությունն ստացել է Գանձայում և Ախալքալաքում։ 1897-ին հայրը նրան տեղափոխում է Թիֆլիս, որտեղ երկու տարի ուսանում է պետական գիմազիայում։ Սակայն նրան ավելի մեծ ասպարեզ էր սպասում։ 1899-ից Տերյանը դառնում է …

Design a site like this with WordPress.com
Get started