Սելեկցիա

Սելեկցիան գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր տեսակների ստեղծմամբ։ Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։ Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է …

Մուտացիա

Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխությունն է, որն իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաները լինում են՝ ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում և աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։ Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները: …

Իդիոադապտացիա

Իդիոադապտացիաներն օրգանիզմների այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք նպաստում են բնակության միջավայրի որոշակի, կոնկրետ հարմարվելուն։ Ի հակադրություն արոմորֆոզների՝ իդիոադապտացիաները չեն ուղեկցվում օրգանիզմների կազմավորվածության և կենսագործունեության ուժգնության մակարդակի ընդհանուր բարձրացմամբ։ Դրանք միջավայրի տվյալ պայմաններին հարմարվելու որոշակի ոչ շատ մեծ փոփոխություններ են։

Սիմբիոզ

Սիմբիոզ անվանում են երկու կամ ավելի օրգանիզմների միջև փակ փոխազդեցությունը։ Ընդհանրապես այդ փոխհարաբերությունները լինում են երկարատև։ 1879 թ. գերմանացի սնկաբան Հայնրիխ դե Բարին այդ բառը սահմանել է որպես՝ «տարբեր օրգանիզմների համատեղ ապրելը»։ Ընդհանուր առմամբ տեսակների համար այդ կապը լինում է փոխշահավետ։ Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատի միջոցով ծաղիկների փոշոտումը, որի երկու օրգանիզմներն էլ փոխշահավետ կապ …

Հալոգեններ

Քիմիական տարրերի պարբերական համակարգի VIIA խմբի տարրերը անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Նրա հատկությունների վերաբերյալ մեզ շատ քիչ բան է հայտնի, և այն չենք դիտարկելու:Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն: Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ …

Ջուր

Երկրագնդի տարածքի ավելի քան 70 %-ը ծածկված է ջրով, սակայն խմելու համար պիտանի է միայն դրա չնչին մասը, որն էլ խիստ անհավասարաչափ է տեղաբաշխված ցամաքի վրա:Կան մի շարք աղբյուրներ, որոնց քաղցրահամ ջրերը պիտանի չեն, որ մարդիկ խմեն, քանի որ կարող են մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ և ջրի որակի չափանիշներին չհամապատասխանելու համար առաջացնել առողջական …

Դարվինիզմ

Չառլզ Դարվինը ձևակերպել է էվոլյուցիայի գիտական տեսությունը, ըստ որի` էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական ընտրությունը: Այդ տեսությունը, ի պատիվ ստեղծողի, կոչվել է դարվինիզմ: Ըստ Դարվինի բնական ընտրության տեսության` առավել հաճախ կենսունակ են այն սերունդները, որոնք մյուսներից ավելի հարմարված են միջավայրի պայմաններին և առավել հաջողությամբ են մրցակցում իրենց նմանների հետ՝ կենսականորեն անհրաժեշտ պաշարների …

Էկոլոգիական գործոն

Էկոլոգիական գործոնը ցանկացած, այլևս չբաժանվող, բնակության միջավայրի պայման է, որը օնտոգենեզի գոնե մեկ շրջանի ընթացքում ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Միջավայրը իր մեջ պարունակում է բոլոր մարմիններն ու երևույթները, որոնց հետ օրգանիզմը գտնվում է ուղղակի կամ անուղղակի հարաբերությունների մեջ։ Էկոլոգիական գործոնները՝ ջերմաստիճան, խոնավություն, քամի, մրցակիցներ և այլն, տարբերվում են զգալի փոփոխականությամբ ժամանակի և տարածության մեջ։ Ընդունված …

Նուկլեինաթթուներ

Նուկլեինաթթուները պարունակվում են բոլոր օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։ Նրանց մոլեկուլները, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։ Նուկլեինաթթուները լավ լուծվում են ջրում, բայց գրեթե անլուծելի են օրգանական լուծիչներում։ Շատ զգայուն են ջերմաստիճանի և թթվայնութայն փոփոխությունների նկատմամբ։ Բնական աղբյուրներից անջատված բարձր մոլեկուլային զանգվածով ԴՆԹ–ները մեխանիկական ուժերի ազդեցության դեպքում կարող են ֆրագմենտավորվել։ Նաև նրանք ֆրագմենտավորվում …

Բազմացում

Անսեռ բազմացման ժամանակ օրգանիզմները առաջացնում են գենետիկորեն նույնական կրկնօրինակներ՝ առանց այլ օրգանիզմի գենետիկական նյութի միջամտության։ Բակտերիաները բաժանվում են ուղղակի բաժանման միջոցով, վիրուսները բազմանում են տեր բջջի հաշվին, հիդրաները և խմորասնկերը՝ բողբոջմամբ։ Անսեռ ճանապարհով բազմացող շատ տեսակներ՝ հիդրաները, խմորասնկերը և մեդուզաները, կարող են բազմանալ նաև սեռական ճանապարհով։ Օրինակ՝ բույսերի մեծամասնությունն ընդունակ է բազմանալ վեգետատիվ ճանապարհով՝ բազմացում …

Design a site like this with WordPress.com
Get started