Միտոզ

Միտոզը բջջի բաժանումն է, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։ Հնարավոր է դառնում որոշել քրոմոսոմների չափսերը, ձևը, կառուցվածքը, քանակը : Յուրաքանչյուր քրոմոսոմ …

Վիրուս

Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսեիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից)։ բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։  բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները, որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։ Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և իկոսաեդրից (քսանանիստից) մինչև …

Կենսաբանություն

Ըստ նյութափոխանակության բնույթի և էներգիայի ստացման եղանակների՝ կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ավտոտրոֆներ և հետերոտրոֆներ։ Ավտոտրոֆներն ընդունակ են անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզել։ Դրանցից են որոշ բակտերիաներ և բոլոր կանաչ բույսերը։ Կախված այն բանից, թե էներգիայի ինչ աղբյուր են օգտագործում այդ գործընթացում, ավտոտրոֆները բաժանվում են երկու խմբի՝ ֆոտոտրոֆներ և քեմոտրոֆներ։ Ֆոտոտրոֆների համար էներգիայի աղբյուր է ծառայում լույսը, քեմոտրոֆների համար՝ քիմիական ռեակցիաները։ Հետերոտրոֆ օրգանիզմներն ընդունակ չեն անօրգանական միացություններից սինթեզելու օրգանական միացություններ։ Նրանք իրենց կենսագործունեության …

Էուկարիոտ

Կորիզավոր կամ Էուկարիոտ են կոչվում բոլոր օրգանիզմները, որոնց բջիջներն ունեն բջջակորիզ և ներքին թաղանթ (մեմբրան)[1]։ Կորիզավոր են՝ բույսերը, կենդանիները, սնկերը։ Նրանց հատկանիշներն են. Կորիզավոր օրգանիզմների բջիջները նույնպես արտաքինից ծածկված են թաղանթով, որի տակ ցիտոպլազման է։ Ի տարբերություն նախակորիզավորների՝ կորիզավոր բջիջների ցիտոպլազմայում են գտնվում կորիզը և բազմաթիվ օրգանոիդներ՝ էնդոպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, միտոքոնդրիումները և այլն։ Կորիզավոր բջիջներում կորիզը ցիտոպլազմայից սահմանազատված է կորիզաթաղանթով։ Կորիզում են բջջի գենետիկական տեղեկատվություն կրող կառուցվածքներն են՝ քրոմոսոմները։ Բջջում …

Մեյոզ

Մեյոզը կորիզավոր բջիջների՝  կենդանիների, բույսերի և սնկերիսեռական բաժանման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ է։Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։Մեյոտիկ բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մեյոզը բաղկացած է 2 հաջորդական բաժանումներից, որոնց միջև կա …

Նուկլեինաթթուներ

Նուկլեինաթթուները պարունակվում են բոլոր օրգանիզմների բջիջներում։ Նրանց մոլեկուլները, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։ Նուկլեինաթթուները լավ լուծվում են ջրում, բայց գրեթե անլուծելի են օրգանական լուծիչներում։ Շատ զգայուն են ջերմաստիճանի և թթվայնութայն փոփոխությունների նկատմամբ։ Բնական աղբյուրներից անջատված բարձր մոլեկուլային զանգվածով ԴՆԹ–ները մեխանիկական ուժերի ազդեցության դեպքում կարող են ֆրագմենտավորվել։ Նաև նրանք ֆրագմենտավորվում են «նուկլեազ» կոչվող ֆերմենտների միջոցով։Նուկլեինաթթուների պոլիմեր մոլեկուլները կոչվում են պոլինուկլեոտիդներ։ Նուկլեոտիդները …

Մաշկ

Մաշկը կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը`   0,5-4 մմ, քաշը`   մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների ընկալիչները (ռեցեպտորներ) և մաշկի բաղադրիչները`   ճարպագեղձերը, քրտնագեղձերը, կաթնագեղձերը, մազերը, եղունգները: Բնական բացվածքների, անցքերի շրջանում մաշկը վերածվում է լորձաթաղանթի: Առողջ մաշկ ունենալու համար պետք է այն մաքուր պահել, ուստի …

դելֆինի կարողություններն ու կառուցվածքը

Հաջողվել է պարզել, որ կենդանիներն օգտագործում են 60 հիմնարար ազդանշան և դրանց համադրման 5 մակարդակ: Դելֆինները կարող են 1012 բառից բաղկացած «բառարան» ստեղծել: Հազիվ թե դելֆիններն օգտագործեն այդ բոլոր «բառերը», սակայն նրանց ակտիվ «բառարանի» ծավալը ևս տպավորիչ է`մոտ 14 հազար ազդանշան: Դելֆինների շփումն արտահայտվում է հնչյունային իմպուլսներով և ուլտրաձայնով: Առավել արտահայտիչ է սուլոցը, որը մի …

Կենսաբանություն

1. Արյան բաղադրություն՝պլազմա , ձևավոր տարրեր(թվարկել դրանց կառուցվածքը և ֆունկցիան)1. ֆունկցիան իրականանում է իր մեջ գտնվող հորմոնների, կենսաբանական ակտիվ նյութերի, կատիոնների, անիոնների, գազերի և այլ նյութերի միջոցով։ Զարկերակային արյան միջոցով դրանք հասնում են համապատասխան օրգաններին և մասնակցում նրանց ֆունկցիաների կարգավորմանը։ Այսպես, ածխաթթու գազը գրգռում է ներշնչման կենտրոնը, հանքակորտիկոիդ հորմոնները կարգավորում են արյան Na+ի, K+ի, Cl-ի հոմեոստազը …

Կենսաբանություն

1. Հենաշարժիչ համակարգի բաժինները և ֆունկցիան, կարմիր և դեղին ոսկրածուծ: Հենաշարժիչ համակարգի բաժիններն են կմախքը և մկանները: կարմիր ոսկրածուծը Կարմիր ոսկրածուծն ամբողջ կյանքի ընթացքում պահպանվում է տափակ ոսկր, ողերում և խողովակավոր ոսկրերի էպիֆիզներում։ Այն հասուն կաթնասունների և մարդու հիմնական արյունաստեղծ օրգանն է: 3-4 տարեկանից սկսած կարմիր ոսկրածուծն աստիճանաբար վեր է ածվում դեղին ոսկրածուծի, որտեղ գերակշռում են …

Design a site like this with WordPress.com
Get started