Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև: Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է, միջին բարձրությունը՝ 1700 մ, իսկ առանձին գագաթների բարձրությունը հասնում է 4000–5000 մ-ի, առավելագույնը` 5165 …
Category Archives: համաշխարհային պատմություն
Հայ-ռուսական հարաբերություններ
Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում փաստորեն առաջացել էին երկու հակադիր ուժեր, որոնք քաղաքացիական կռիվներ էին մղում իրար դեմ։ Դրանցից մեկը Խորհրդային Ռուսաստանն էր (ՌԽՖՍՀ)։ Նա պայքարում էր խորհրդային կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար։ Այլ կերպ Խորհրդային Ռուսաստանին կոչում էին «կարմիրներ»։ Մյուս կողմը հին կարգերի պահպանման …
Սևրի պայմանագիր
Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ: Սևրի հաշտության …
Բաթումի պայմանագիրը
1918թ. ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերն մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։ Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը՝ մայիսի 28-ին, Հայոց Ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի …
Հին Երևան
Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։Հայ մատենագիրները՝ վկայակոչելով քաղաքացյին լեգենդը Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, …
Էզոպ-Մարդն ու օձը (թարգմանություն)
Մի օր, մարդը ճանապարհին գտավ Օձին, որը սառած էին ցրտից, և մարդը ցավում էր դրա համար: Նա տաքացրեց օձին իր կրծքով ՝ տառապելով այդպիսի անհարմարությունից: Երբ Օձը տաքացավ և վերականգնվեց, նա անմիջապես մահացու խայթեց Մարդուն: Մարդը հարցնեց. «Ինչո՞ւ դա արեցիր»: «Այնուհետև, – պատասխանեց Օձը, – որպեսզի այսուհետ մարդիկ իմանան ինչպես վարվել չարի հետ»: Հիշիր և …
Գինին Հայաստանում
Ըստ Աստվածաշնչի խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։ Ըստ Աստվածաշնչի, Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, ով ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին: ՀՀ-ում խաղողագործությյամբ զբաղվում են Արարատյան դաշտում, հյուսիս-արևելքում, Վայքի, և Զանգեզուրի նախալեռնային գոտիներում։
Առաջին համաշխարհային պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմը սկսվել է 1914 թ.-ից, ծագել է Եվրոպայում: Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում: Ավստրո-Հունգարիան հուլիսի 23-ին 10 կետանոց վերջնագիր ներկայացրեց Սերբիային, որոնք անընդունելի էին և հրահրում էին պատերազմի, հաջորդ օրը՝ Ռուսաստանի նախարարների նիստից հետո, հրաման արձակվեց զորահավաք իրականացնել Օդեսայում, Կիևում, …
Երկրորդ համաշխարհային պատերազմ
1938 թվականի սեպտեմբերյան ողբերգությունն այն է, որ այդ պահին պատմությունը, կարծես, կարող էր այլ ճանապարհով անցնել: Այդ պահին Հիտլերը գործնականում մենակ էր պատերազմ սկսելու մտադրության մեջ: Քննադատելով «Ֆյուրերին», զինվորականներն ու բարձրաստիճան պաշտոնյաները փորձեցին «ընկերանալ» նախկին սոցիալ-դեմոկրատական քաղաքական գործիչների հետ և քննարկեցին նոր կառավարություն ստեղծելու պլանը: Գաղտնի ջոկատը պատրաստ էր գրոհել Ռայխի կանցլերի վրա, եթե Հիտլերը …
Վարելջյանների տոհմի մասին (ընտանեկան նախագիծ)
Մեր ազգը սկիզբ է առել 16-րդ դարից, Տրապիզոն քաղաքից: Մեր նախնիները զբաղվել են առևտրով և նրանց հիմնական գործունեությունը եղել է տակառագործությունը: Նրանք տակառ են պատրաստել գինիներ և կոնյակ պահելու համար: Ի նշան այդ տակառների պատրաստման ծագեց Վարելջյան ազգանունը, ազգանվան մեջ վարել բառը հին ֆրանսերենով նշանակում է տակառ: Այս բառից է առաջացել նաև նավթի չափման միավոր՝ …
Continue reading “Վարելջյանների տոհմի մասին (ընտանեկան նախագիծ)”