Համեմատե՛ք հայոց երկու մեծ գահակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան 2-րդ Մեծին

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Նրա օրոք Հայաստանը դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանին Մեծին է վերագրվում նաև հայկական մատենագրության մեջ հիշատակվող Տիգրանակերտ Ուտիք նահանգում, Տիգրանակերտ Արցախ նահանգում և Տիգրանակերտ Գողթն գավառում քաղաքների կառուցումը։ Տիգրան …

Հայկական աշխարհակալության սահմանները

Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն: Այն տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Նրա գերիշխանությունն էին ընդունում մինչև Միջին Ասիա և Հնդկաստան ընկած երկրներն ու ցեղերը: Այդ տերության մեջ էին մտնում Աղվանքը, Վիրքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ: …

Վանի թագավորություն

Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է …

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև: Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է, միջին բարձրությունը՝ 1700 մ, իսկ առանձին գագաթների բարձրությունը հասնում է 4000–5000 մ-ի, առավելագույնը` 5165 …

Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Խորհրդային Հայաստանը ազգային-տարածքային չլուծված հիմնահարցերը լուծելու համար:

1920-1921 թթ․ Հայաստանը ուներ տարածքային հարցեր իր հարևան պետությունների հետ։ Դրանք էին՝ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը։ Թուրքիայի հետ Հայաստանը ուներ Կարսի, Ալեքսանդրապոլի,  և Սուրմալուի մարզերի վերբերյալ պահանջներ։ Սակայն 1921թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները և ավարտվեցին բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի ստորագրումով։ Հայկական պատվիրակությունը (Ալեքսանդր Բեկզադյան, Սահակ Տեր-Գաբրիելյան), որ զրկվել էր բանակցություններին մասնակցելուց, …

Արցախի խնդիրը

Լեռնային Ղարաբաղի անկախության համար Գարեգին Նժդեհը  ընդունեց որոշում և արեց հետևյալ հայտարարությունը. «Ադրբեջանի ԽՍՀ Հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի հանրապետությունների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղն այժմվանից կազմում է Հայկական ԽՍՀ անբաժան մասը»։ Լեռնային Ղարաբաղի արտակարգ կոմիսար նշանակվեց Ասքանազ Մռավյանը։ Սակայն Ադրբեջանն արգելակեց այդ որոշման կատարումը։ Գ. Օրջոնիկիձեն և …

ՀԽՍՀ դիվանագիտական կապերը

Խորհրդային Հայաստանը չեղյալ հայտարարեց նախկին իշխանության արտաքին պայմանագրերը և նոր հիմունքներով մի շարք երկրների հետ հաստատեց դիվանագիտական կապեր։ Հայաստանի լիազոր-ներկայացուցչություններ հաստատվեցին Խորհրդային Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում և Ադրբեջանում։ Մոսկվայի հայկական ներկայացուցչության միջոցով աշխատանք էր տարվում Հայաստանին տնտեսական և այլ կարգի օգնություն կազմակերպելու համար։ Հյուպատոսություններ էին գործում Սուխումում, Բաթումում, Վլադիկավկազում (Լեռնային Հանրապետություն), Տաշքենդում (Թուրքեստան)։ Հայաստանը կապեր ուներ …

Հայ-ռուսական հարաբերություններ

Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում փաստորեն առաջացել էին երկու հակադիր ուժեր, որոնք քաղաքացիական կռիվներ էին մղում իրար դեմ։ Դրանցից մեկը Խորհրդային Ռուսաստանն էր (ՌԽՖՍՀ)։ Նա պայքարում էր խորհրդային կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար։ Այլ կերպ Խորհրդային Ռուսաստանին կոչում էին «կարմիրներ»։ Մյուս կողմը հին կարգերի պահպանման …

ՀԽՍՀ

1922թ. սկզբին տեղի ունեցավ Հայաստանի խորհուրդների 1-ին համագումարը։ Այն քննարկեց մի շարք հարցեր, որոնց մեջ կենտրոնականը Հայաստանի սահմանադրության ընդունումն էր։ Վերջինս փաստորեն կրկնում էր Ռուսաստանի սահմանադրությունը։ Սահմանադրության վերջին հոդվածները ներկայացնում էին հանրապետության խորհրդանիշերը՝ պետական զինանշանը և պետական դրոշը։ Զինանշանի հեղինակն էր նկարիչ Մարտիրոս Սարյանը։ Հետագայում (1944թ.) ընդունվեց նաև պետական հիմնը՝ երգահան Արամ Խաչատրյանի երաժշտությամբ։ Չնայած …

Ալեքսանդրապոլի պայմանագիր

Հայաստանի ռազմական պարտությունը առաջ բերեց քաղաքական ճգնաժամ։ Նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի) սկսվեցին հաշտության բանակցությունները։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Ալ. Խատիսյանը, իսկ թուրքականը՝ Նրանց զորքերի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան։ Վերջինս հայկական պատվիրակությանը թելադրեց հաշտության պայմանները, իսկ նոյեմբերի 30-ին Հայաստանին ներկայացրեց վերջնագիր։ Հաշվի առնելով հայ ժողովրդի գլխին կախված թուրքական մահացու վտանգը՝ Հայաստանի կառավարությունը իր գոյության մայրամուտին՝ դեկտեմբերի …

Design a site like this with WordPress.com
Get started