Սարդարապատի ճակատամարտ

Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-29, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Օգտվելով Կովկասյան ռազմաճակատի մերկացումից, թուրքական կառավարությունը ծրագրել Էր ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը, վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին։ Խախտելով Ադրկովկասյան կոմիսարիատի հետ կնքված (1917-ի դեկտ. 5) զինադադարը, թուրքական զորքերը 1918-ի փետր. 10-ին …

Մուսա լեռան հերոսամարտ

Մուսա լեռան հերոսամարտը տեղի է ունեցել Մուսա լեռան շրջակայքում։Այնտեղ գտնվող հայկական գյուղերի բնակիչները 53-օր ինքնապաշտպանվել են թուրքական կանոնավոր և անկանոն ուժերի դեմ։ Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց Ցեղասպանության մաս էին կազմում։ Սակայն Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը կանխազգալով մոտալուտ վտանգը բարձրացավ Մուսա լեռ և սկսեց ինքնապաշտպանությունը, որ տևեց 1915 թ-ի հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը: Վերջ ի վերջո ֆրանսիական և անգլիական նավերը տեսնելով ինքնապաշտպանվողների «Քրիստոնյաները վտանգի մեջ են» …

Մայիսյան ապստամբություն

ա/ Ապստամբության նպատակը ՌԿ(բ)Կ Կենտկոմի ու Կովկասյան երկրային կոմիտեի ղեկավարությամբ և օգնությամբ 1919 թվականի ամռանը կազմակերպորեն ամրապնդվեցին Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները, որոնց միավորման գործում մեծ դեր խաղացին նրանց 1919 թվականի սեպտեմբերյան խորհըրդակցությունը և 1920 թվականի հունվարյան կոնֆերանսը։1920 թվականի հունվարին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը որոշեց արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը՝ հետագայում Խորհրդային …

Սևրի պայմանագիր

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ: Սևրի հաշտության …

Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հարևան պետությունների հետ 1918-1920 թթ. և այսօր

Հայաստանի Հանրապետության կառավարությունը անմիջական հարևանների հետ հարաբերությունները կառուցելիս ձգտում էր, ըստ կարելվույն, առաջնորդվել բարի դրացիության սկզբունքով և ծագած վեճերն ու հակամարտությունները կարգավորել քաղաքական բանակցությունների, փոխադարձ համաձայնության ճանապարհով: Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի կանոնավոր հարաբերությունների հաստատումը հարթ չընթացավ, որովհետև կային ազգային, տարածքայինսահմանային լուրջ վեճեր: Մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ առկա էր պետական մակարդակով արևմտահայերին ցեղասպանելու …

Բաթումի պայմանագիրը

1918թ. ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերն մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։ Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը՝ մայիսի 28-ին, Հայոց Ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի …

ՀՀ հռչակումը

Այն օրերին, երբ հայ ժողովուրդը թուրքական զավթիչների դեմ կյանքի ու մահվան կռիվներ էր մղում 1918թ. մայիսյան հերոսամարտերում, սուր հակասություններ էին առաջացել երկրամասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում։ Այդ իսկ պատճառով Անդրկովկասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի։ 1918թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը (պառլամենտը), և դրանով իսկ կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը …

Զեյթունի հերոսամարտ

XVI դարից սկսած՝ Զեյթունի բնակչությունը զենքը ձեռքին մաքառել է իր անկախության համար և ապահովել կիսանկախ վիճակ Օսմանյան կայսրությունում։Օսմանյան բռնապետության դեմ ամենանշանավոր ընդվզումներից է զեյթունցիների 1862 թ-ի ինքնապաշտպանությունը. առիթը հայերի և թուրքերի միջև ծագած հողային վեճերն էին: Հուլիսի սկզբին Մարաշի կառավարիչ Ազիզ փաշան, 10-հզ-անոց կանոնավոր զորքի և բաշիբոզուկների ամբոխի գլուխ անցած, արշավել է դեպի Զեյթուն: Ավերելով …

Հին Երևան

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։Հայ մատենագիրները՝ վկայակոչելով քաղաքացյին լեգենդը Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, …

Էզոպ-Մարդն ու օձը (թարգմանություն)

Մի օր, մարդը ճանապարհին գտավ Օձին, որը սառած էին ցրտից, և մարդը ցավում էր դրա համար: Նա տաքացրեց օձին իր կրծքով ՝ տառապելով այդպիսի անհարմարությունից: Երբ Օձը տաքացավ և վերականգնվեց, նա անմիջապես մահացու խայթեց Մարդուն: Մարդը հարցնեց. «Ինչո՞ւ դա արեցիր»: «Այնուհետև, – պատասխանեց Օձը, – որպեսզի այսուհետ մարդիկ իմանան ինչպես վարվել չարի հետ»: Հիշիր և …

Design a site like this with WordPress.com
Get started