Բուլինգ

Բուլիգը դեռահասների ագրեսիվ վարք է, որը ենթադրում է ուժի անհավասարակշռություն։ Ժամանակի ընթացքում վարքը կրկնվում է։ Բռնության ենթարկված կամ ականատես եղած երեխաները կարող են լուրջ խնդիրներ ունենալ։ Բուլինգի տեսակներն են՝ ֆիզիկական, հասարակական վերբալ և կիբեռ։ Ֆիզիկական բուլինգը բռնության բոլոր տեսակների կիրառումն որևէ մեկի հանդեպ։ Այն ազդում է ոչ միայն բուլինգի ենթարկված անձնավորության վրա, այլ նաև այլ անձանց, …

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն: ՄԱԿ-ի առաքելությունն և գործունեության բնույթը բխում են ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթում՝ կանոնադրությունում, ամրագրված նպատակներից և սկզբունքներից: ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը: 1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու …

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Քաղաքակիրթ երկրներում ժողովրդավարությունն իշխանության իրականացման ամենատարածված ձևն է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը (անմիջական ժողովրդաիշխանություն) և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց …

«Պատասխանատվությու՞ն է, հանդուրժողականությու՞ն, ինքնակրթվելու միջո՞ց…»

Քանի որ կորոնավիրուսի պատճառով մենք չենք կարող դուրս գալ տնից, մենք շատ մեծ պատասխանատվություն ենք կրում, որպեսզի չվարակենք և՛ մեզ և՛ ուրիշներին: Եթե մենք չպահպանենք կարանտինի կանոնները, անզգուշորեն կվարակենք մի քանի մարդկանց, որի արդյունքը կլինի աղետալի: Սակայն կարանտինը ունի նաև լավ կողմեր: Կարելի է զբաղվել ինքնակրթությամբ, կատարել այն գործերը, որոնք  չէինք կարող կատարել կարանտից առաջ: …

Արցախյան շարժում

Արցախյան շարժումը հասարակական-քաղաքական շարժում է ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման։ 1980-ական թվականների երկրորդ կեսին ԽՍՀՄ-ում տեղի են ունենում գաղափարախոսության, տնտեսական և քաղաքական կյանքի զանգվածային փոփոխություններ: 1980-ական թվականներին, ավելի հաճախացան Ադրբեջանի հայության ներկայացուցիչներին տարբեր պաշտոններից հեռացնելը։ Հուլիսից դեկտեմբեր Շամխորի Կոմկուսի շրջկոմի առաջին քարտուղար Ասադովը հայ բնակչության վտարման քաղաքականություն էր վարում Չարդախլու (Խաչիսար) գյուղից. այն հանդիսանում էր Խորհրդային Միության …

Ազատություն

Ազատությունը մարդու ինքնադրսևորման և ինքնաարտահայտման համար կարևորագույն նախապայման է: Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ: Աշխարհի շատ վայրերում մարդիկ ցանկանում են ազատվել խտրականությունից, աղքատությունից, խոշտանգումներից։  Մեկ այլ հատվածում էլ մարդիկ պայքարում են խոսքի, ընտրության և ինքնորոշման ազատության դեմ։ Ստացվում է՝ ազատության պատկերացումները յուրաքանչյուրի մոտ շատ տարբեր են: Ոմանք կարծում են, թե …

Տիգրան Հայրապետյան

Տիգրան Հայրապետյանը քաղաքագետ, հասարակագետ, միջազգայնագետ է: Նա հայտնի էր իր հասարակական ակտիվ քայլերով: «Անապատի հազար տարի» գրքում «Հայաստանը խաչմերուկ» հոդվածում Տիգրան Հայրապետյանը պատմում է Հայաստանի աշխարհագրական դիրքի դրական և բացասական կողմերի մասին: Ըստ այդ հոդվածի ցանկացած երկրի աշխարհագրական դիրքը մեծ նշանակություն ունի տվյալ երկրի համար: Աշխարհագրական խաչմերուկում գտնվող երկրները մի կողմից կարող են տնտեսական մեծ …

Իշխանություն և ժողովրդավարություն

Իշխանություն և ժողովրդավարություն ի՞նչ է իշխանությունը ի՞նչ է ժողովրդավարությունը ո՞րն է ժողովրդավարական իշխանությունը Իշխանությունը,դա հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր է։ Որպես հեղինակություն առաջանալով մարդկային հասարակության արշալույսին՝ հասարակական արտադրությունը կազմակերպելու նպատակով ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ ժողովրդականությունը դա քաղաքական ռեժիմ է, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի …

Պատասխանատվություն

Պատասխանատու անձնավորությունն իր ունակությունները իմաստությամբ է օգտագործում։ Հավանականությունը մեծ է, որ նրան բարձր կգնահատեն, կվերաբերվեն իբրև հասուն մարդու, որոշակի ազատություն կտան ու կարևոր գործեր կվստահեն։ Պատասխանատու մարդը սովորաբար առատաձեռն է լինում և ունենում է լավ ընկերներ։Պատասխանատու մարդը գոհունակության և պատշաճ հպարտության զգացում է ունենում, ինչն էլ նպաստում է նրա ինքնահարգանքին։

Design a site like this with WordPress.com
Get started