Ալյումին (Al), ատոմային համարը՝ 13, ատոմային զանգվածը՝ 26.98154։ Ալյումին պարզ նյութը փափուկ, թեթև արծաթասպիտակավուն երանգով մետաղ է, օժտված է մեծ էլեկտրա– և ջերմահաղորդականությամբ։ Ալյումինի խտությունը 2,7 գ/սմ3 է։ Մոտ 3 անգամ թեթև է երկաթից և պղնձից, սակայն բավական ամուր է։ Ալյումինը հալվում է 600 °C ջերմաստիճանում։ Ալյումինի ֆիզիկական հատկությունները՝ • Ալյումինը արծաթափայլ սպիտակ մետաղ է …
Category Archives: Քիմիա
V-րդ ենթախմբի գլխավոր տարրերը
N (7p; 7n) 7eP (15p; 16n) 15eAs (33p; 42n) 33eSb (51p; 71n) 51eBi (83p; 126n) 83e
Ազոտ։ Ֆոսֆոր։ Նախագիծ
5֊րդ խմբի գլխավոր. ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը։ Ազոտ և ֆոսֆոր տարրերի ատոմների կառուցվածքը։ ԱզոտԱզոտը պարբերական աղյուսակի 5-րդ խմբի 7–րդ տարրն է, քիմիական նշանը N, ատոմային թիվը 7, ատոմային զանգվածը՝ 14.0067։ ՖոսֆորՖոսֆորի նշանն է P։ Այն գտնվում է տարրերի պարբերական համակարգի 3-րդ պարբերության 5-րդ խմբում։ Կարգահամարը 15, ատոմական զանգվածը 30,97376։ «Ընտանեկան դպրոցի» հարցեր. 1. Ի՞նչ պայմաններ …
Հալոգեններ
Քիմիական տարրերի պարբերական համակարգի VIIA խմբի տարրերը անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Նրա հատկությունների վերաբերյալ մեզ շատ քիչ բան է հայտնի, և այն չենք դիտարկելու:Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն: Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ …
Ջուր
Երկրագնդի տարածքի ավելի քան 70 %-ը ծածկված է ջրով, սակայն խմելու համար պիտանի է միայն դրա չնչին մասը, որն էլ խիստ անհավասարաչափ է տեղաբաշխված ցամաքի վրա:Կան մի շարք աղբյուրներ, որոնց քաղցրահամ ջրերը պիտանի չեն, որ մարդիկ խմեն, քանի որ կարող են մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ և ջրի որակի չափանիշներին չհամապատասխանելու համար առաջացնել առողջական …
Նուկլեինաթթուներ
Նուկլեինաթթուները պարունակվում են բոլոր օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։ Նրանց մոլեկուլները, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։ Նուկլեինաթթուները լավ լուծվում են ջրում, բայց գրեթե անլուծելի են օրգանական լուծիչներում։ Շատ զգայուն են ջերմաստիճանի և թթվայնութայն փոփոխությունների նկատմամբ։ Բնական աղբյուրներից անջատված բարձր մոլեկուլային զանգվածով ԴՆԹ–ները մեխանիկական ուժերի ազդեցության դեպքում կարող են ֆրագմենտավորվել։ Նաև նրանք ֆրագմենտավորվում …
Թթվածին, օզոն, օքսիդներ, այրում
Առաջադրանքներ՝Հաստատեք կամ հերքեք պնդումների ճշմարտացիությունը օքսիդների վերաբերյալ. 1. Թթվածին պարունակող երկտարր միացություններ են, որոնցում թթվածնի օքսիդացման աստիճանը -2 է: (ճիշտ է) Բոլոր օքսիդները ջրում լուծելի են: (սխալ է) Բոլոր օքսիդները փոխազդում են թթուների հետ: (սխալ է) Հիմնային օքսիդները, փոխազդելով թթուների հետ, առաջացնում են աղ և ջուր: (ճիշտ է) Ըստ CaCO3 → CaO + CO2 ռեակցիայի հավասարման ստացված թթվային օքսիդի զանգվածը …
Գիտելիքի ինքնաստուգում՝ Ջրածին; Թթվածին
1. — Արտահայտություններից ո՞րն է ճիշտ ջրածին տարրի մասին. ա) ջրածինն ամենաթեթև գազն է բ) ջրածինը մտնում է թթուների բաղադրության մեջ գ) ջրածինը փոխազդում է թթվածնի հետ դ) ջրածինն աստղերի մթնոլորտի հիմնական բաղադրամասն է: 2. — Լաբորատորիայում ջրածին կարելի է ստանալ որոշ մետաղների և թթուների փոխազդեցությունից: Գրեք այդպիսի ռեակցիայի հավասարման օրինակ…. 3. —Ինչպե՞ս են անվանում երկու ծավալ ջրածնի և մեկ ծավալ թթվածնի խառնուրդը. 1) շմոլ գազ 2) շառաչող գազ 3) թունավոր գազ 4) ջրագազ …
Ջրածին
1. Ինչո՞ւ է ջրածինը համարվում համար մեկ տարրը Տիեզերքում Ջրածինը ամենատարածված տարրն է տիեզերքում․ կազմում է աստղերի և արևի զանգվածի մոտ կեսը (պլազմայի ձևով), արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը։ Աստղերի ընդերքում՝ ջրածնի ատոմների միջուկներից՝ պրոտոններից սինթեզվում են հելիումի ատոմի միջուկներ (ջերմամիջուկային սինթեզ), անջատվում է ահռելի քանակներով էներգիա։ 2.Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ. ինչո՞ւ Ջրածինը կիրառվում է որպես վառելանյութ, …
Քիմիա
Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ բաղադրության, սահմանեք, գրեք օրինակներ… Ըստ բաղադրության նյութերը դասակարգվում են պարզ և բարդ նյութերից։ Պարզ նյութերը բաժանվում են երկու մասի՝ մետաղական և ոչ մետաղական։ Բարդ նյութերը կազմված են երկու և ավելի քիմիական տարրերի ատոմներից Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ ծագումնաբանության, գրեք օրինակներ… Ըստ ծագումնաբանությամբ նյութերը լինում են օրգանական և անօրգանական։ Օրգանական …