Հանրահաշիվ
Վանի թագավորություն
Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):
Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և ներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։
Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:
Մենուայի օրոք Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է ցայսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:
Մենուայի բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հյուսիս` դեպի Դիաուխի-Դայաենի (Տայք) երկիր, հարավարևմտյան ուղղությամբ հասել է մինչև Կումենու և Ասորեստան: Արևմուտքում Մենուայի բանակն առաջին անգամ դուրս է եկել Արևմտյան Եփրատի բնագիծ` սպառնալով անդրեփրատյան պետություններին: Մելիտենեի (Մալաթիա) արքան դարձել է նրան հարկատու: Հաղթարշավը շարունակելով Ուրմիայից հարավ-արևելք ընկած տարածքներում` հասել է մինչև Դիալա գետի ավազան:
Մենուան հատուկ ուշադրություն է դարձրել ռազմական շինարարությանը` ստեղծելով ամրաշինական մեծ ցանց: Նրա նվաճումների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվել է մեկ կենտրոնացված պետության մեջ. հյուսիսային շրջանների իշխանությունները թեև չեն մտել Վանի տերության մեջ, բայց ընդունել են նրա գերիշխանությունը: Մենուան հաղթանակներ է տարել տարածաշրջանի ամենահզոր պետության` Ասորեստանի նկատմամբ և Վանի թագավորությունը վերածել գերտերության:
Մենուայի հաջորդի՝ Արգիշտի I-ի գահակալության տարիներին (մ. թ. ա. 786–764 թթ.) Վանի թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին: Տերությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելիտենե և Թաբալ երկրները), Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան:
Արգիշտի I-ի գործը շարունակել է որդին` Սարդուրի II-ը (մ. թ. ա. 764–735 թթ.): Նրա օրոք տերության կառավարման համակարգում նկատվում է կարևոր անցում. կախյալ թագավորությունները վերածել է պետության վարչական միավորների, դրանով համադաշնային կառավարման համակարգից անցել գերկենտրոնացված պետության:
Սարդուրի II-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով:
Այս շրջանում, երբ սահմանները ձգվում էին 4 ծովերի միջև, «Սարդուրյան տարեգրության» համաձայն, բանակի ընդհանուր թիվը շուրջ 350 հզ. էր՝ ներառյալ նաև նվաճված ու հարկատու երկրների զորքերը:
Սակայն մ. թ. ա. 743–735 թթ-ի արշավանքների հետևանքով Թիգլաթպալասար III-ը վերականգնել է Ասորեստանի նախկին դիրքերը` կրկին դառնալով Վանի տերության ախոյանը:
Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը (մ. թ. ա. 735 – մոտ 710 թթ.) կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ: Ռուսա I-ն արշավանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի-Մուսասիր: Վերջինս պատճառ է դարձել Ասորեստանի հետ նոր բախման: Ասորեստանի Սարգոն II արքան (մ. թ. ա. 721–705 թթ.) մ. թ. ա. 714 թ-ին արշավել է Վանի թագավորություն: Առանձնապես մեծ հաջողություններ չունենալով՝ վերադարձին մտել է Արդինի-Մուսասիր և կողոպտել Խալդիի գլխավոր տաճարը: Կարճ ժամանակ անց Ռուսա I-ին հաջողվել է վերանվաճել Արդինի-Մուսասիրը:
Ռուսա I-ին հաջորդել է որդին` Արգիշտի II-ը (մ. թ. ա. մոտ 710–680-ական թթ., ըստ ասորեստանյան աղբյուրների՝ մ. թ. ա. 708 թ-ին):
Բիայնիլի-Ուրարտու-Արարատի վերջին հզոր թագավորը Ռուսա II-ն է (մ. թ. ա. մոտ 680–650-ական թթ.): Նա շարունակել է Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը` համադաշնությունների համակարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման ձևին։ Զարկ է տվել քաղաքաշինությանը: Ռուսա II-ն արշավանքներ է կատարել և Եփրատից արևմուտք գրավել 5 երկիր: Նրան հաջողվել է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել հյուսիսից արշավող կիմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Կիմերները հաստատվել են Կապադովկիայի տարածքում (Գամիրք), որտեղից Ռուսան կարողացել է նրանց ուղղորդել Ասորեստանի դեմ:
Մ. թ. ա. 652 թ-ին Ռուսա II-ը բարեկամական ուղերձով պատվիրակություն է ուղարկել Ասորեստանի արքա Աշուրբանիպալի մոտ, որին վերջինս մեծ պատիվներով ընդունել է Արբելա քաղաքում:
Հաջորդ տասնամյակներում Վանի թագավորության ռազմական գործողությունների մասին տեղեկություններ չկան։ Ռուսա II-ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց օրոք պետությունը թուլացել է։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։
Համեմատաբար լուսաբանված է Ռուսա III-ի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը, որից մեզ հասած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտում, որոնք վկայում են Ռուսա III-ի օրոք պետության սահմանների նեղացման մասին:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև:
Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է, միջին բարձրությունը՝ 1700 մ, իսկ առանձին գագաթների բարձրությունը հասնում է 4000–5000 մ-ի, առավելագույնը` 5165 մ (Մեծ Մասիս):
Հայկական լեռնաշխարհի հիմնական լեռնագրական միավորներն են Արևելապոնտական, Փոքր Կովկաս, Կորդվաց, Հայկական Տավրոս լեռնային համակարգերը և Հայկական հրաբխային բարձրավանդակը: Արևելապոնտական լեռնաշղթան հյուսիսից եզերում է լեռնաշխարհը և 400 կմ երկարությամբ ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ: Առավելագույն բարձրությունը 3937 մ է: Առանձնանում են Գիրեսուն, Զիգանա, Տրապիզոնի, Գյումուշխանե, Լազիստանի լեռնաշղթաները: Այս մասում Նոր Շիրական լեռներն արևելքում միանում են Հայկական լեռներին:
Հայկական լեռնաշխարհի հարավում ձգվում է Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնային համակարգը, որն ունի բազմաթիվ լեռնաբազուկներ՝ Նուրհակի, Մալաթիայի, Սիմսարի, Բիթլիսի, Սասնա, Ընձաքիարս, Շատախի և այլն: Ամենաբարձր կետը Նուրհակ լեռն է (3090 մ): Նշանավոր են նաև Մարութա լեռ (2967 մ), Աչքասար (2940 մ), Սիմսար (2685 մ) լեռնագագաթները:
Փոքր Կովկասի լեռնային համակարգը եզերում է Հայկական լեռնաշխարհը հյուսիսից և հյուսիս-արևելքից:
Կորդվաց լեռները Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաներից ամենաբարձրն են (3500–4000 մ). զբաղեցնում են լեռնաշխարհի հարավարևելյան մասը՝ Վանա և Ուրմիա լճերի գոգավորությունների միջև:
Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնում է գտնվում Բյուրակնի (Հազար լճեր) բարձրավանդակը, որի ամենաբարձր գագաթը Սրմանցն է (3250 մ): Այստեղ են գտնվում նաև Սերոկի, Հավատամք, Շուշարի, Թեքման սրածայր գագաթները: Սրմանց լեռնագագաթի հյուսիսարևմտյան լանջի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում են Արաքսը և Արածանիի մի քանի վտակներ:
Բյուրակն և Մասիս լեռնազանգվածների միջև գտնվում է Հայկական Պար լեռնաշղթան: Նրա ամենաբարձր լեռնագագաթը Սուկավետ լեռն է (3445 մ), որի լանջին՝ 3284 մ բարձրության վրա էր գտնվում Սուկավետի վանքը՝ Հայկական լեռնաշխարհի երբեմնի ամենաբարձր բնակելի կետը:
Վանա լճից հյուսիս-արևելք 65 կմ երկարությամբ աղեղնաձև ձգվում են Ծաղկանց լեռները, որոնց բարձր գագաթներն են Ալադաղը (3351 մ), Ծաղկոն (3519 մ), Նպատը (2332 մ): Վերջինիս ստորոտում՝ Արածանիի հովտում է գտնվում նշանավոր Ձիրավի դաշտը, որտեղ 371 թ-ին Պապ թագավորի ղեկավարությամբ տեղի է ունեցել ճակատամարտ պարսիկների դեմ: Ծաղկանց լեռները եղել են Հայոց Արշակունի թագավորների ամառանոցը: Այստեղ էին տեղի ունենում Նավասարդյան մարդաշատ տոնախմբությունները:
Լեռնաշխարհից սկիզբ են առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետերը՝ Արածանին, Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Կուրը և Ճորոխը:
ծառատեսակներ: Բարձրլեռնային գոտիները հարուստ են մարգագետիններով:
Ամսվա ամփոփում

Այս ամիս ես անցկացրեցի գինեգործարանում, որտեղ սովորեցի գինեգործության հմտությանը։ Սովորեցի խաղողը հատուկ սարքով ճզմել և ստանալ գինի։

Սովորեցի սարքել հյութ՝ գինին խառնելով մրգերի հյութի, դարչինի ու մեխակի հետ և տաքացնելով։

Նաև ծանոթացա շշալցմանը և սովորեցի գինու շիշը խցանով փակել։

Ամսվա ընթացքում գնացինք «Ալուրիա» գինեգործարան, որտեղ ես ավելի մոտիկ ծանոթացա գինեգործության նոր տեխնոլոգիաների հետ։


Հայոց լեզու թեմատիկ հարցեր
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1. Լրացնել բաց թողած տառերը և երկհնչյունները.
Ուղևոր, խորազ-ին, տարորոշել, ընդիմանալ, ապուխտ, անզուգական, միջօրե, միլիարդ, հանրօգուտ, վերելք:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. Վերականգնել տրված բառերի անհնչյունափոխ արմատները․ (օրինակ՝ լուսաբաց-լույս).
հանգուցավոր—հանգույց
հորեղբայր—հայր
երեսնամյա—-երեսուն
ատենակալ— ատ
իշուկ—-էշ
ուղղաձիգ—-ուղիղ
հրապուրիչ—հրապույր
հուզառատ—-հույզ
գինեվետ—-գինի
ածխահատ—ածուխ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. Տրված բառերն ըստ անհրաժեշտության գրել միասին, անջատ կամ գծիկով.
Մերձ (քաղաքային) —-մերձքաղաքային
տարե (վերջ) —-տարեվերջ
լեփ (լեցուն) —լեփ-լեցուն
հարավ (արևմտյան) —-հարավարևմտյան
հարյուր (քսանչորս) —-հարյուրքսանչորս
տեսակ (տեսակ) —-տեսակ-տեսակ
հայերեն (ֆրանսերեն) —–հայերեն-ֆրանսերեն
ի (զեն) ——-ի զեն
ծովից (ծով) —–ծովից ծով
ըստ (ամենայնի) —–ըստ ամենայնի
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4. Կետադրել.
Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի շառաչյունը,՝ միօրինակ ու թախծալի: Գետի ափին ուղղաձիգ բարձրանում են պղնձագույն ժայռերը՝ լերկ սրածայր գագաթներով: Երբ հայացքդ գցում ես այդ քարաժայռերին, անսովոր սարսուռ ես զգում: Թվում է թե ուր որ է կփլվեն դրանք և ահավոր բարձունքից կթափվեն ձորը, իրենց փլատակների տակ ծածկելով ամեն ինչ: Խիտ, անանցանելի ու խավարչտին անտառներ կան այնտեղ: Ամեն քայլափոխում հանդիպում են երկու լայնատերև թխկիներ, երկարակյաց ընկուզենիներ, որոնց սաղարթները մեղմորեն օրորվում են քամուց, անտառը լցնելով հուժկու շառաչյունով:
Առաջադրանք 5․Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6․ Ո՞ր շարքի բառերն են իրար հոմանիշ․
1. շուրջկալ, ճղակում, շրջափակում, բնկալ
2. ցամաք, անջրդի, ջրազուրկ, խորշակ
3. ոստան, մայրաքաղաք, գահանիստ, թագավորանիստ
4. պայազատ, թագաժառանգ, իշխանազն, սեպուհ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7․Վերականգնել հետևյալ բառերի առաջին անհնչյունափոխ ձևերը.
Ռմբակոծել-ռումբ, սրճարան-սուրճ, կնքել-կնունք, մտամոլոր-միտ, վիրաբույժ-վերք, զինագործ-զենք, ըմպանակ, գրադարան-գիրք, ընչաքաղց, կապտավուն-կապույտ:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8․Ընդգծիր այն բառերը, որոնցում կա
-ակ վերջածանցը․
Մահակ, սոխակ, գնդակ, բանակ, գիտակ, գրտնակ, բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ, գնդակ:
–որդ վերջածանցը․
Հինգերորդ, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ,վարորդ, գնորդ։
-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկ, ձագուկ, մանուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ,հորթուկ, քերուկ։
–գին վերջածանցը․
Էժանագին, գլխագին, ուժգին, ցավագին, փրկագին, սրտագին,թախանձագին, թանկագին:
–եղ վերջածանցը․ Ասեղ, զորեղ, տաշեղ, գունեղ, մարմնեղ, պղպեղ, համեղ,տունուտեղ։
Շիկացման լամպ
Շիկացման լամպը կազմված է դժվարահալ մետաղից թելիկի կամ պարույրի ձևով պատրաստված ճառագայթիչով, որն էլեկտրական հոսանքով շիկանում է մինչև 2500-3300 K։ Առաջինը պատրաստել է Ա․ Լոդիգինը 1872թ․, կատարելագործել է Թ․ Էդիսոնը 1879 թվականին։ Շիկացման լամպը մի անոթ է, որի մեջ տեղավորվում է շիկացող մարմինը։ Փոքր հզորության լամպերում անոթից հեռացնում են օդը (վակուումային լամպ), մյուս լամպերը լցնում են իներտ գազով (երբեմն ավելացնելով հալոգեններ)՝ շիկացող մարմնի ջերմաստիճանի բարձրացման, այսինքն՝ լուսատացքի (լուսատվության) մեծացման համար։ Շիկացման լամպերը դասակարգում են ըստ կիրառության բնագավառի (ընդհանուր լուսավորության լամպ, ցոլալապտեր և այլն), հիմնական կառուցվածքային ձևի և անոթի լուսատեխնիկական հատկությունների (հայելային, ձևավոր, ցրող մակերևույթով լամպեր և այլն), շիկացող մարմնի ձևի (հարթ պարույրով, երկպարույրով լամպեր և այլն)։ Շիկացման լամպերը տարբերվում են նաև ըստ չափերի։ Պատրաստվում են տասնորդական Վ-ից մինչև հարյուրավոր Վ լարումների համար և կարող են ունենալ մինչև մի քանի տասնյակ կՎտ հզորություն։ Շիկացման լամպի ծառայության ժամկետը 5 ժ-ից մինչև 1000 և ավելի ժ է, իսկ լուսատացքը, որ կախված է կառուցվածքից, լարումից, հզորությունից և աշխատանքի տևողությունից, կազմում է 10—35 լմ/Վտ։ Ըստ լուսատացքի շիկացման լամպերը զիջում են լույսի գազապարպման աղբյուրներին, սակայն ավելի հարմար են շահագործման տեսակետից և գործնականում չունեն լարման և հզորության սահմանափակում։
Հաշվետվություն
Ռուսերեն-https://arturvareljyan2006.travel.blog/category/%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6/
Անգլերեն-https://arturvareljyan2006.travel.blog/category/%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ac%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6/
Երկրաչափություն-https://arturvareljyan2006.travel.blog/category/%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%a1%d5%b9%d5%a1%d6%83%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
Քիմիա-https://arturvareljyan2006.travel.blog/category/%d6%84%d5%ab%d5%b4%d5%ab%d5%a1/
Ֆիզիկա-https://arturvareljyan2006.travel.blog/category/%d6%86%d5%ab%d5%a6%d5%ab%d5%af%d5%a1/
Իրավունք-https://arturvareljyan2006.travel.blog/category/%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b6%d6%84/
Կենսաբանություն-https://arturvareljyan2006.travel.blog/category/%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
Թթվածին, օզոն, օքսիդներ, այրում
- Առաջադրանքներ՝Հաստատեք կամ հերքեք պնդումների ճշմարտացիությունը օքսիդների վերաբերյալ. 1. Թթվածին պարունակող երկտարր միացություններ են, որոնցում թթվածնի օքսիդացման աստիճանը -2 է: (ճիշտ է)
- Բոլոր օքսիդները ջրում լուծելի են: (սխալ է)
- Բոլոր օքսիդները փոխազդում են թթուների հետ: (սխալ է)
- Հիմնային օքսիդները, փոխազդելով թթուների հետ, առաջացնում են աղ և ջուր: (ճիշտ է)
- Ըստ CaCO3 → CaO + CO2 ռեակցիայի հավասարման ստացված թթվային օքսիդի զանգվածը ելային աղի զանգվածի 56 %- ն է: (ճիշտ է)
- Na2O, CO2, N2O5, CaO, SO3 օքսիդների շարքում գրված է երեք հիմնային օքսիդ: (սխալ է)
Բուլինգ
Բուլիգը դեռահասների ագրեսիվ վարք է, որը ենթադրում է ուժի անհավասարակշռություն։ Ժամանակի ընթացքում վարքը կրկնվում է։ Բռնության ենթարկված կամ ականատես եղած երեխաները կարող են լուրջ խնդիրներ ունենալ։ Բուլինգի տեսակներն են՝ ֆիզիկական, հասարակական վերբալ և կիբեռ։
Ֆիզիկական բուլինգը բռնության բոլոր տեսակների կիրառումն որևէ մեկի հանդեպ։ Այն ազդում է ոչ միայն բուլինգի ենթարկված անձնավորության վրա, այլ նաև այլ անձանց, ովքեր ականատես են լինում։
Հասարակական բուլինգն իրականանում է հիմնականում բուլինգի ենթարկված անձի թիկունքում։ Կեղծ լուրեր ու բամբասանքներ որևէ մեկի դեմ, խմբավորումներ կազմելն ու որևէ մեկին մշտապես դուրս թողնելը։ Բուլինգի այս տեսակը վնասում է բուլինգի ենթարկված անձի սոցիալական հեղինակությունը։
Վերբալ բուլինգը սահմանվում է որպես ստոր կամ վնասակար բաներ ասելու գործողություն։ Վերբալ բուլինգի օրինակներից է՝ հեգնանքները, սպառնալիքները, մականունները, ծաղրանքները։
Կիբեռ բուլինգը տեղի է ունենում թվային սարքերի վրա։ Բուլինգի ենթարկվող անձի մասին կեղծ, բացասական բովանդակության տեղադրումն ու տարածումը։






