Հանրահաշիվ
Հայոց լեզու
6. Գտի՛ր հոմանիշները։
Շիշ-Սրվակ, սայր-Շեղբ, սրաբերան, շիրիմաքար, շեմք, նյարդ-ներվ, շիվ ճյուղ, ոստ, շեղբ- Սայր, բերան, ջիղ-նյարդ, ներվ, սրվակ-անոթ, սափոր, տապան-դամբարան, գերեզման, շիրիմ, ոստ-ճյուղ, սեմ-Սյամ, շեմ, շեմք:
8. Բառակապակցությունները դարձրո՛ւ բարդ բառեր։
Դառը համ ունեցող-դառնահամ, ալիքներով ծփացող-ալեծուփ, ինքն իրեն մոռացած-ինքնամոռ, մտքերի մեջ մոլորված-մտամոլոր, ոսկուց ձուլված-ոսկեձուլ, կյանքը սիրող:
9. Նախադասության մեջ տեղադրի՛ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ անելով:
Գերանը վաղուց տեղաշարժել էր ՝ դեռ անցյալ գարուն հաճախադեպ տեղատարափ անձրևի ժամանակ, գուցե և ավելի առաջ, բայց պապը նոր միայն նկատեց։
(, նկատել, գարուն, տեղաշարժել)
Այդ հոգեհարազատ, փոքր ինչ տխուր մեղեդին թախիծով պարուրեց զինվորականի՝ դաժան մարտերում կարծրացած հոգին և մոռաացության մեջ գցեց նրան:
(տխրել, մոռանալ, զինվորական, մարտ)
10․ Տեղադրի՛ր բաց թողնված տառերը։
Վայրէջք, ակնթարթ, ճգնավոր, անօրեն, արդուզարդ, անէական, կտրիճ, սրբություն, օրեցօր, պախուրց, ուղտապան, ուխտավոր:
Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հարևան պետությունների հետ 1918-1920 թթ. և այսօր
Հայաստանի Հանրապետության կառավարությունը անմիջական հարևանների հետ հարաբերությունները կառուցելիս ձգտում էր, ըստ կարելվույն, առաջնորդվել բարի դրացիության սկզբունքով և ծագած վեճերն ու հակամարտությունները կարգավորել քաղաքական բանակցությունների, փոխադարձ համաձայնության ճանապարհով:
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի կանոնավոր հարաբերությունների հաստատումը հարթ չընթացավ, որովհետև կային ազգային, տարածքայինսահմանային լուրջ վեճեր: Մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ առկա էր պետական մակարդակով արևմտահայերին ցեղասպանելու և նրանց հայրենազրկելու իրողությունը: Դրա համար էլ Հայաստանը Թուրքիայի հետ, ըստ էության, պաշտոնական-դիվանագիտական հարաբերություներ չի վարել, իհարկե, եղել են դիվանագիտական նոտաների փոխանակումներ, միջնորդավորված կապեր: Ներկայումս, հարյուր տարի հետո էլ, Թուրքիան չի ճանաչել ցեղասպանությունը և Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ։
Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո այնքան էլ դյուրին չընթացան հայ-վրացական հարաբերությունները: Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը հավակնություններ ուներ պատմական և էթնիկ առումներով բնիկ հայկական Ախալքալաքի և Լոռի-Փամբակի տարածքների նկատմամբ:
Հայտնի է, որ հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն է ունեցել ավելի քան երկհազարամյա բարեկամություն: Նրանք շատ անգամ համատեղ պայքարել են օտար նվաճողների դեմ: Սակայն 1918-ին՝ Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո, տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը, ինչպես արդեն ասվեց, դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված մեխանիկական բաժանումն էր: Հայկական երկու գավառներ` Լոռին ու Ախալքալաքը, մտցվել էին Թիֆլիսի նահանգի մեջ:
Հայ-վրացական հարաբերությունները առավել սրվեցին առաջին աշխարհամարտի ավարտական փուլում: Բանն այն էր, որ 1918 թ. ամռանը թուրքերի՝ Անդրկովկաս ներխուժման հետևանքով վրաց-գերմանական զորամասերը գրավել էին Բորչալուի գավառի հայկական Լոռու գավառամասը` իբրև ժամանակավոր և միայն պաշտպանական նպատակով, որպեսզի կանխեն թուրքերի առաջխաղացումը դեպի Թիֆլիս: Սակայն երբ թուրքերը պարտվեցին ու հեռացան Անդրկովկասից ու Հայաստանից, վրաց կառավարությունը շարունակեց գրավված պահել Լոռու շրջանը: Ավելին, դեռ մինչ թուրքերի հեռացումը վրաց իշխանությունները հայ բնակչության վրա տուրքերն էին դրել, գործադրում էին բռնություններ, անցկացնում զորահավաք և այլն: Դրանով փորձ էր արվում հայկական Լոռին ներկայացնել որպես վրացական տարածք:
Այդ կապակցությամբ Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Արշակ Ջամալյանը բողոք ներկայացրեց վրաց կառավարությանը: Այնուհետև դրան հետևած մի քանի փոխադարձ բողոք-նոտա-վերջնագրերից հետո՝ դեկտեմբերի 13-ին, հակամարտությունը վերաճեց հայ-վրացական կարճատև պատերազմի, մի անցանկալի երևույթ, որպիսին չէր եղել հայ-վրացական հարաբերությունների դարավոր պատմության ընթացքում: Հ. Քաջազնունու կառավարությունը ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով, բայց ապարդյուն: Վիճակը առավել սրվել էր այն բանից հետո, երբ վրացական զորքը, օգտվելով հայկական զինուժի հապաղումից, դեկտեմբերի 5-ին գրավել էր 77 տոկոս հայ ազգաբնակչություն ունեցող Ախալքալաքի գավառը:
Հայկական զորաջոկատները՝ Դրաստամատ Կանայանի (Դրո) հրամանատարությամբ, մուտք են գործում Բորչալուի գավառի Լոռու գավառամաս, մաքրում են գավառամասը վրաց ուժերից և իրենց հսկողության տակ վերցնում հայկական 40-ից ավելի գյուղերի պաշտպանությունը: Ռազմական գործողությունների արդյուն¬քում հայկական զինուժը դեկտեմբերի 23-ին գրավում է Սադախլոն և պատրաստ էր արշավել նույնիսկ Թիֆլիսի վրա: Պատերազմի երկրորդ փուլում վրաց զինուժը փորձեց կասեցնել հայկական զորամասերի հետագա առաջընթացը: Ռազմական բախման ընթացքում հալածանքի ու հետապնդումների ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերը, փակվեցին ճանապարհները:
Բարեբախտաբար, պատերազմը կարճ տևեց` շուրջ երեք շաբաթ: Դեկտեմբերի 31-ին դադարեցվեցին ռազմական գործողությունները: Խնդրին միջամտեցին Անտանտի` Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները: 1919 թ. հունվարի 17-ին կողմերի միջև կայացվեց համաձայնություն: Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի» Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները, վերաբացվեցին երկաթուղին, հաղորդակցության մյուս ուղիները, կապը: Հայաստանը ստացավ ապրանքների փոխադրման տրանզիտի (տարանցիկ առևտրի) իրավունք և այլն:
Հետագայում հայ-վրացական տարածքային կնճիռը վերջնականորեն լուծվեց նրանով, որ 1921 թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռու մեծ մասը միացվեց Հայաստանին: Կասկածից վեր է, որ եթե հայ-վրացական կարճատև պատերազմում Հայաստանը տանուլ տար, ապա Լոռին ևս կարժանանար Ախալքալաքի ճակատագրին: Ինչ վերաբերում է ներկայիս ժամանակին, Հայաստանն ու Վրաստանը բարեկամներ են, ունեն դրական քաղաքական և տնտեսական կապեր, մշակույթային հարաբերություններ։
Շատ ավելի բարդ էին հարաբերությունները Ադրբեջանի հետ: Առանձնապես սուր ու շարունակական բնույթ կրեցին տարածքային-սահմանային վեճերը: Ադրբեջանը ձգտում էր նվաճել Լեռնային Ղարաբաղը (Արցախը), Զանգեզուրը (Սյունիքը), Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ: Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920 թ. գարնանից` նաև Խորհրդային Ռուսաստանը:
Հայտնի է, որ 1918 թ. վերջին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ: Անգլիական զորքերի հրամանատարության գիտությամբ ու համաձայնությամբ 1919 թ. հունվարի կեսերին Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակվեց հայտնի հայատյաց, ջարդարար Խոսրով բեկ Սուլթանովը: Արցախ-Սյունիքի ավելի քան 300 հազար հայությունը միանշանակ չճանաչեց Ադրբեջանի իշխանությունը և զենքը ձեռքին` պայքարի ելավ ազատության, իր ազգային տարածքային իրավունքների պաշտպանության և մայր հայրենիքին միանալու համար: ՀՀ կառավարությունը ձգտում էր խաղաղ միջոցներով լուծել Ադրբեջանի հետ ունեցած վիճելի հարցերը: Սակայն այդ բանակցությունները արդյունք չտվեցին: Մեծ տերությունները, շահագրգռված լինելով Բաքվի նավթով, ավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նա զիջումներ անի Ադրբեջանին: Այսօրվա օրերին Ադրբեջանը Հայաստանի հետ լարված հարաբերություններ ունի և միայն վերջերս տեղի ունեցավ պատերազմ Արցախի համար։
Իրանը հարևան երկրներից միակն էր, որի հետ ՀՀ Կառավարությունը տարածքային և այլ կարգի վեճեր չի ունեցել և ձգտել է առևտրական ու դիվանագիտական սերտ կապեր պահպանել նրա հետ։ Այսօր ևս նույն իրավիճակն է և Հայաստանը Իրանի հետ ունի առևտրական և դիվանագիտական կապեր։
Երկրաչափություն
Երկրաչափություն
Հայոց լեզու
1. Բաց թողնված տառերը լրացրու՛։
Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում. նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խանգարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: .րոտը, հրաբուխների ձայնը, ծովային մկնիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:
2. Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի։
Սկեսրայր
Քաջայր
Քարայր
Ազնվայր
Այրուձի
3. Տրված բառերում գտիր հնչյունափոխված արմատները:
Գետնաքարշ-գետին+քարշ, գիտնական-գիտ+ական, հնձվոր-հունձ+վոր, խուսափել-խույս+ել, քննարկել-քննել+արկել, լսափող-լսել+փող, նստարան-նիստ+արան, լրջախոհ-լուրջ+խոհ, ուղեկից-ուղի+կից, շրջադարձ-շուրջ+դարձ, կավճոտ-կավիճ+ոտ, սուզանավ-սույզ+նավ, չվացուցակ-չու+ցուցակ, իշայծյամ-էշ+այծյամ, պտուտակ-պտույտ+ակ:
4. Շարքի բառերում ընդգծիր նախածանցներն ու վերջածանցները:
Տհաճ, խանդոտ, մայիսյան, վարք, փորձանք, հաճելի, զսպանակ, բանվոր, պարագլուխ, մականուն, թվական, բուրավետ, մեղք, վայրենի, փոխարքա, հոգյակ, ծնունդ, հավելված, ներամփոփ, ելույթ, գերադաս:
5․ Բ շարքից գտի՛ր Ա շարքի դարձվածքների հոմանիշ բացատրությունը։
Ա. ոտ ու ձեռից ընկնել, ուղտի ականջում քնած, լուն ուղտ դարձնել, կրիայի քայլերով, անկողին ընկնել, գլուխ գլխի տալ, խելքի ծով:
Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ, փոքր մի բան ուռճացնել, խելացի, դանդաղ, հիվանդանալ:
Ոտ ու ձեռից ընկնել- ծերանալ, ուղտի ականջում քնած-դինջ, լուն ուղտ դարձնել-փոքր մի բան ուռճացնել, կրիայի քայլերով-դանդաղ, անկողին ընկնել-հիվանդանալ, գլուխ գլխի տալ- միասին մտածել խելքի ծով-խելացի։
Հանրահաշիվ դաս 10. Ամփոփիչ աշխատանք
Հարց 1
Տրված 1; 2; 3; 6; 7; 9 թվերից քանի՞սն են պարզ:
ա) 1
բ) 2
գ) 4
դ) 3
Հարց 2
Գտնել թիվը, եթե նրա մեկ երրորդ մասը հավասար է 12-ի։
ա) 4
բ) 36
գ) 15
դ) 24
Հարց 3
Գտնել 9 հայտարարով ամենափոքր կանոնավոր կոտորակը։
ա) 9
բ) 2/9
գ) 1/9
դ) 9/8
Հարց 4
Գտնել 1 օրվա տևողության 1/3 մասը ժամերով։
ա) 7/3
բ) 8
գ) 12
դ) 21
Հարց 5
Գտնել 36 և 60 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
ա) 4
բ) 180
գ) 12
դ) 36
Հարց 6
Գտնել թիվը, եթե այն 5-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, իսկ մնացորդում՝ 4։
ա) 44
բ) 17
գ) 40
դ) 21
Հարց 7
Գտնել 36x^2-25 արտահայտության վերլուծությունը արտադրիչների։
ա) (6x+5)(6x-5)
բ) (6x-5)(5-6x)
գ) (36x+25)(36x-25)
դ) (6×2+5)(6×2-5)
Հարց 8
Հաշվել արտահայտության արժեքը՝ 31-23+10/9=18/9=2
ա) 4
բ) 3
գ) 2
դ) 1
Հարց 9
Հաշվել արտահայտության արժեքը՝
ա) 5
բ) 13
գ) 2
դ) 11
Հարց 10
Գտնել 0,6x-4=-2,8 հավասարման արմատը։
0,6x=-2,8+4
0,6x=1,2
x=1,2/0,6
x=2
Հարց 11
Լուծել քառակուսի անհավասարումը՝
(x-4)(2x+6)<0 , նշել անհավասարման ամենամեծ բնական լուծումը:
2x2+6x-8x-24<0
2x2-2x-24<0
D=4+192=196
x1=(2+14)/4=4
x2=(2-14)/4=-3
x℮(-3;4)
Հարց 12
Տրված են ABC եռանկյան A(4;4), B(0;6), C(2;0) գագաթների կոորդինատները։ Գտնել եռանկյան կողմերի միջնակետերի կոորդինատները:
AB միջնակետ-(2;5)
BC միջնակետ-(1;3)
AC միջնակետ-(2;0)
Հարց 13
Գտնել x^2+8x+15=0 հավասարման արմատները:
D=64-60=4
x1=(-8+2)/2=-3
x2=(-8-2)/2=-5
Հարց 14:
Լուծել քառակուսի անհավասարումը:
x^2-6x>0
D=36
x1=(6+6)/2=6
x2=(6-6)/2=0
x=(-∞;0)U(6;+ ∞)
Հարց 15
Լուծել քառակուսի անհավասարումը:
x^2-6x-64 > 0
D=36+256=292
x1=(6+2√73)/2=3+√73
x2=(6-2√73)/2=3-√73
x=(-∞; 3-√73)U(3+√73;+ ∞)
Էուկարիոտ
Կորիզավոր կամ Էուկարիոտ են կոչվում բոլոր օրգանիզմները, որոնց բջիջներն ունեն բջջակորիզ և ներքին թաղանթ (մեմբրան)[1]։ Կորիզավոր են՝ բույսերը, կենդանիները, սնկերը։ Նրանց հատկանիշներն են.
Կորիզավոր օրգանիզմների բջիջները նույնպես արտաքինից ծածկված են թաղանթով, որի տակ ցիտոպլազման է։ Ի տարբերություն նախակորիզավորների՝ կորիզավոր բջիջների ցիտոպլազմայում են գտնվում կորիզը և բազմաթիվ օրգանոիդներ՝ էնդոպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, միտոքոնդրիումները և այլն։
Կորիզավոր բջիջներում կորիզը ցիտոպլազմայից սահմանազատված է կորիզաթաղանթով։ Կորիզում են բջջի գենետիկական տեղեկատվություն կրող կառուցվածքներն են՝ քրոմոսոմները։
Բջջում յուրաքանչյուր օրգանոիդ կատարում է որոշակի գործառույթ, վերջիններս էլ ամբողջությամբ պայմանավորում են բջջի կենսագործունեությունը։ Բջիջների ձևերը բազմազան են, ինչը պայմանավորված է նրանց ֆունկցիայով։
Էուկարիոտիկ բջիջը ունի բարդ մոլեկուլային կառուցված: Այստեղ տարբերակված են բջջի բաղադրամասերը՝ բջջաթաղանթը, ցիտոպլազման և բջջակորիզը: Ի տարբերություն Պրոկարիոտիկ բջիջների, այս տեսակի բարդ բջիջներում կան նաև էնդոպլազմային ցանց, Գոլջիի ապարատ, միտոքոնդրիումներ և այլ օրգանոիդներ։ Կենդանական էուկարիոտիկ բջիջներում չկան պլաստիդներ, որոնք նկատվում են կենդանական բջիջների մոտ։
Էուկարիոտիկ բջիջների մյուս տարբերակիչ հատկությունը նրանց ամուր բջջապատը և խոշոր վակուոլների առկայությունն է։ Բարձրակարգ բույսերի բջիջներում բացակայում է բջջակենտրոնը կամ բջջային կենտրոնը: Սնկերի և բակտերիաների բջջապատը կազմված է ճարպանման խիտին նյութից։ Բջջում պլաստիդները բացակայում են։






















