Русский язык

1

Подруга напомнила, что у нас завтра две лекции. Я предупредила ее, что не могу на них присутствовать и попросила, чтобы она подробно их записала. Подруга убеждала меня в том, что обязательно надо прийти в университет. Я сказала, что меня вызвали в посольство. Я упросила подругу, чтобы она извинилась перед преподавателем за мое неожиданное отсутствие. Она пообещала мне, что выполнит мою просьбу.

2

  1. Надо передать, что встреча отменяется 2. Необходимо сообщить, что все хорошо 3. Студентов следует предупредить, что завтра будет тест 4. Нужно позвонить домой, чтобы предупредить, что он придет поздно.

Նուկլեինաթթուներ

Նուկլեինաթթուները պարունակվում են բոլոր օրգանիզմների բջիջներում։ Նրանց մոլեկուլները, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։ Նուկլեինաթթուները լավ լուծվում են ջրում, բայց գրեթե անլուծելի են օրգանական լուծիչներում։ Շատ զգայուն են ջերմաստիճանի և թթվայնութայն փոփոխությունների նկատմամբ։ Բնական աղբյուրներից անջատված բարձր մոլեկուլային զանգվածով ԴՆԹ–ները մեխանիկական ուժերի ազդեցության դեպքում կարող են ֆրագմենտավորվել։ Նաև նրանք ֆրագմենտավորվում են «նուկլեազ» կոչվող ֆերմենտների միջոցով։Նուկլեինաթթուների պոլիմեր մոլեկուլները կոչվում են պոլինուկլեոտիդներ։ Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Քանի որ նուկլեոտիդներում գոյություն ունեն միայն 2 տեսակի շաքարային օղակներ՝ ռիբոզան ու դեզօքսիռիբոզան, ապա գոյություն ունեն միայն 2 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն։

Բառագիտություն և բառակազմություն

ԿարկուտԾանրոցԿարկտաբեր
ՃարպագունդՇղթայազերծԱրևազօծ
ԱրևմուտքՄտաբերելՄանկամարդ
ԽնկածաղիկԱսեղնագործԾանրակշիռ
ՄարդկայինՕծանելիքԳնդասեղ
ԳերակշռելՀրաշամանուկԾաղկաշղթա
ԱչալուրջԵլնելԹուլամորթ
ՇքահանդեսՎեհապանծԼրջմիտ
ԻջվածքԲարիԲեռնակիր
ԿարգավորումԲեռԵլևէջ
ՄորթազերծՄտավորականԲարեկարգ
ԿրավորականԹույլ –

Քիմիա

1.Ո՞ր  շարքումեն  նշվածմիայնֆիզիկականմարմիններ.

   ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
   բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
   գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
  դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

  1. Քանի՞ նյութէներկայացվածհետևյալբառակապակցություններում.  ջրիկաթիլ, պղնձե թաս,  ալյումինեկաթսա,   ռետինեգնդակ,  պղնձե կուժ, սառցե դղյակ,  ոսկե  մատանի.

1)3                                         2)  6                                           3)  4                                        4) 5

3. Նշվածներիցո՞ր շարքումենգրվածմիայնօրգանականնյութեր.
     1) 
 ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
    2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
    3)  շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
    4)  սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

4. Ինչպիսի՞ագրեգատայինվիճակումկարողէգտնվելսնդիկը.

  1. միայն պինդ  վիճակ
  2. միայն  գազային վիճակում
  3. միայն  հեղուկ  վիճակում
  4. բոլոր  երեք  վիճակներում

 5.  Որքա՞ն է ոսկու  ձուլակտորիզանգվածը,  որիծավալը  2 սմէ, իսկոսկուխտությունը  19,3 գ/սմ3է.

1) 38,6գ                                 2) 9,65գ                                3) 3,86գ                                4) 1,93գ

6. Ո՞ր  շարքում ենգրվածմիայնբարդնյութերիբանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                 3)  H2O, N2, O3,  Ni, S8

   2)   AgBr, H2, CaCO3, P4                                                 4)  NaOH, CO2, NH3, CuSO4

7. Ո՞ր  շարքումենառկամիայնկովալենտայինկապերովմիացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

    2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

8. Հետևյալ նյութերից չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու   աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը.                                                           HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2,    MgO , NaOH , Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.

      Օքսիդ       Հիմք         Թթու             Աղ
 Na2O
BaO
CO2
MgO
SO3
Al(OH)3

Ca(OH)2
NaOH
Fe(OH)2
NaOH
HNO3
HCl
H2SO4
H3PO4
AgNO3
K2SiO3
NaCl
CaCl2
CuSO4
  1. Ո՞ր  շարքումէ գրվածֆոսֆոր,  թթվածին,  ածխածին, երկաթևազոտքիմիականտարրերինշանները.

    1)  F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
    3)  P, O, C, Fe, N
    4)  K, Na, P, Fe, C

  1. Ո՞րտարրականմասնիկներիցէկազմվածատոմը.
        1)  միայն էլեկտրոններից
        2)  նեյտրոններից  և  էլեկտրոններից
        3)  պրոտոններից, էլեկտրոններից  և  նեյտրոններից
        4)  միայն պրոտոններից

Սև քթերի երկիրը: Ջանի Ռոդարի

Երկրագնդի  շուրջ  իմ  ուղևորությունների  ժամանակ,  ես  այցելեցի  Ներոնիա  կղզին,  որտեղ  օրենքը  պահանջում  էր,  որ  բոլոր  բնակիչները  ունենային  սև  քիթ:  Սև  ինչպես  ածուխը,  թանաքը  կամ  ֆուտբոլային  մրցավարների  համազգեստը:

Սկզբում  պտտվելով  Ներոնիայի  ճանապարհներով,  կարծեցի,  թե  դիմակահանդես  էր.  մարդիկ  ունեին  կանոնավոր  դեմքեր`  բնական  գույներով,  ոմանք  սպիտակ  մաշկով  էին,  ոմանք՝  մի  քիչ  արևից  խանձված,  ոմանք  էլ՝  վարդագույն.  բայց  դեմքերի  մեջտեղում  բոլորը  ունեին  սև  քթեր,  որ  ասես  դուրս  էին  եկել  կոշիկի  վաքսի  տուփից:

Մտա  մի  պանդոկ  ու  պանդոկապանին,  ում  քիթն  իհարկե  ավելի  սև  էր,  քան  իր  շշերը,  զվարթորեն  հարցրի.

—  Պատահաբար  մի  քիչ  կանաչ  ներկ  չէի՞ք  ունենա:

—  Պարո՛ն,  -ասաց  նա,  —  եթե  տեղացի  չեք,  ապա  լավ  կանեիք,  եթե  չկատակեիք,  իսկ  եթե  օտարերկրացի  եք,  ընդունեք  իմ  խորհուրդը.  անմիջապես  ձեր  քիթը  սև  ներկեք,  կամ  էլ,  վերադարձեք  այն  ճանապարհով,  որով  եկել  եք  ու  հեռացեք  առանց  շրջվելու:

—  Ես  օտարերկրացի  եմ,  —  պատասխանեցի,-  բայց  չեմ  հեռանա:  Ավելին,  սև  քթերի  այս  դեպքն  ինձ  շատ  է  հետաքրքրում,  ու  եթե  ինձ  չբացատրեք,  կկանգնեմ  ձեր  պանդոկի  դռան  մեջ՝  գրավելու  համար  ոստիկանների  ուշադրությունը:

—  Աստծո՛  սիրուն,  —  բացականչեց  պանդոկապանը՝  ձեռքերը  պաղատագին  պարզելով,  —  նման  բան  չանե՛ք,  թե  չէ  ստիպված  կլինեմ  փակել  կրպակս:  Պետք  է  իմանաք,  որ  Ներոնիա  կղզում  մի  հինավուրց  օրենք  կա,  ըստ  որի՝  բոլոր  մարդիկ  պետք  է  ունենան  սև  քթեր:

—  Իսկ  ի՞նչ  կպատահի,  եթե  մեկը,  առավոտյան,  չհիշի,  որ  իր  քիթը  պիտի  սև  ներկի:

—  Ամենաքիչը,  որ  կարող  է  նրան  պատահել,  ձերբակալվելն  է  ու  քթին  հարյուր  մտրակի  հարված  ստանալը:  Բնականաբար  նա  կկորցնի  նաև  իր  աշխատատեղն  ու  ստիպված  կլինի  ողորմություն  խնդրել:  Եթե  երկրորդ  անգամ  նրան  բռնեն  առանց  սև  քթի,  ցմահ  բանտ  կնետեն,  ու  նա  այնտեղ  կմնա  նաև  մահվանից  հետո,  քանզի  բանտում  նաև  գերեզմանատուն  կա:

—  Եվ  դուք  հանդուրժո՞ւմ  եք  այս  ամենը:

—  Ես  պանդոկապան  եմ,  սիրելի  պարոն.  ես  իմ  գործով  եմ  զբաղված:  Ամեն  երեկո  հաշիվներս  եմ  անում`  այսքան  ծախս,  այսքան  շահույթ:  Ի՜նձ  ինչ,  թե  ինչ  գույնի  է  քիթս:

Պանդոկապանին  թողնելով  իր  հաշիվների  ու  բախտի  հետ,  գնացի  զբոսնելու  այդ  կղզում  իմ  քթով,  որ  ուներ  քթի  գույն:  Մարդիկ,  սկզբում,  սարսափահար  հայացք  նետելով  վրաս,  ձևացնում  էին,  թե  չեն  տեսնում  ինձ,  կամ  պարզապես  այնպես  էին  պահում  իրենց,  ասես  ես  գոյություն  չունեմ,  կամ  էլ,  նայում  էին  իմ  մարմնի  միջով,  ասես  թափանցիկ  եմ:

Ուղիղ  կեսօրին,  մի  ոստիկան  ինձ  կանգնեցրեց:

—  Քաղաքացի՛,  —  ասաց  ինձ  խստորեն,-  դուք  խախտել  եք  օրենքը:  Հետևե՛ք  ինձ:

Մարդկանց  մի  փոքր  խումբ  էր  հավաքվել  մեր  շուրջ:  Հենց  այդ  պահին  սկսեց  անձրևել:  Վայրկյանների  ընթացքում  անձրևը  լվաց  նրանց  քթերի  ներկը,  որոնք  երբևէ  արևի  երես  տեսած  չլինելով`  այնպես  էին  սպիտակել,  ասես  հենց  նոր  էին  ելել  լվացքից:

-Դուք  ևս  խախտել  եք  օրենքը,  -ասացի  ոստիկանին:-  Ձեր  քիթը  իմից  սպիտակ  է:

—  Ճի՛շտ  է,-  ասաց  մի  տղա,  որը  լրագրեր  էր  վաճառում:  —  Ոստիկանի  քիթն  էլ  է  սպիտակ:  Մենք  բոլորս  սպիտակ  քթեր  ունենք:

—  Աստծո՛ւ  սիրուն,-  սկսեց  աղաչել  ոստիկանը,-  ես  ընտանիք  ունեմ,  հինգ  երեխա  եմ  պահում: Հացս  մի՛ կտրեք:  Հետևեցե՛ք  ինձ:

—  Ավելի  շուտ,  ի՛նձ  հետևեք ,  —  գոռացի  հավաքվածներին:

—  Գնա՛նք  թագավորի  պալատ ու  ցույց  տանք  մեր  սպիտակ  քթերը:

—  Գնա՛նք,  —  գոռաց  տղեկը,  ու  նրա  հետ  գոռաց  ողջ  բազմությունը:

—  Արդեն  զզվե՛լ  ենք  այս  սև  քթերից,  —  բղավեց  ինչ-որ  մեկը:

Ու  այդպես  սկսվեց  հեղափոխությունը  Ներոնիայում.  Մի  քանի  ժամվա  ընթացքում  ճանապարհները  լցվեցին  սպիտակ  քթավոր  մարդկանցով.  թագավորն  ու  իր  նախարարները  փախան,  պանդոկապանը  երդվեց,  որ  միշտ,  երբ  գնում  էր  նկուղ`  գինին  շշերի  մեջ  լցնելու,  քթի  սև  ներկը  հանում  էր,  իսկ  ոստիկանները  վարձակալում  էին  իրենց  հարևանների  երեխաներին,  որպեսզի  ցույց  տային,  թե  շատ  երեխաներ  ունեն:

Ու  հիմա  ես  կասկածում  եմ,  թե  չլինի՞  անսպասելի  անձրևի  շնորհիվ  եղավ  այդ  ամենը,  կամ  այն  միակ  քաղաքացու  շնորհիվ,  որն  օտարերկրացի  էր  ու  առաջինը  քաջություն  ունեցավ  ցույց  տալու  իր  սպիտակ  քիթը  շողացող  արևի  տակ:

Առաջադրանք

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Ընտրե՛ք այն մտքերը, որոնք արտահայտում են պատմվածքի գաղափարը, համապատասխանում են հեղինակի ասելիքին և հիմնավորե՛ք։

  • Իմաստ չունի մանրուքների ետևից ընկնել, երբ կենցաղում ամեն ինչ նորմալ է։
  • Մարդիկ հարմարվում են գործող օրենքներին, ինչքան էլ դրանք անհեթեթ լինեն, և ոչինչ նրանց ոտքի չի կանգնեցնի։
  • Բավական է մի կայծ, և հրդեհ կբռնկվի։
  • Միշտ լինում է մեկը, ով ասում է՝ արքան մերկ է։
  • Բռնատիրությունը ամրագրվում է նաև անհեթեթ օրենքներով։

բ) Ո՞րն է փոխաբերությունը հետևյալ պարբերության մեջ։ Ուշադրություն դարձրեք ընդգծված արտահայտությունների վրա։ 
Ու  հիմա  ես  կասկածում  եմ,  թե  չլինի՞  անսպասելի  անձրևի  շնորհիվ  եղավ  այդ  ամենը,  կամ  այն  միակ  քաղաքացու  շնորհիվ,  որն  օտարերկրացի  էր  ու  առաջինը  քաջություն  ունեցավ  ցույց  տալու  իր  սպիտակ  քիթը  շողացող  արևի  տակ:

Երեխայի իրավունքների հռչակագիր

Սկզբունք 1
Երեխան պետք է ունենա սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքները: Այս իրավունքները պետք է ճանաչվեն բոլոր երեխաների համար առանց որևէ բացառության և որևէ տարբերության ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, ծննդյան երեխայի և նրա ընտանիքի նկատմամբ այլ հանգամանքների հիման վրա:

Սկզբունք 2
Երեխային պետք է օրենքով և այլ միջոցներով ապահովվի հատուկ պաշտպանություն, ինչպես նաև տրամադրվեն հնարավորություններ և բարենպաստ պայմաններ, որոնք հնարավորություն կտան նրան զարգանալ ֆիզիկապես, մտավոր, բարոյապես, հոգևոր և սոցիալական առողջ և նորմալ ձևով և ազատության և արժանապատվության պայմաններում: Երեխային պետք է ապահովել իր լավագույն շահերը :

Սկզբունք 3
Երեխան ծննդյան օրվանից պետք է ունենա անվան և քաղաքացիության իրավունք:

Սկզբունք 4
Երեխան պետք է օգտվի սոցիալական ապահովության առավելություններից: Նա պետք է ունենա առողջ աճի և զարգացման իրավունք; այդ նպատակով և՛ նրա, և՛ նրա մոր համար պետք է ապահովվի հատուկ խնամք և պաշտպանություն ՝ ներառյալ նախածննդյան և հետծննդյան համապատասխան խնամքը: Երեխան պետք է ունենա համարժեք սնունդ, բնակարան, զվարճանք և առողջապահական խնամք:

Սկզբունք 5
Ֆիզիկական, մտավոր կամ սոցիալական հաշմանդամություն ունեցող երեխային պետք է տրամադրվի հատուկ բուժում, կրթություն և խնամք, որն անհրաժեշտ է իր վիճակի պատճառով:

Սկզբունք 6
Իր անհատականության լիարժեք և ներդաշնակ զարգացման համար երեխան կարիք ունի սիրո և փոխըմբռնման: Հնարավորության դեպքում նա պետք է մեծանա ծնողների խնամքի և պատասխանատվության ներքո, և ամեն դեպքում ՝ սիրո և բարոյական և նյութական անվտանգության մթնոլորտում; փոքր երեխան չպետք է բացառությամբ բացառիկ հանգամանքների, առանձնանա իր մորից: Հասարակությունը և պետական մարմինները պետք է պարտավորություն ստանան հատուկ խնամել առանց ընտանիքի և երեխաների `առանց բավարար ապրուստի միջոցների: ցանկալի է, որ բազմանդամ ընտանիքներին տրամադրվեն պետական կամ այլ երեխաների հատուկ նպաստներ:

Սկզբունք 7

Երեխան ունի կրթություն ստանալու իրավունք, որը պետք է լինի անվճար և պարտադիր, գոնե նախնական փուլերում: Նրան պետք է տրվի այնպիսի կրթություն, որը կնպաստի նրա ընդհանուր մշակութային զարգացմանը և որի միջոցով նա կարողանա հնարավորությունների հավասարության հիման վրա զարգացնել իր կարողություններն ու անձնական դատողությունը, ինչպես նաև բարոյական և սոցիալական պատասխանատվության գիտակցումը և դառնալ հասարակության անդամ:

Երեխայի լավագույն շահերը պետք է լինեն առաջնորդող սկզբունք նրանց համար, ովքեր պատասխանատու են նրա կրթության և ուսուցման համար: Այս պատասխանատվությունը հիմնականում ընկնում է նրա ծնողների վրա:

Երեխային պետք է տրամադրվեն խաղերի և ժամանցի լիարժեք հնարավորություններ, որոնք ուղղված կլինեն կրթության հետապնդած նպատակներին: Հասարակությունը և պետական ​​մարմինները պետք է ջանքեր գործադրեն իրականացնելու այս սկզբունքը:

Սկզբունք 8

Երեխան ամեն դեպքում պետք է լինի նրանց մեջ, ովքեր ստանում են պաշտպանություն և օգնություն:

Սկզբունք 9

Երեխան պետք է պաշտպանված լինի անտեսման, դաժանության և շահագործման բոլոր ձևերից:

Երեխային չպետք է ընդունեն աշխատանքի նախքան համապատասխան տարիքի հասնելը. Ոչ մի դեպքում նրան չպետք է վստահվի կամ թույլատրվի աշխատել կամ զբաղվել նրանով, ինչը վնասակար կլինի նրա առողջության կամ կրթության համար կամ խոչընդոտի նրա ֆիզիկական, մտավոր կամ բարոյական զարգացմանը:

Սկզբունք 10

Երեխան պետք է խուսափի այնպիսի պրակտիկայից, որը կարող է խթանել ռասայական, կրոնական, խտրականության կամ ցանկացած այլ ձև: Նա պետք է դաստիարակվի փոխըմբռնման, հանդուրժողականության, ժողովուրդների միջև բարեկամության, խաղաղության և համընդհանուր եղբայրության ոգով, ինչպես նաև լիովին գիտակցելով, որ իր էներգիան և կարողությունները պետք է նվիրվեն ծառայելուն ի շահ այլ մարդկանց:

Քիմիա

  • Սահմանեք և բնութագրեք ո՞րն է կոչվում ֆիզիկական մարմին,օրինակներ…

Ֆիզիկական մարմինը ունի զանգված (m)՝ կիլոգրամ, գրամ, միլիգրամ, ծավալ (w): Բոլոր ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից: Նյութը, փոքրագույն մասնիը կարող է լինել ատոմ, մոլեկուլ, իոն, փոխազդեցության արդյունքն է իրեն բնորոշ բաղադրության կառուցվածքով՝ ծավալով և զանգվածով:

  • Մոտավոևապես քանի՞ միլիոն  նյութ  է  հայտնի մարդկությանը:

Այսորվա դրությամբ՝ 30 մլն:

  • Սահմանեք,դասակարգեք և բնութագրեք նյութերը, գրեք պարզ և բարդ, անօրգանական և օրգանական նյութերի օրինակներ…

Պարզ նյութերը կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից:

Բարդ նյութերը կազմված են երկու և ավելի քիմիական տարրի ատոմներից:

Թռչկան

Աշնան առաջին օրը ես անցկացրեցի Թռչկանում: Այն անցավ շատ ուրախ և հետաքրքիր:

Անցանք երկար ու հոգնեցուցիչ ճանապարհ, որից հետո բարձրացանք բեռնատարի վրա, որը սարերի խորդուբորդ ճանապարհներով մեզ հասցրեց Թռչկանի ջրվեժի մոտ: Անցանք գետերի միջով, համեղ ճաշեցինք և շարժվեցինք առաջ՝ ջրվեժի մոտ: Անցանք ևս մի քանի գետի միջով և վերջապես հասանք ջրվեժին: Ջրվեժը բարձր ու գեղեցիկ էր: Անցկացրեցինք մի քանի ժամ ջրվեժի մոտ, լավ թրջվեցինք ու վերադարձանք դպրոց:

Design a site like this with WordPress.com
Get started