Առյուծն ու մոծակը(թարմանություն)

Մոծակը թռավ դեպի առյուծը և ասաց. «Կարծում ես, որ ավելի շատ ուժ ունես, քան ես: Անկախ նրանից, թե ինչպես: Ո՞րն է քո ուժը: Ի՞նչ ես քերծում ճիրաններով և ծամում ատամներդ, Ես քեզանից ավելի ուժեղ եմ. եթե ուզում ես, արի կռվենք »: Եվ մոծակը նստեցառյուծի վրա, փչեց և սկսեց կծել առյուծը նրա մերկ այտերի և քթի վրա: Առյուծը սկսեց ծեծել ինքն իր դեմքին իր թաթերով: Առյուծը արյունլվա եղավ և ուժասպառ եղավ:

Մոծակը ուրախացավ և հեռացավ: Այնուհետև նա խառնվեց սարդի սարդոստայնին, և սարդը սկսեց ուտել նրան: Եվ մոծակը ասում է. «Ես հաղթեցի ուժեղ առյուծին, բայց մեռնում եմ փխրուն սարդից»:

Զորավար Անդրանիկ Օզանյան

Անդրանիկ Օզանյանը հայ ժողովրդի պատմության ամենասիրված, միաժամանակ ամենահակասական կերպարներից է: Նա ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին, Տրապիզոնի նահանգի Շապին-Գարահիսար գյուղաքաղաքում:

1899 թ. Բշարե Խալիլի կողմից Աղբյուր Սերոբի սպանությունից հետո Անդրանիկ Օզանյանն ընտրվում է երկրում գործող ֆիդայական խմբերի ընդհանուր առաջնորդ: Անդրանիկի առաջին գործը եղավ Բշարե Խալիլի ահաբեկումն ու սպանությունը, որով նա փառքի ու անվան արժանացավ ոչ միայն հայերի, այլև թուրքերի ու քրդերի շրջանում, որոնք նրան կնքեցին «փաշա» անունով:

 Անդրանիկին մեծ փառք բերեց Մշո Առաքելոց վանքի կռիվը: Նա, իր շուրջը հավաքելով ֆիդայիներին, ամրացավ վանքում և կռվի դրոշ բարձրացրեց: Օսմանյան 6000-անոց բանակը չկարողացավ ընկճել ընդամենը 30 ֆիդայիներին, որոնք ձմեռային մի գիշեր ճեղքեցին թշնամու օղակն ու հեռացան:

Առաջին աշխարհամարտի առաջին իսկ օրերից Անդրանիկը նետվեց Կովկասյան ճակատ: Նա գլխավորեց հայկական առաջին կամավորական ջոկատը: Աչքի ընկավ Բիթլիսի, Մուշի, Վանի մատույցներում: Բայց այս պատերազմում Անդրանիկին հռչակ բերեց հատկապես Դիլմանի ճակատամարտը. 1915 թ. ապրիլին ծանր դրության մեջ գտնվող ռուսական բանակն այստեղ հաղթանակ տարավ բացառապես Անդրանիկի ջոկատի քաջության և հրամանատարի հմտության շնորհիվ: Գնահատելով Անդրանիկի ծառայությունները` ռուսական գլխավոր շտաբը նրան ներկայացրեց գեներալ-մայորի կոչման:

Անդրանիկը մահացավ օտարության մեջ` Ֆրեզնոյում, 1927 թ. օգոստոսի 31-ին,: Նրա դին ցանկանում էին տեղափոխել հայրենիք, սակայն խորհրդային կառավարությունը չթույլատրեց նրան ամփոփել Հայաստանում, ուստի հուղարկավորեցին Փարիզի Պեռ Լաշեզ գերեզմանատանը: 2000 թ. Անդրանիկի աճյունը տեղափոխվեց Հայաստան ու ամփոփվեց Եռաբլուրում:

Աղբյուր՝ Ankakh.com

Ջեյմս Բոնդ

Բրիտանիայի նավատորմի սերի Ջեյմս Բոնդը, որը նաև հայտնի է որպես «Գործակալ 007», բրիտանացի գրող Յան Ֆլեմինգի վեպերի գլխավոր հերոսն է հնարված գործակալի մասին: James Bond կինոնկարը կոչվում է «Bondiana» և հանդիսանում է պատմության մեջ ամենաերկար վազող կինոնկարը: 1954 թվականից մինչև 2015 թվականը թողարկվել է 27 կինոնկար (երկու տարվա ընթացքում միջինը մեկ ֆիլմ): Սերիալն իր ստեղծողներին բերեց ավելի քան 7 միլիարդ ԱՄՆ դոլար ՝ դառնալով պատմության մեջ չորրորդ ամենահաջողված կինոնկարը: Պարտատոմսերի սերիական համարը 007 - ըստ մեկ վարկածի, Ֆլեմինգը փոխառել է անգլիացի լրտես Johnոն Դին, ով իր գաղտնի զեկույցները ստորագրեց Եղիսաբեթ I թագուհուն երկու շրջանակ և պատկերանշանային փակագծով պատկերող մի գրիֆով, որը նման է յոթ համարի: Գլիֆը նշանակում էր, որ զեկույցները նախատեսված էին բացառապես միապետի աչքերի համար [5]: Համաձայն մեկ այլ վարկածի ՝ պարտատոմսի համարը վերցվել է 0075 դիվանագիտական ​​նամակագրության կոդից, որը կոդավորված է գերմանական «Զիմմերման» հեռագրով. Այդ կոդը կոտրվել է բրիտանացիների կողմից Առաջին աշխարհամարտի տարիներին և, գաղտնազերծելով հեռագրի բովանդակությունը, համոզել է Միացյալ Նահանգներին ներգրավվել Առաջին համաշխարհային պատերազմում:

դելֆինի կարողություններն ու կառուցվածքը

Հաջողվել է պարզել, որ կենդանիներն օգտագործում են 60 հիմնարար ազդանշան և դրանց համադրման 5 մակարդակ: Դելֆինները կարող են 1012 բառից բաղկացած «բառարան» ստեղծել: Հազիվ թե դելֆիններն օգտագործեն այդ բոլոր «բառերը», սակայն նրանց ակտիվ «բառարանի» ծավալը ևս տպավորիչ է`մոտ 14 հազար ազդանշան:

Դելֆինների շփումն արտահայտվում է հնչյունային իմպուլսներով և ուլտրաձայնով: Առավել արտահայտիչ է սուլոցը, որը մի քանի տասնյակ տարատեսակներ ունի: Յուրաքանչյուրը որոշակի արտահայտություն ունի` տագնապի ազդանշան, ցավի, կանչի, ողջույնի, զգուշացման և այլն: Դելֆինի ուղեղը քաշով մոտ է մարդու ուղեղին: Չափն այս դեպքում նշանակություն չունի: Շվեյցարացի գիտնականները, որոնք հետազոտել են կենդանիների ունակությունները, հայտնաբերել են, որ մտավոր կարողությունների մակարդակով դելֆինները երկրորդ տեղն են զբաղեցնում մարդուց հետո: Երրորդ տեղում փղերն են, իսկ կապիկները միայն չորրորդ տեղում են հայտնվել: Չզիջելով քաշով հասուն մարդու ուղեղին` դելֆինի ուղեղը ծալքերի ավելի բարդ կառուցվածք ունի:

  • Դելֆինները, որպես կանոն, չեն ապրում միայնության մեջ: Նրանք ունեն բարդ սոցիալական կառուցվածք, էմոցիաների լայն դիապազոն և հումորի զգացում:

Հին Հունաստանում դելֆինների սպանությունը համարվում էր սրբապղծություն և դատապարտվում էր մահվան: Հույները անվանում էին դելֆիններին «Սուրբ ձկներ»:

Կենսաբանություն

1. Արյան բաղադրություն՝պլազմա , ձևավոր տարրեր(թվարկել դրանց կառուցվածքը և ֆունկցիան)
1. ֆունկցիան իրականանում է իր մեջ գտնվող հորմոնների, կենսաբանական ակտիվ նյութերի, կատիոնների, անիոնների, գազերի և այլ նյութերի միջոցով։ Զարկերակային արյան միջոցով դրանք հասնում են համապատասխան օրգաններին և մասնակցում նրանց ֆունկցիաների կարգավորմանը։ Այսպես, ածխաթթու գազը գրգռում է ներշնչման կենտրոնը, հանքակորտիկոիդ հորմոնները կարգավորում են արյան Na+ի, K+ի, Cl-ի հոմեոստազը և այլն։

2.արյան խմբեր՝կառուցվածքը, անոթների տեսակները և կառուցվածք
2. Արյան շրջանառության կարգավորում
Արյան շրջանառության կարգավորումը տեղի է ունենում նյարդային (ռեֆլեկտոր) և հումորալ (արյուն, ավիշ) ճանապարհով։ Կենտրոնից եկող թափառող և սիմպաթիկ նյարդերը, լայնացնելով կամ նեղացնելով անոթները, փոփոխում են սրտի կծկումների ռիթմը և ուժը, ինչպես նաև անոթների լուսանցքը, հետևաբար՝ մղված արյան քանակն ու ճնշումը։ Նման ազդեցություն են գործում նաև օրգանիզմում առաջացող քիմիական որոշ նյութեր՝ ադրենալինը, վազոպրեսինը, ացետիլխոլինը, հիստամինը։

3.իմունիտետ ՝տեսակները և առաջացման առանձնահատկությունները
3. Հումորալ ու բջջային իմունիտետի վերը նկարագրված տեսակները կազմում են ոչ մենահատուկ իմունիտետ,որը բնական պայմաններում հատուկ է բոլոր մարդկանց։ Մարդու օրգանիզմում գործում է նաև մենահատուկ իմունիտետը,որն ապահովում են լիմֆոցիտները։

4.սրտի կառուցվածք , արյան մեծ և փոքր շրջանառություն
4. Արյան շրջանառության համակարգ, արյան շրջանառությունը օրգանիզմով։ Արյունը շարժվում է սրտից արյունատար անոթներ և հակառակը։ Արյունը մատակարարում է հյուսվածքներին թթվածնով և սննդարար նյութերով։ Արյան հարստացումը թթվածինով տեղի է ունենում թոքրում։ Արյան շրջանառությունը սովորաբար կազմված է լինում սրտից և նրանից դուրս եկող արյունատար անոթներից։

Русский язык

Возник y древних славян с принятия христианства на Руси; приурочен к определенному циклу; проводить зиму по всем правилам; не навлечь на себя гнев в следующем году; с крыш льет капель; ходить друг к другу в гости; вычеркнуть из повседневной жизни; связана с древними языческими традициями; год на Руси начинался с марта; устраивали катания с гор; столы с угощениями; устанавливали на возвышенном месте; вступали в игры; знакомились с представителями противоположного пола; приглашались на катания с гор, кататься  на качелях; встречали гостей у ворот; приглашать в гости зятьев на блины; катание на лошадях по улицам с песнями; рассеивать по полю

Engllish

1. If I ever see anyone doing anything illegal, I will make a report immediately.2. If I had a quiet roommate, I could study more.3. They could come sooner if my mother weren’t -or- wasn’t afraid to fly.4. If Pat had arrived on time for work, he would have finished his task yesterday.5. The picnic  wouldn’t have been cancelled -or- wouldn’t have been cancele if it hadn’t rained in the morning.6. If I win, I will take a short vacation with my family.7. If you knew German, you could translate this story for me.8. If I had known Mary was in town, I  would have invited her to the party.9. If I weren’t so busy, I would read bedtime stories to my little girl.10. If they continue to bother me, I will consider moving.

Հայոց պատմություն

Կովկասյան ճակատում ռուսական զորքերը հարձակման անցան մի քանի ուղղություններով։ Նրանց գլխավոր հարվածող ուժը 52–հազարանոց Կովկասյան կորպուսն էր: Ճակատի ձախ թևում կռվող Երևանյան ջոկատի հրամանատարը գեներալ Արշակ Տեր–Ղուկասովն (Տեր–Ղուկասյան) էր։ Նրա զորաջոկատը, անցնելով Արարատ լեռը Հայկական պարից բաժանող լեռնանցքով, պատերազ մի առաջին ամսին գրավեց Բայազետի ու Ալաշկերտի գավառները։ Մայիսին ռուսները գրոհովվերցրին Արդահանը։Սակայն ճակատի աջ թևում ռուսական ուժերի կրած անհաջողությունից հետո Տեր–Ղուկասովի զորաջոկատը, հայտնվելով շրջապատման վտանգի մեջ, ընդհանուր հրամանատարությունից նահանջի հրաման ստացավ։ Փորձառու հայ զորահրամանատարն այդ նահանջը կատարեց մեծ վարպետությամբ։ Նա կարողացավ իր ջոկատի հետ ապահովել նաև բազմահազար հայ գյուղացիների անկորուստ նահանջը։1877թ. հունիսին մոտ 10–հազարանոց թուրքական զորքը պաշարեց Բայազետը։ Տեղի ռուսական կայազորն ու շրջակա գյուղերի բազմաթիվ հայ գյուղացիներ հերոսաբար հետ մղեցին թշնամու բոլոր գրոհները: Նրանք 23 օր անառիկ պահեցին բերդաքաղաքը։ Սպառվում էին նյութական ու ռազմական բոլոր պաշարները։ Դրսից օգնություն չստանալու դեպքում այլևս անկարելի էր շարունակել դիմադրությունը։ Իրենց օրհասական դրության մասին Տեր–Ղուկասովին լուր հասցնելու բազմաթիվ փորձերն ապարդյուն անցան։ Հայ պաշտպաններից միայն Սամսոն Տեր–Պողոսյանին հաջողվեց քրդական տարազով, ծպտյալ անցնել թշնամու օղակով և լուր հասցնել Տեր–Ղուկասովին։ Երևանյան ջոկատն օգնության եկավ Բայազետի կայազորին և համառ մարտերից հետո ազատագրեց քաղաքը պաշարումից։ Այս դեպքերը գեղարվեստական վարպետությամբ նկարագրված են Րաֆֆու նշանավոր «Խենթը» վեպում։ Բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարը խանդավառել էր նաև հայությանը։ Իր ազատագրության հույսը նա կապել էր Ռուսաստանի հաղթանակի հետ։ Այդ նպատակով շատերը զինվորագրվում էին ռուսական բանակին, պարեն մատակարարում զորքերին, իրականացնում հետախուզական աշխատանք, հանգանակություններ կատարում։ Անդրկովկասի զանազան շրջաններում կազմավորված հեծյալ և հետևակային ութ կամավորական ջոկատները հիմնականում համալրված էին հայերով: Դրանք ակտիվ մասնակցություն ունեցան ռուս–թուրքական հերթական պատերազմին:

Հայկական հարցը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի ամբողջությունն է։

Արևելյան հարցը Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ:

Ըստ Սան-Ստեֆանոյի պայմանագրի Հայկական հարցին է վերաբերվում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները, և ըստ պայմանագրի ռուսների է անցնում նաև Կարսը, Բայազետը և Ալաշկերտը, որոնք իրականում հայկական հողեր են։ Իսկ Բեռլինի կոնգրեսի մասնակիցները՝ Իտալիան, Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, դեմ էին գնացել Ռուսաստանին, պաշտպանելով Թուրիքային, և դա հանգեցնում է նրան, որ Թուրքիային է անցնում հայերի դրության բարելավման հարցը Ռուսաստանից։ Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածը վերբերվում է հայերին, ըստ որի Թուրքիան պարտավոր է բարեփոխումներ իրականաացնել հայկական տարածքներում, ապահովելով նրանց անվտանգությունը։

Design a site like this with WordPress.com
Get started