Հանրահաշիվ
ա) a = 0,3456≈0,34
բ) a = 0,76543≈0,76
գ) a=0,02325≈0,023
դ)a = −0,34354≈-0,35
ա)a = 1,2345≈1,24
բ)a = 3,56789≈3,57
գ)a = 2,577≈2,56
դ)a = 2,555≈2,56
ա)a = 1,24851≈1,25
բ)a = 1,24158≈1,24
գ)a = −7,02303≈7,02
դ)a = 0,12528≈0,12
ա)a 8,91011…≈8,910
բ)a =−8,91011…≈8,910
գ)a = 0,2626≈0,263
դ)a = 0,6265≈0,627
Խաղողի և գինու դպրոցում
Մենք ամեն օր այցելում ենք խաղողի և գինու դպրոց, ես սկսեցի շիշ լվանալուց և վերջապես սովորեցի գինի շշալցնել:Հիմա ես կարողանում եմ տիրապետել գինի շշալցնելու գործին:
Ժամանակի պարագա
Ժամանակի պարագա
Այսօր մեր դասընկերոջ ծննդյան օրն է:
Այսօրվանից փակվում են բոլոր դպրոցները:
Այսօրվա դասն անհետաքրքիր էր:
Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):
Գտի՛ր ժամանակի պարագաները:
- Մթնաձոր տանող միակ ուղին առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում:
- Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան:
- Մի օր էլ, բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ու ընկա:
- Արդարացի որոշումից հետո լիովին հանգստացել էին:
- Հեթանոսական շրջանի նավասարդի գիշերը զարթնում էին ճրագը վառում և միայն վաղորդյան ճաշ անում:
Կետերի փոխարեն դի՛ր ժամանակի պարագաներ (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):
- 3 օրից ստանձնում է գործարանի տնօրենի պաշտոնը:
- Վաղը ոչ ոքի չէին սպասում:
- Այդ կինը երեկվանից չկա:
- երեկվա պատմությունը բոլորին պատմում էր:
- Անցած տարվա զգեստը վնասեց:
Ժամանակի պարագա-երկրորդական նախադասությունը տրոհվում է ստորակետով:
- Երբ գիշերը հեռախոսը զնգում է, անմիջապես վատ բան ենք մտածում:
Համակատար դերբայով (երգելիս) կազմված դերբայական դարձված-ժամանակի պարագան տրոհվում է.
- նախադասության սկզբում և վերջում՝ բութով. – Եռօրյա ճամփորդության գնալիս՝ հարկավոր է վերցնել տաք ծածկոցներ: – Հարկավոր է վերցնել տաք ծածկոցներ՝ եռօրյա ճամփորդության գնալիս:
- նախադասության մեջտեղում՝ երկու կողմից ստորակետերով. – Մեր դասարանի սովորողները, ավտոբուսով երկար ճանապարհ գնալիս, զվարճալի խաղեր են խաղում:
Կետադրի՛ր:
- Ամռանը, երբ ջուրը պակասում է, գյուղացիներն սկսում են վիճել մի կաթիլի ջրի համար:
- Աշխարհի քաղաքական քարտեզը թերթելիս, մարդ հաճախ զարմանում է:
- Վիթխարի հզորության՝ հողափոր մեքենան, տեղից տեղ փոխադրվելիս մարդու կամ ձիու քայլելուն նմանվող շարժումներ է անում:
- Տրոյական պատերազմից քսան տարի էր անցել արդեն երբ Ոդիսևսը տուն վերադարձավ:
- Ծովափին կանգնելիս՝ աղջիկը հայացքը հառում էր հեռու հորիզոնին:
Համաշխարհային պատմություն
Հնդկաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը
16-րդ դար-առաջացավ Մեծ Մողոլի կայսրությունը
1600 թվական-ստեղծվեց Արևելահնդկական ընկերությունը
1857թ.-ամպստամբություն Անգլիացիների դեմ
Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը
1644թ.-գրավեցին Պեկինը, ստեղծեցին Ցին կայսրությունը
18-րդ դար աճեց Ցին կայսրության առևտուրը աշխարհի հետ
1839-1842-Ամփիոնի առաջին պատերազմ
Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել
Հնդկաստանը հիմա ունի բազմազգ և բազմալեզու հասարակություն: Նախկինում էլ էր այդպես: Հնդկաստանում առաջ էլ կային կաստաներ, հիմա էլ կան կաստաներ: Հնդկաստանի ավանդական հասարակությունը կարելի է ասել դեռևս քիչ թե շատ պահպանվել է, քանի որ Հնդկաստանն ունի բարեկեցության, քաղաքայնացման և կրթության ցածր մակարդակ, ինչն էլ նպաստում է բնակչության մեծ աճին, ու գիտնականները կանխատեսում են, որ 2022 թվականին Հնդկաստանի բնակչությունը կանցնի Չինաստանի բնակչությունից: Հնդկաստանի այսօրվա հասարակության ութսուն տոկոսը դավանում է հինդուիզմ, տասներեք տոկոսը իսլամ, երկու տոկոսը քրիստոնեություն, իսկ մնացած 5-ը՝ բուդդայականություն: Իսկ ավանդական հասարակության ժամանակ շատ տարածված էր մահմեդականությունը՝ իսլամը: Ավանդական հասարակության ժամանակ Հնդկաստանի տնտեսության մեջ տիրապետող էր գյուղատնտեսությունը, իսկ այսօր տնտեսության մեջ տիրապետողը սպասարկման ոլորտն է:
Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել
Այն ժամանակ Չինաստանը փորձում էր ինքնամեկուսանալ արտաքին աշխարհից, իսկ հիմա Չինաստանում կան երկու հարյուր միլիոնից ավել միգրանտ աշխատողներ: Հիմա Չինաստանը փորձում է ազդել մի շարք պետությունների վրա, կառուցում է մետաքսի ճանապարհ, որը հնարավորություն կտա Չինաստանին ավելացնել իր գործընկերների ցանկը: Հայաստանը Չինաստանի գործընկերներից է: Չինաստանի հասարակությունը հիմնականում ավանդական չէ, մարդիկ ունեն ժամանակակից մտածելակերպ, ստեղծվում են միլիոնավոր նոր տեխնոլոգիաներ, իսկ տնտեսությամբ Չինաստանը առաջատարն է ողջ աշխարհում: Չնայած որ այժմ Չինաստանը պաշտոնապես համարվում է աթեիստ, Չինաստանի հասարակության ութսուն տոկոսը դավանում է Չինական կրոն, որը ներառում է կոնֆուցիականության և բուդդայականության տարրեր: Ավանդական հասարակության ժամանակ Չինաստանի հասարակության մեծ մասը դավանում էր միայն ու միայն կոնֆուցիականություն: Ավանդական հասարակության ժամանակ չինացիները անվստահությամբ էին վերաբերվում եվրոպացիներին: Այսօրվա հասարակությունը շատ ավելի լավ է վերաբերվում եվրոպացիներին, տարբեր տարածաշրջաններում Չինաստանը բացում է հսկայական դեսպանատներ: Մի խոսքով Չինաստանի ավանդական հասարակության և այսօրվա հասարակության մեջ մի կարևոր բան է փոխվել, մեծացել է Չինաստանի հասարակությանը վստահությունը արտաքին աշխարհի նկատմամբ:
Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում
Հնդկաստանում հայերը հիշատակվում են մ.թ.ա. հինգերորդ դարում: Տասնվեցերորդ դարում Հնդկաստանում ձևավորվեցին առաջին հայկական համայնքները, որոնց բնակիչները հիմնականում վաճառականներ և զինվորականներ էին: Հնդկաստանի հայերը ակտիվությամբ մասնակցել են Հնդկաստանի ազատագրության պայքարին: Հայտնի հայ գործիչ Հովսեփ Էմինը հնդկահայ է: Այսօրվա դրությամբ Հնդկաստանում ապրում է մոտ հինգ հարյուր հայ, որոնց մեծամասնությունը ապրում է Կալկաթա քաղաքում, որտեղ նույնիսկ հայկական ծերանոց կա: Այսօր բազմաթիվ հնդիկներ են ապրում Հայաստանում, որոնք ցավոք լավ վերաբերմունքի չեն արժանանում մեր հասարակության կողմից:
Հայերը Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:
Հայերը Չինաստանում հիշատակվում են դեռևս երկրորդ դարից. նրանք մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ էին: Տասնութերորդ դարի սկզբից սկսվել են հիմնվել հայկական փոքր գաղութներ: Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսային շրջաններում: Ամենահայաշատ քաղաքը Չինաստանում եղել է Խարբինը, այնտեղ նույնիսկ հայկական եկեղեց է եղել: Իսկ այսօր Չինաստանում բնակվում է ընդամենը 160 հայ:
Աշխարհում առաջին կին դեսպանը.
Դիանա Աբգար
Դիանա Աղաբեկյանը ծնվել է 1859 թվականի հոկտեմբերի 12-ին: Ծնվելուց նրան տրվել է երկու անուն` Գայանե և Անահիտ: 1889 թվականին Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարի (Աբգարյան) հետ, որի ընտանիքը Պարսկաստանից Հնդկաստան էր գաղթել : Ամուսնությունից հետո ապրել են Չինաստանում, այնուհետև մշտական բնակություն հաստատել Ճապոնիայում։
Ճապոնիայում գտնվելու տարիներին, Դիանա Աբգարն իր մեջ բացահայտեց վեպեր գրելու տաղանդը, 1882 թվականին հրապարակվեց նրա առաջին «Սուսաննա» վեպը, իսկ մի քանի տարի անց լույս տեսավ «Պատմություններ հայրենիքից» վեպը, որտեղ նա նկարագրում էր ճապոնացի ժողովրդի կյանքը:
Երբ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը վերականգնեց իր պետական անկախությունը, ոչ ոք չշտապեց այն ճանաչել: Եվ միայն 1920 թվականին, ի շնորհիվ Դիանա Աբգարի ջանքերի, Ճապոնիան դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց հայակական Առաջին Հանրապետության անկախությունը: Ի շնորհիվ իր հմուտ քաղաքականության և հսկայածավալ աշխատանքի, 1920 թվականի հուլիսի 21-ին Դիանա Աբգարը նշանակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ
Դիանա Աբգարը մահացել է 1937 թվականի հուլիսի 8-ին, Յոկոհամայում։
Պատասխանատվություն
Պատասխանատու անձնավորությունն իր ունակությունները իմաստությամբ է օգտագործում։ Հավանականությունը մեծ է, որ նրան բարձր կգնահատեն, կվերաբերվեն իբրև հասուն մարդու, որոշակի ազատություն կտան ու կարևոր գործեր կվստահեն։ Պատասխանատու մարդը սովորաբար առատաձեռն է լինում և ունենում է լավ ընկերներ։Պատասխանատու մարդը գոհունակության և պատշաճ հպարտության զգացում է ունենում, ինչն էլ նպաստում է նրա ինքնահարգանքին։
Русский
Ехать
- — Куда ты сейчас едешь ?
— Я еду в магазин. А вы куда едете?
— А мы едем в университет.
- – Куда едет сейчас ваша группа?
— Мы едим на экскурсию за город.
- — Ты не знаешь, куда это едет сейчас Таня?
— Она едет в гости.
7.- Твои друзья сейчас едут в цирк. А почему ты не едишь ?
— А я еду на вокзал встречать подругу.
Лететь
- – Добрый день! Вы куда летите ?
— Я лечу в Москву. А вы куда … ?
— Мы тоже летим в Москву.
- – Скажите, пожалуйста, какой рейс летит до Иркутска?
- Мой друг летит сейчас в Пермь, а я лечу в Санкт-Петербург.
- Мы летим уже целый час.
Հայոց լեզու
Տեղի պարագա
Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:
Ես գալիս եմ հեռվից ևգնում եմ հեռու՝ անհայտ ու անժամանակ:
Փողոցով մի հին մեքենա սլացավ:
Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանք տեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):
Գտի՛ր տեղի պարագաները:
- Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էր ծիրանենու սաղար թում:
- Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթին էր:
- Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:
- Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:
- Հնչյունները նրան տարան իր հարազատ ծննդավայր:
Կետերը փոխարինի՛ր տեղի պարագաներով (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):
- Ե՞րբ կբացվի պայծառ առավոտ Երևանում :
- Դպրոց ենք գնում ամեն օր:
- Մութ անտառում բուի կռինչն է տարածվում մեկ-մեկ:
- Արևից լույս էր կաթկթում:
- Արորով ինձ փոսից հանեցին:
Տեղի պարագա-երկրորդական նախադասությունները տրոհվում են ստորակետով:
- Գյուղով անցնող ծերունին եկավ այնտեղ, ուր եղբայրներն էին կանգնած:
Կետադրի՛ր: Այնուհետև երկրորդական նախադասությունները դարձրու դերբայական դարձվածներ (բառակապակցություններ):
- Մենք թաքնվեցինք այնտեղ, ուր խիտ եղեգներ էին աճում:
- Նրա հայացքը գնաց այնտեղ, որտեղից պատանին ձեռք էր պարզել:
- Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը դուրս չեկավ այնտեղից, ուր փակվել էր աղոթելու համար:
- Զորավարն անցնում էր այնտեղով, որտեղով երեկ թշնամու զորքն էր սլացել:
- Մշուշ էր բարձրանում այնտեցից, ուր ձյունը բարդաբոյ էր հասնում:
Հայոց Պատմություն
17-րդ դարում Կովկասի փոխարքայության տարածքում կատարվեցին նաև դատական և քաղաքների կառավարման բարեփոխումներ: Քաղաքներում ընտրվում էին ինքնավարության մարմիններ՝ դումաներ: Երևանի նահանգը տրոհվեց յոթ գավառների: Նրանց հիմնակետերն էին՝Երևանը, Ելիզավետպոլը և Թիֆլիսը: Ռուսական կապիտալը սկսեց լայնորեն ներդրվել Անդրկովկասում: Տեղի տնտեսական կյանքի զարգացմանն էապես նպաստեց երկաթուղու շինարարությանը:
Արևելյան Հայաստանը կոնյակի և օղու
արտադրությամբ աստիճանաբար ճանաչում ձեռք
բերեց ամբողջ աշխարհում:
Աճեց ցորենի և գարու արտադրությունը, վերելք ապրեց բամբակենու մշակումը:
Հայկական գյուղը մուտք գործեց շուկայական հարաբերությունների ոլորտ:
Փոխվում էին հասարակության սոցիալական կառուցվածքը, մարդկանց աշխարհայացքն ու կենցաղը:
Վերաբերության խնդիր
Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում անծանոթ ծերունու մասին:
Այդ օրը բոլորը վիճում էին հեղափոխության շուրջ:
Պապը անընդհատ հարցնում էր զինվոր թոռից:
Վերաբերության խնդիրը այն առարկան կամ անձն է, որի շուրջ կամ վերաբերմամբ կատարվում է գործողությունը:
Գտի՛ր վերաբերության խնդիրները:
- Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում:
- Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղած նյութերն արդեն իսկ բավարար են ձերբակալելու համար:
- Արիության, փառքի ու սխրանքի մասին
Ես մոռանում էի այս դառնագին հողում:
- Ուսուցչիս նկատմամբ իմ հոգածությունը տարիների ընթացքում չխամրեց:
- Ծննդյան օրվա առթիվ ստացած շնորհավորանքները չէին մեղմացնում սրտի վիշտը:
Կետադրիր.
- Երկու մոմ, իբրև հույսի կերոններ, մարմրում էին տաճարի ներսում:
- Շենքը մի քանի հարկաբաժին ուներ, և դրանցում միասին բնակվում էին Կամսարական հինգ եղբայրները:
- Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում ծվարել են գյուղերը որտեղ խավար խեղճություն կա:
- Գնում էին հազար գույնի ձիեր քուռակներով, ու դեռ անծին թամբած ու մերկ դեղձան ու սպիտակ բաշերով:
- Երևանյան գեղեցիկ անդորրավետ մի տուն էր Գրիգոր պապի երբեմնի տունը՝ հաստատուն հիմքերով ու պատերով շոգից պաշտպանող նեղ լուսամուտներով, փայտե պատշգամբով: