Ջերմոց

Ինչ մեխանիզմով է աշխատում ջերմոցը։
Արևի լույսը մտնում է ջերմոց, տաքացնում է ջերմոցը։ Երբ ջերմոցը տաքանում է, իր տաքությունը երկար ժամանակ մնում է ջերմոցի մեջ:

Ի՛նչ տեսակի ջերմոցներ կան։
Ըստ կառուցվածքային առանձնահատկության ջերոցները բաժանվում են միաթեք և երկթեք տեսակների, որոնք էլ լինում են գետնափոր և վերգետնյա, իսկ վերջիններս՝ մշտական և փոխադրովի։ Ջերմոցում բույսերի տաքացումը իրագործվում է արևային, կենսաբանական և տեխնիկական ջեռուցմամբ։ Օրվա ցուրտ եղանակին ջերմոցը ծածկում են ապակեպատ շրջանակներով կամ լուսաթափանց թաղանթներով։

Պարարտանյութերի կիրառումը ջերմոցներում։

Հիմնականում ջերմոցներում պարարտանյութներից են օգտագործում, բայց ջերմոցից ջերմոց տարբերվում են և գուծե տարբեր ջերմոցներում տարբեր պարարտանյութերից են օգտագործում։

Սննդի ուսումնասիրություն, անվտանգ սնունդ։

Հիմնականում այն սնունդն է անվտանգ, որը չի վաճառվում փողոցի կողքը և վաճառվում է ախտահանված խանութների տարացքներում։

Ավատատիրություն

Համաշխարհային պատմության մեջ 3-5 դդ. մեծ և հեղաշրջիչ փոփոխությունների ժամանակաշրջան էին: Ստրկատիրական հարաբերությունները քայքայվում էին՝ ճանապարհ տալով իրենց ընդերքում ձևավորվող նոր ավատատիրական հարաբերություններին: Հայաստանում անցումը ավատատիրության կատարվում էր առավել արագ, քան Արևմուտքի որոշ երկրներում, որտեղ ստրկատիրությունը խոր արմատներ էր ձգել:

Ավատականացման միտումներ Հայաստանում նկատվում էին դեռևս մեր թվականության առաջին դարերում, սակայն ավատատիրության հաղթանակի հետևանքով 4 դ. սկզբներից մեր հայրենիքում կարևոր վերափոխություններ են կատարվում թե’ տնտեսության և թե’ կրոնի ու պետական կառուցվածքի մեջ: Ավատականացման հետևանքով ձևավորվեցին ազատների և անազատների դասերը: Եթե մինչ ավատատիրության հաղթանակը գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, ապա դրանից հետո ազատ համայնականներն աստիճանաբար վերածվեցին անազատների: Այժմ նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք (պարհակ): Աստիճանաբար նրանք վերածվում էին հողի վարձակալների: Միաժամանակ, ագարակ-դաստակերտներում բանող մշակ-ստրուկները, որոնց աշխատանքը դարձել էր խիստ անարտադրողական, իրենց արտադրանքի մի մասի նկատմամբ ձեռք էին բերում որոշ իրավունքներ և իրավապես աստիճանաբար հավասարվում շինականներին կամ գյուղացիներին: Ագարակ-դաստակերտները դրա հետևանքով վերածվեցին սովորական գյուղական բնակավայրերի՝ հաճախ պահպանելով ագարակ կամ դաստակերտ անվանումը: Շինական գյուղացիներից և մշակ-ստրուկներից ձևավորվեց անազատների դասը:

Երկրի ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից ձևավորվեց ազատների դասը: Ազատների դասի մեջ էին մտնում աշխաիհակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից որպես ուտեստ հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները և այլք: Նրանց հաջողվում է ժառանգական դարձնել զբաղեցրած պաշտոնները: Պաշտոնների հորից որդուն անցնելու հետևանքով ազատների դասն աստիճանաբար ենթակայության տակ առավ իր կառավարչությանը հանձնված հողերը, որոնք նրան էին տրված կառավարելու կամ պայմանական հողատիրության սկզբունքով: Ձևավորվեց ավատատերերի խավը: Խոշոր ավատատերը կոչվում էր իշխան կամ նախարար, իսկ նրա տիրույթը՝ իշխանություն կամ նախարարություն: ժամանակի ընթացքում արքունիքը ճանաչեց ավատատերերի մեծ մասի ժառանգական իրավունքը նրանց ենթակայության տակ գտնվող հողերի նկատմամբ: Նախարարությունները ինքնուրույն իշխանություններ չէին, սակայն դրանց կախումը թագավորից ու արքունիքից թույլ էր: Ավատատիրության խորացման հետևանքով նախարարները հաճախ ընդվզում էին արքունական իշխանության դեմ՝ փորձելով չենթարկվել: Որպես պատասխան, Հայոց թագավորներն արյան մեջ էին խեղդում անհնազանդության բոլոր փորձերը՝ հաճախ բնաջնջելով նախարարական ամբողջ ընտանիքներ:

Քրիստոնեական եկեղեցին արագ վերածվեց ավատատիրական կառույցի, իսկ հոգևորականները, վերածվելով ավատատերերի, լրացրին ազատների դասը: Վերջինս ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելուց:

Քրիստոնեությունը Հայաստանում

301թ. Գրիգոր Պարթևը ուղարկվեց Կեսարիա, որտեղ մեծ հանդիսավորությամբ ձեռնադրվեց Հայոց մեծ եպիսկոպոսապետ կամ կաթողիկոս: Թագավորական բանակն սկսեց ավերել երկրի հեթանոսական մեհյանները, իսկ Կեսարիայից հայրենիք վերադարձած Գրիգորը, որը Լուսավորիչ կոչվեց քրիստոնեության լույսը Հայաստան բերելու համար, Տարոնում ավերեց երկրի ութերորդ նշանավոր՝ Վահագնի մեհյանը՝ հիմք դնելով Հայոց առաջին եկեղեցուն: Բագավան գալով՝ նա Եփրատ (իմացի՛ր Արածանի) գետում մկրտեց Տրդատ Գ-ին ու նրա ընտանիքը, նախարարներին, Հայոց բանակը և հասարակ ժողովրդին: Համաձայն Ագաթանգեղոսի՝ մկրտվածների ընդհանուր թիվը 4 միլիոն 434 հազար էր: Քրիստոնեությունը 301թ. առաջինն աշխարհում հայտարարվեց Հայոց թագավորության պետական կրոն:

Քրիստոնեությունը Դիոկղետիանոսից հետո մեծ հաջողություններ ունեցավ նաև Հռոմում: Սակայն 313թ. Միլանի կայսերական հրովարտակով այն ընդամենը հավասարազոր կրոն ճանաչվեց, իսկ պետական կրոն դարձավ միայն չորրորդ դարի վերջին քառորդին:

Չնայած մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակումը քրիստոնեական համայնքները մեծապես տարածվել և ուժեղացել էին, շատ ուժեղ էին նաև հեթանոսության դիրքերը: Արքունի զորքերը քարուքանդ էին անում հեթանոսական կենտրոնները, քրիստոնյա մկրտում քրմերին ու նրանց երեխաներին: Հեթանոսական մեհյանները, որ նշանակալից զինված ուժեր ունեին, կատաղի դիմադրում էին: Արյունահեղ այս պայքարում ոչնչացվեցին Արամազդի և մյուս հեթանոսական աստվածների մեհյանները, որոնց տեղում քրիստոնեական եկեղեցիներ հիմնադրվեցին: Չմկրտված քրմերը կամ ոչնչացվեցին կամ էլ աքսորվեցին թագավորության արևելյան հեռավոր շրջաններ: Կռիվների ընթացքում Տարոնում զոհվեց Արձան քրմապետը: Քրմական մեհյանների կալվածքները, թագավորի հրովարտակով, նրանց վրա գտնվող բնակչությամբ հանդերձ հանձնվեցին քրիստոնեական եկեղեցուն:

Քրիստոնեությունը քարոզվելով հայերի համար անհասկանալի հունարենով ու ասորերենով, դժվարությամբ էր թափանցում ժողովրդի մեջ: Կամենալով մեղմել հեթանոսության դիմադրությունը՝ եկեղեցին փոխ առավ մի շարք հեթանոսական ծեսեր ու սովորույթներ, որոնցից է, օրինակ, ընտանի կենդանիների զոհաբերությունը կամ մատաղը, որը ծնունդ է առել անհիշելի ժամանակներում:

Ինքնաստուգում

Ինքնաստուգում

Գործնական քերականություն

1 . Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լ
երկուական նախադասություն՝ բառերը գործածելով տարբեր իմաստներով։

Հաց, ծով, ալեկոծվել, քար, երկաթե։

Հաց- Այս գործարանում պատրաստում են շատ համեղ հաց:

Այսօր ես հաց կերա և գնացի դպրոց:

Ծով-Կապուտակ ծովում լողում էին մարդիկ և նավեր:

Այդքան ժամանակը նրա համար ծով էր:

Ալեկոծվել-Ծովի ալիքները ալեկոծվում էին քարերին և ավազին:

Վիշտը ալեկոծվում էր նրա հոգու մեջ:

Քար-Քարից այդ շենքը կառուցվել է ընդամենը մեկ ամիս առաջ:

Նա նայեց ինձ իր քարե դեմքի արտահայտությամբ:

Երկաթե-Այնտեղի աթոռները երկաթից էին:

Նա երկաթե պայման դրեց մեր առջև:


 2. Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։


1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

3. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։


1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

4․ Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։


1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ

Առաջադրանք

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան վերցրեց ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխափելով մոտեցավ ճռացող դռանը։ Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ լուսընկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր կապտաթուր լույսով շարքով կանգնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տարօրինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, արձակում էր զգլխիչ բուրմունք։
Քիչ այն կողմ, գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։
Քահանան հուզված կանգ առավ։ Ո՞ւմ համար են նախասահմանված այդ լուսացնցուղ տեսարանը, երկնքից թափվող այդ օդեղեն բանաստեղծությունը։ Չէ՞ որ քնած ենմարդիկ, քնած է աշխարհը։ Մի՞թե Աստված ինքն իր համար է ստեղծել այդ հոգեպարար գեղեցկությունը։

Մեսրոպ Մաշտոցը և Հայ գրերի գյուտը

Մինչև Մեսրոպ Մաշտոցը հայերն ստեղծել են հարուստ ու ճոխ բանահյուսություն, բայց արքունի գրագրության մեջ օգտագործել են հունարենը, արամեերենը և պարսկերենը:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ գյուղում 361թ.: Նա երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական փայլուն կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը: Նախկին զինվորը դառնում է իր ժամանակի ամենաուսյալ մարդը՝ ինքնակրթությամբ հարստացնելով իր գիտելիքները: Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում: Շուտով նա համոզվում է, որ, չնայած շուրջ 80-ամյա պաշտոնական կրոն լինելուն, քրիստոնեությունն անհասկանալի է ժողովրդական զանգվածներին, որոնց շրջանում շարունակում էր ուժեղ դիրքեր պահպանել հեթանոսությունը: Բանավոր խոսքը բավարար չէր, անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը, դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին: Իսկ դա հնարավոր էր միայն հայոց գրերի ստեղծման դեպքում: Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսության գոհարները, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար:

Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը, առժամանակ թողնելով քարոզչությունը, վերադառնում է Վաղարշապատ: Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին: Վռամշապուհ արքայի օգնությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: Այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը: Այբուբենն այնքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր: Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ և վերադառնում հայրենիք:

Վաղարշապատում Մեսրոպ Մաշտոցին և նրա աշակերտներին ցույց տրվեց փայլուն ընդունելություն: Հայոց մեծ լուսավորչին դիմավորելու համար նրան ընդառաջ գնաց Վռամշապուհ թագավորը՝ հայոց ավագանու և ժողովրդի բազմության ուղեկցությամբ: Հանդիպումը տեղի ունեցավ Ռահ (Երասխ) գետի ափին:

Մանուկներին սկսեցին սովորեցնել նորաստեղծ այբուբենով: Եվ եթե մինչ այդ ուսուցումը Հայաստանում գլխավորաբար հունարեն և ասորերեն լեզուներով էր, ապա Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը հիմք դրեցին հայոց ազգային դպրոցին: Հայոց դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում: Հայոց առաջին դպրոցներից մեկը Հայոց Արևելից կողմերում բացվեց Ամարասի վանքում:

Մեսրոպ Մաշտոցը մեծ գործունեություն ծավալեց նաև վրաց և աղվանից գրերը ստեղծելու ասպարեզում: Ուղևորվելով Վիրք և Աղվանք, նա, տեղի գիտունների հետ համագործակցելով, ստեղծում է վրաց գրերը և գրեր գարգարացիների լեզվի համար, որոնք սովորաբար կոչում էին աղվանական:

Մեսրոպ Մաշտոցը մեծ հայրենասեր էր, իսկ նրա կյանքն իսկական սխրագործություն: Երկարատև բեղուն գործունեությունից հետո նա մահացավ 440թ. և թաղվեց Ամատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում: Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև եկեղեցի կառուցվեց, որոնք դարձան ժողովրդի ուխտատեղիներ: Դրանից մի փոքր առաջ իր մահկանացուն էր կնքել նրա հովանավոր ու գործի օգնական կաթողիկոս Սահակ Պարթևը:

English, Destination b1 Unit 14

A-F Articles

A

  1. We had a really good science lesson at school today.
  2. I found an unusual insect on the wall outside our house.
  3. It’s your birthday next week. Are you going to have a party?
  4. We waited for hours, but we finnaly saw the Queen.
  5. Why don’t we listen to the radio?
  6. Have you got a euro I could borrow?
  7. Mum has gone to the bank, but she’ll be back soon.
  8. Where have you been? I’ve been waiting for over an hour.

B
I had a really bad day on Tuesday. I bought a new game on CD-ROM for my computer, but the game didn’t work properly. I took it back to the shop on North Street, but the manager blamed me! He pointed to the scratch on the CD-ROM and said I’d done it! I had to buy a new one!

C

  1. Do you think we will ever send a person to the Mars?
  2. When you go to the London, don’t forget to see the London Eye.
  3. When we use the cars, we damage the environment.
  4. I’m not telling a lies! It’s the truth.
  5. I’m looking for a teacher who can teach me the German.
  6. Ray needs a warm hat and a new coat for his visit to the Russia.
  7. Dad has gone to a work and forgotten the car keys.
  8. Some people have an unusual pets, such as lions or tigers.

D

  1. English music was popular in America in the 1960s.
  2. Would you prefer to read a book or watch television?
  3. We had maths at school yesterday and our teacher gave us a surprise test!
  4. Peter joined the police and caught ten thieves in his first month!
  5. Gordon wanted to be a writer, so he studied English at university.
  6. Suddenly, two UFOs appeared in the sky over Washington.

E

  1. We had great time in the USA.
  2. Let’s go to Belgium for a week this summer.
  3. Where’s the money I gave you on the fifteen of the last month?
  4. I’d like to join the army and become a soldier.
  5. For Christmas, I got a book, a DVD and the latest CD by my favourite band.
  6. They say that the English drink a lot of tea.
  7. I heard a song on the radio that I really liked.
  8. Do the Japanese and other people in Asia eat cheese?

F
Gary: It’s the lovely day, isnt it? Let’s walk down to a shops and look around.
Helen: That’s an good idea. I’ll just have a look in a kitchen and see what we need.
Gary: I got a milk yesterday, so we don’t need any more. We might need a bread, though.
Helen: Okay. Bread … oh, and the packet of sugar. After shopping, we could go to a new market in a town center and see what they have.
Gary: Right. You get your coat and I’ll get a car keys.

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմը լայն իմաստով հասարակական շարժում է, որի կողմնակիցները գտնում են, որ կանայք պետք է տղամարդկանց հետ հավասար լինեն կյանքի բոլոր ոլորտներում, իսկ նեղ իմաստով՝ սոցիալ-փիլիսոփայական շարժում, որի նպատակն է վերջ դնել կանանց շահագործմանը և նրանց համար տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ապահովել։

Սակայն ֆեմինիզմի կողմնակիցները պայքարում են ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության համար, այլ նաև տղամարդկանց և ցանկացած մարդու իրավուքների և ազատությունների ապահովման և իրականացման գաղափարների համար։ Ներկայումս ֆեմինիզմը հանդես է գալիս որպես սոցիալ-մշակութային զարգացման այլընտրանքային փիլիսոփայական կոնցեպցիա։ Երկար ժամանակ այն գոյություն է ունեցել որպես կանանց և տղամարդկանց հավասարության և հավասար իրավունքներ ունենալու գաղափարախոսություն և որպես սոցիալ-քաղաքական ուղղություն։ Եվ հենվելով կնոջ՝ գործանականում արտահայտվող սոցիալական կարգավիճակի վրա, ֆեմինիզմի տեսաբանները ձևակերպեցին իրենց դժգոհությունը գործերի իրական դրության հանդեպ։Ֆեմինիզմի ներակայացուցիչները ձգտում են կանաց և բոլոր մարդկանց էմանսիպացիային։ Էմանսիպացիան հին հռոմեացիաների մոտ նշանակում էր հայրական իշխանությունից ազատագրվելը։ Այստեղից էլ առաջ է եկել այս տերմինի ընդհանուր նշանակությունը՝ ազատագրում կախվածությունից և սահամափակումից։ Այստեղից էլ կանանց էմանսիպացիան ենթադրում է, որ նախապես մարդկային անհատները հավասար էին միմյանց հետ և որ սեռերի անհավասարությունը իր ծագումով պարտական է կանանց բռնի ենթարկմանը տղամարդկանց։

Սիմբիոզ

Սիմբիոզ անվանում են երկու կամ ավելի օրգանիզմների միջև փակ փոխազդեցությունը։ Ընդհանրապես այդ փոխհարաբերությունները լինում են երկարատև։ 1879 թ. գերմանացի սնկաբան Հայնրիխ դե Բարին այդ բառը սահմանել է որպես՝ «տարբեր օրգանիզմների համատեղ ապրելը»։ Ընդհանուր առմամբ տեսակների համար այդ կապը լինում է փոխշահավետ։ Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատի միջոցով ծաղիկների փոշոտումը, որի երկու օրգանիզմներն էլ փոխշահավետ կապ են հաստատում։ Սիմբիոզի տեսակներն են՝

Կոոպերացիա՝ դրա ժամանակ երկու օրգանիզմներն էլ փողշահավետ օգուտ են ստանում։

Կոմենսալիզմ` Կոմենսալիզմի ժամանակ երկու փոխազդող օրգանիզմներից միայն մեկն է օգուտ ստանում, բայց մյուս տեսակի համար այդ փոխազդեցությունն անտարբեր է։

Ամենսիալիզմ՝ Մի տեսակը ճնշում է մյուսին, բայց դա չի կրում բացասական ազդեցություն օրգանիզմի համար։

Պրոկտոկոոպերացիա՝ տեսակները օգուտ են ստանում, սակայն կարող են կենսագործել նաև առանց այդ փոխազդեցության։

Design a site like this with WordPress.com
Get started