Վարդանը քարերով (ինչո՞վ) ամրացրել էր իր նկուղը:
Ծանոթների միջոցով (ումո՞վ) նա տեղավորվեց աշխատանքի:
Այն առարկան, ինչով կամ ինչի միջոցով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի խնդիր:
Հարցերը փոխարինիր միջոցի խնդիրներով:
- Ժայռի գագաթը միայն (ինչո՞վ) կարելի է բարձրանալ:
- Փոքրիկ տունը գյուղում առանձնանում էր գեղեցկությամբ:
- Նա իր սև գործն անում էր հանցագործի միջոցով:
- Աղջկա մազերը կապված էին մազակալով:
- Այդ օրերին քաղաքն ապրում էր թագավորով:
- Հարցերին պատասխանող պարոնը գործակալի միջոցով մոտեցավ մեքենային:
Ընդգծիր միջոցի խնդիրները:
- Ջեքը նկարահանող խցիկով կաշկանդում էր ներկաներին:
- Նավաստին նրանց խուճապին հետևում էր ներողամիտ ժպիտով:
- Նավը սուրի նման հսկա քթամասով ճեղքում էր ջուրը:
- Ընկերոջ միջոցով լուրը հասցրեց գյուղացիներին:
- Սպիտակ ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը:
- Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:
Վերլուծիր նախադասությունը:
- Արտերում հասած ցորենները ծփում էին, հողի մշակները մրսում էին խրամատներում և անվարժ ձեռքերով շարժում էին հրացանի ձգանը:
Կետադրիր:
- Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիքի` Իտալիայի թշվառ վիճակից:
- Մենք` երեխաներս, հիանում էինք նորելուկ գառնուկով:
- Ես երկու ձեռքով գրկել էի նորածին երեխային, և նա խաղաղ քնել էր իմ գրկում:
- Ընկերս, շրջապատում հայտնի իր անասելի չարություններով, բակից տուն չէր գալիս:
- Անձրևների և հալոցքի ջրի լեռնային ապարները մաշեցնող շիթերը, քայքայում են նաև շատ հանքային աղեր:
- Քամին շպրտում է փեթակների տանիքները, և փեթակների մեջ անձրև է լցվում:
- Երեխան, ձին բերելու գնացած ձորի այս լանջին մոլորվում է:
- Ճաք է տվել մեծ ժայռը և չի փլվում, և մարդ չգիտի թե որտեղ կառուցի իր տունը:
- Պայծառ է նա որպես մշտաբորբոք փարոս, և վառվում է հրով անշեջ բոսոր:
- Այդ բոլորի փոխարեն ունեինք մի գեր անհաջող գեներալ` Վիտտորիո Էմմանուել բարակ, երկար վզով:
Գտնել ուղիղ և հանգման խնդիրները:
- Ջրաղացպանը չիբուխը դրել էր բերանին և գոհ ծխում էր:
- Հայրս մեզ գնում էր խաշխաշով բլիթներ:
- Այդ օրը տեսուչը կանչեց ինձ և մանրամասն հարցեր տվեց:
- Բոլորին հետաքրքրող երիտասարդը վերադարձավ գյուղ:
- Փորձված զինվորն անընդհատ խրատում էր նորեկներին:
- Վասոն մոտեցավ խորտկարանին և բացեց ժանգոտած դուռը: