Բարեգործությունը կամավոր, անշահախնդիր, օրենքով չարգելված (անհատույց կամ արտոնյալ պայմաններով) նյութական և հոգևոր օգնության (այսուհետ` բարեգործական աջակցության) տրամադրումն է: Բարեգործը այն մարդն է, ով պարբերաբար կամ մեծ չափերով բարեգործություն է կատարում:
20-րդ դար. Ալեքսանդր Մանթաշյանց
Ալեքսանդր Մանթաշյանցը հայ նշանավոր գործարար ու բարեգործ է։ Զբաղվել է նավթի արտահանմամբ, որտեղից էլ ստացել «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։
Մինչև 1895 թվականը եղել է Թիֆլիսի բարեգործական ընկերության փոխնախագահը, այնուհետև ցմահ դառնում է նրա պատվավոր նախագահը։ Նա հովանավորել է Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով նաև շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել: Օրնակ՝ հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գտնվում է Փարիզի հենց կենտրոնում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին։
Երբ ցարական կառավարությունը որոշում արձակեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը։ Նրա նվիրական իղձն էր՝ խոշոր նվիրաբերում կատարել Էջմիածնին։ Նրա առաջարկով կազմվում է նոր վեհարանի նախագիծ՝ ընդարձակ սրահներով և ընդունարաններով։ Այդ աշխատանքների համար Մանթաշյանցը տրամադրում է 250.000 ռուբլի։
21-րդ դար Քըրք Քըրքորյան
Քըրք Քըրքորյանը եղել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Թրեյսինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն։Համաձայն ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» ընկերության` 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի: ամերիկահայ մեծ բարերարի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001 թվականից ի վեր 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, թունելների նորոգման, քաղաքային տնտեսության նորացման, նոր ճանապարհների կառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։ Նրա բարեգործական հզոր գործունեության արդյունքում էր, որ Հայաստանում վերականգնվեցին և ճոխությամբ արդիականացվեցին բազմաթիվ թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ։ Քըրքորյանի «Լինսի հիմնադրամը կոչվում էր իր երկու սիրասուն դուստրերի՝ Լինդայի և Թրեյսիի անուններով՝ «ԼինՍի»․ «Լին»–դա, և Թրէյ–«Սի»։ 2004 թվականին «Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար» արժանացելել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչմանը` Հայաստանի ազգային հերոս, շնորհվելով «Հայրենիք» շքանշանը։ Քըրքորյանը վախճանվել է իր սիրել Բևերլի Հիլզ քաղաքում 2015 հունիսի 15–ին՝ 98 տարեկան հասակում։