Երկրագնդի տարածքի ավելի քան 70 %-ը ծածկված է ջրով, սակայն խմելու համար պիտանի է միայն դրա չնչին մասը, որն էլ խիստ անհավասարաչափ է տեղաբաշխված ցամաքի վրա:Կան մի շարք աղբյուրներ, որոնց քաղցրահամ ջրերը պիտանի չեն, որ մարդիկ խմեն, քանի որ կարող են մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ և ջրի որակի չափանիշներին չհամապատասխանելու համար առաջացնել առողջական խնդիրներ: Խմելու ջրի հիմնական աղբյուրը բնական ջուրն է, որը մաքրվում և ախտահանվում է համայնքային ծառայությունների կողմից՝ իրականացնելով ջրամատակարարման և ջրի մաքրման բոլոր փուլերը, որոնք անհրաժեշտ են նախ տեխնիկական, այնուհետև ջրամատակարում ստանալու համար:Ընդհանուր առմամբ աղբյուրները հետևյալն են՝ անձրևային և հալված ջրեր, ստորգետնյա աղբյուրներ, աղազատված, սառցաբեկորների ջրեր։
Ջուրը բաժանվում է հետևյալ խմբերի՝ արտեզյան, խմելու, հանքային, մաքրված, գազավորված, աղբյուրի և ջրհորի:
Ջրածինը նաև ամենատարածված տարրն է տիեզերքում․ կազմում է աստղերի և արևի զանգվածի մոտ կեսը (պլազմայի ձևով), արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը։ Աստղերի ընդերքում՝ ջրածնի ատոմների միջուկներից՝ պրոտոններից սինթեզվում են հելիումի ատոմի միջուկներ (ջերմամիջուկային սինթեզ), անջատվում է ահռելի քանակներով էներգիա։