1․ Ծանոթացիր Եղիշե Չարենցի թողած գրական ժառանգությունը:
2․ Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է տրիոլետ, սոնետ, ռուբայաթ, գազել։ Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:
Տրիոլետը ութ տողանի բանաստեղծություն է, որի 4-րդ և 7-րդ տողերը կրկնում են առաջինը, իսկ 8-րդը՝ երկրորդը, որով ամբողջ բանաստեղծությունն ունենում է երկու հանգ: Օր․՝ Տրիոլետ Լ. Բ.-ին Եղ․ Չարենց
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Սոնետը Տասնչորս տողանի բանաստեղծություն է, որը բաղկացած Է երկու քառատող և երկու եռատող տներից: Օր․՝ Սոնետ, եղ․ Չարենց
Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։
Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։
Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներեն երգում
Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։
Ռուբայաթը քառյակ է։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Օր․՝ ռուբայաթ, Եղ․ Չարենց
Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
Գազելը բանաստեղծության կայուն ձև է, բաղկացած է մի քանի երկտող տներից, որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։ Օր,՝ Մորս համար գազել, եղ․ Չարենց․
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
3․ Չարենցի ռուբայաթները, բացատրել` ինչ է ռուբայաթը կամ ռուբային, ընտրությամբ ձայնագրվել կամ տեսագրվել, պարտադիր է:
4․ Չարենցի ութնյակները, կարդալ, վերլուծել:
Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերեւից խնդաց զվարթ ու ոսկեձայն.-
(Այս տողերում Չարենցը նկատի ունի արևին)
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազա՜ր խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան:
(Արևի օգնությամբ ամենուր վարդեր աճեցին, գարունը լցվեց տաքությամբ, ծիածանով)
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ,
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.-
Աշխարհը – ալ, նարնջագույն, վառքը – կարմիր,
Ողջը – հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…
(Արևի կարմիր շողերը լցրեցին ամբողջ աշխարհը վառ գույներով, ծաղիկներով և խնդությամբ, ուրախությամբ)
5․ «Տաղարան» շարքը:
Ինչո՞ւ է կոչվում տաղարան:
Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքը, որը հեղինակն ավարտել է 1921 թվականին, նրա գեղարվեստական այդ ընթացքի ինքնատիպ արտահայտություններից մեկը եղավ, որը տպագրվեց 1922 թվականին՝ տեղ գտնելով մոսկովյան հրատարակության երկհատորյակի առաջին հատորում:
«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր կնոջը՝ Արփենիկին:
6․ Քո ընտրությամբ բերանացի (անգիր) սովորիր երեք բանաստեղծություն:
Դուրս գրիր շարքից բարբառային բառերը և դարձրու գրական հայերեն:
Բախչովն անցան, բույր շնչեցին, ափսոս, որ վարդը չտեսան,
Չոր ու դատարկ տեսքով տարված հոգեկան, բարդը չտեսան: Բախչա-այգի,
բակ Երգիս ձայնին մեջլիսն եկան, ու անտարբեր անցան նորից՝ Սրտիցս իրենց սիրտը գցած հոգեղեն կարթը չտեսան:
մեջլիս-հավաքույթ
Եղա ինչպես ամառվա արտ
քանի դեռ սիրտ կար ու կրակ`
Ցողունների օսկով տարված՝ անսահման արտը չտեսան:
օսկով-ոսկով
Քո՜ւյր, սիրեկան, օտար մարդիկ, բարեկամ ու անծանոթ
Մոտովս անցան՝ տաղերիս տակ կենդանի մարդը չտեսան:
Տաղ-երգ