Ի. Օրու գործունեությունը

Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, …

Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի

Հայաստանի ազատագրության խնդիրը ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի գործիչների քննարկման առարկան էր: 1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի …

Ջ, Ճ, Չ ուղղագրություն

Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ ա/  ալոճ, ակնակապիճ, աղջատել, աղջամուղջ, աճպարար, գեղչկական, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոչիլ, չղչիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ: բ/  աչք, առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ …

Աշոտ Գ Ողորմած

Աշոտ Գ Ողորմածը Հայոց թագավորն էր 953 թ.–ից։ Հաջորդել է հորը՝ Աբասին։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թ.–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թ.–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ …

Գագիկ Ա

Գագիկ Ա-ն հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ-ին: Հաջողությամբ շարունակել է պայքարը Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար: Ստեղծել է 100-հազարանոց արքունի մշտական զորք: Զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրապաղատի, Վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ: X դարի վերջին Ատրպատականի ամիր Մամլանը պատերազմ է հայտարարել Դավիթ Կյուրապաղատին ու Գագիկ Ա-ին և մտել Ծաղկոտն գավառ: Գագիկ …

Լեվոն Բ Մեծագործ

Լևոն Բ-ն Ռուբինյանների իշխանական տոհմից էր՝ Ստեփանեի կրտսեր որդին: Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին (1175–87 թթ.): Եղել է երկրի կարևոր բերդի՝ Կապանի տերը, աջակցել է եղբորը` պաշտպանելու և կառավարելու պետությունը: 1185 թ-ին` Ռուբեն Գ-ի գերությունից հետո, երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: 1187 թ-ին փրկագնել է եղբորը, որը գահը կամովին հանձնել է նրան, իսկ ինքը …

Դանիել Վարուժան

Դանիել Վարուժանի իրական անունը եղել է Դանիել Չպուգքյարյան, ծնվել է 1884թ-ի ապրիլի 20-ին Բրգինք, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրությունում։ XX դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։ Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, …

Русский язык

 Упражнение № 1 Вставьте буквы. Приседание, превращение, приписка, приговор, преимущество, приставала, преступление, привычка, преображение, приближение, присутствие, приход; привстать, превысить, приоткрыть, пришить, приподнять; примчаться, пресмешной, прицепить. Упражнение № 2 Вставьте буквы. Придорожный, привязывать, приозёрный, припугнуть, привокзальный, прискакать, приморский, приклеить, пригореть, преинтересный, приподнять, прибежать, прибрежный, приплыть, прескучный, приехать, пригородный, пребыть, придворный, прикусить. Упражнение № 3 Вставьте буквы. …

Ինքնաստուգում հայերենից

Առաջադրանք 1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյունկա, և ընդգծե՛լ երկհնչյունը: Գարունդ հայերեն է գալիս,Ձյուներդ հայերեն են լալիս…. Հայերեն-յե, ձյուներդ-յու Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից… Լույսը-ույ, յոթ-յո, ճյուղից-յու Հայաստան ասելիս այտերս այրվում են,Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։ Հայաստան-յա, այտերս-այ, այրվում են-այ, այդպես-այ Ծանր նստել է …

Աչք, տեսողություն, կարճատեսություն և հեռատեսություն

Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է: Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը:  Ակնաբյուրեղի չափը փոխելով` աչքը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ` մոտ գտնվող առարկաները: Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ …

Design a site like this with WordPress.com
Get started