Սմբատ Ա

Սմբատ Ա, նաև՝ Սմբատ Նահատակ (մոտ 850 — 914թթ․), հայոց թագավոր 891 թվականից, սերում է Բագրատունիների դինաստիայից։ Հաջորդել է հորը՝ Աշոտ Ա-ին։ Սմբատ Ա-ն հոր իշխանության օրոք՝ 885 թվականից, նշանակվել էր Իշխանաց իշխան և իրականացնում էր հարկահավաքությունը։ 891 թվականին Մեծ ՀայքիԳուգարք և Ուտիք նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակությունները։ Հոր մահից հետո Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսի և վրաց գահերեց իշխան Ատրներսեհի ձեռքով Շիրակավանում օծվել է հայոց թագավոր։ Դիմակայել է հորեղբոր՝ …

Աշոտ Բ Երկաթ

Աշոտ Բ-ն` Հայոց թագավոր Սմբատ Ա-ի ավագ որդին, գահը ժառանգել է 914 թ-ին` հոր եղերական մահից  հետո: Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին: Եղբոր՝ Մուշեղի հետ Ատրպատականի ամիրա Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու դեմ Ձկնավաճառի (Նիգ գավառ) ճակատամարտում (910 թ.) գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել: Գահակալելուց հետո …

Աշոտ Ա

Աշոտ Առաջինը Բագրատունիների թագավորության հիմնադիրն է, հայոց առաջին Բագրատունի թագավորը (885-890)։ Իշխանաց իշխան Սմբատ Խոստովանողի և Հռիփսիմե իշխանուհու որդին է, ունեցել է 4 եղբայր՝ Սմբատ, Շապուհ, Մուշեղ, Աբաս և երկու քույր։ Ամուսնացել է Կատրանիդեի հետ և ունեցել է 7 զավակ։ Նա անմիջականորեն իշխում էր իր պապի՝ հայոց իշխան Աշոտ Մսակերի կալվածքների հյուսիսում (Այրարատ), իսկ հարավը՝ Տարոնը, բաժին էր ընկել հորեղբոր որդիներին՝ Աշոտին ու Դավիթ …

Ոսկեդարյան գրականություն

Պատմագրության V դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը:Հայ դասական պատմագրության հիմնասյունը Մովսես Խորենացու <<Հայոց պատմությունն>> է: Այդ ընդգրկվում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ.: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողջական շարադրեց հայոց պատմությունը: Նա պատմության մեջ մնացել է Մեծն Քերթող, Պատմահայր անուններով:Խորենացու երկը բաղկացած է երեք գրքից: …

Վահան Տերյան

Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թ. փետրվարի 9-ին Ջավախքի Գանձա գյուղում։ Նրա մանկությունն անցել է Ջավախքի անկրկնելի բնաշխարհում և նահապետական բարքերի մեջ։ Տերյանը նախնական կրթությունն ստացել է Գանձայում և Ախալքալաքում։ 1897-ին հայրը նրան տեղափոխում է Թիֆլիս, որտեղ երկու տարի ուսանում է պետական գիմազիայում։ Սակայն նրան ավելի մեծ ասպարեզ էր սպասում։ 1899-ից Տերյանը դառնում է …

Design a site like this with WordPress.com
Get started