Հայդուկը հարստություն և ունեցվածք ոչ միայն չուներ, այլև ունենալու իրավունք էլ չուներ։ Նրա կյանքը նվիրաբերված էր հայրենիքի ազատությանը և պատկանում էր միայն հայրենիքին։ Հայդուկն անընդհատ շարժման մեջ էր։ Դեռ լույսը չբացված, նա հեռանում էր, և ոչ ոք չպետք է իմանար, թե որ ուղղությամբ և ուր է գնում։ Նրա բնակատեղին քարայրն էր, ձնե տնակը, լեռներն ու …
Category Archives: Հայոց պատմություն
Հայկական հարցը բեռլինի վերհաժողովում
Բեռլինի վեհաժողովը հրավիրվել է Ավստրո-Հունգարիայի ու Անգլիայի նախաձեռնությամբ և Գերմանիայի աջակցությամբ՝ ռուս-թուրքական պատերազմի ավարտին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878 թ-ի փետրվարի 19) վերանայման նպատակով: Ավարտվել է Բեռլինի պայմանագրի ստորագրմամբ, որով Բուլղարիան հռչակվում էր ինքնավար պետություն՝ մեծ տերությունների համաձայնությամբ ընտրված և թուրքական սուլթանի կողմից հաստատված իշխանով: Բալկանյան լեռնաշղթայից հարավ կազմվում էր Արևելյան Ռումելիա նահանգը, որը մնում …
Թուրքմենչայի պայմանագիր
Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, Թուրքմենչայի գյուղում, 1828 թ-ի փետրվարի 10-ին: Պայմանագրով Արևելյան Հայաստանն ազատագրվել է պարսկական լծից և միացել Ռուսաստանին: Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս Միրզան: Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդել է Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում, նպաստել ռուսական ազդեցության ուժեղացմանը: Ռուս-պարսկական (1804-1813թթ.) պատերազմից հետո ստորագրված Գյուլիստանի պայմանագիր՝ Ռուսական …
Ի. Օրու գործունեությունը
Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, …
Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի
Հայաստանի ազատագրության խնդիրը ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի գործիչների քննարկման առարկան էր: 1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի …
Աշոտ Գ Ողորմած
Աշոտ Գ Ողորմածը Հայոց թագավորն էր 953 թ.–ից։ Հաջորդել է հորը՝ Աբասին։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թ.–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թ.–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ …
Գագիկ Ա
Գագիկ Ա-ն հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ-ին: Հաջողությամբ շարունակել է պայքարը Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար: Ստեղծել է 100-հազարանոց արքունի մշտական զորք: Զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրապաղատի, Վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ: X դարի վերջին Ատրպատականի ամիր Մամլանը պատերազմ է հայտարարել Դավիթ Կյուրապաղատին ու Գագիկ Ա-ին և մտել Ծաղկոտն գավառ: Գագիկ …
Լեվոն Բ Մեծագործ
Լևոն Բ-ն Ռուբինյանների իշխանական տոհմից էր՝ Ստեփանեի կրտսեր որդին: Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին (1175–87 թթ.): Եղել է երկրի կարևոր բերդի՝ Կապանի տերը, աջակցել է եղբորը` պաշտպանելու և կառավարելու պետությունը: 1185 թ-ին` Ռուբեն Գ-ի գերությունից հետո, երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: 1187 թ-ին փրկագնել է եղբորը, որը գահը կամովին հանձնել է նրան, իսկ ինքը …
Սմբատ Ա
Սմբատ Ա, նաև՝ Սմբատ Նահատակ (մոտ 850 — 914թթ․), հայոց թագավոր 891 թվականից, սերում է Բագրատունիների դինաստիայից։ Հաջորդել է հորը՝ Աշոտ Ա-ին։ Սմբատ Ա-ն հոր իշխանության օրոք՝ 885 թվականից, նշանակվել էր Իշխանաց իշխան և իրականացնում էր հարկահավաքությունը։ 891 թվականին Մեծ ՀայքիԳուգարք և Ուտիք նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակությունները։ Հոր մահից հետո Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսի և վրաց գահերեց իշխան Ատրներսեհի ձեռքով Շիրակավանում օծվել է հայոց թագավոր։ Դիմակայել է հորեղբոր՝ …
Աշոտ Բ Երկաթ
Աշոտ Բ-ն` Հայոց թագավոր Սմբատ Ա-ի ավագ որդին, գահը ժառանգել է 914 թ-ին` հոր եղերական մահից հետո: Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին: Եղբոր՝ Մուշեղի հետ Ատրպատականի ամիրա Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու դեմ Ձկնավաճառի (Նիգ գավառ) ճակատամարտում (910 թ.) գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել: Գահակալելուց հետո …