ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն: ՄԱԿ-ի առաքելությունն և գործունեության բնույթը բխում են ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթում՝ կանոնադրությունում, ամրագրված նպատակներից և սկզբունքներից:

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:

Հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա` Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում:

Հայաստանը տարբեր տարիներին ընտրվել և իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի կարևորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում, Կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեում, Սոցիալական զարգացման հանձնաժողովում, Բնակչության և զարգացման հարցերի հանձնաժողովում, Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում, Վիճակագրական հանձնաժողովում և այլն: 2014 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթակոմիտեի (2015-2019 թթ.) անդամ: 2016 թվականին Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի անդամ 2016–2020 թվականների համար, իսկ 2017 թվականին վերընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության շրջանակներում գործող Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2017-2021 թթ. համար։ 2018թ. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում (2019-2023 թթ. համար), որի նախագահությունը նույնպես վստահվել է Հայաստանին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է հանձնաժողովի նախագահ: 2018 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում (2019-2021 թթ. ժամանակահատվածի համար)։

«Հայաստան–ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ» ծրագիրը հանդիսանում է ՄԱԿ-ի հետ համագործակցության ուղղությունների հիմնական փաստաթուղթը, որը ստորագրվել է 2015թ.՝ 2016-2020 թվականների համար: ՄԱԿ-ի զարգացման համակարգի բարեփոխումներին զուգահեռ ներկայումս լրամշակվում են նաև զարգացման աջակցության շրջանակի ուղենիշները , որից հետո հնարավոր կլինի իրականացնել ՀՀ-ՄԱԿ 2016-2020թթ. զարգացման աջակցության շրջանակի միջնաժամկետ վերանայումը:

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները: Կայուն զարգացման նպատակները հիմնվում են հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) արձանագրած հաջողությունների վրա:

Հայաստանում ակտիվորեն մեկնարկեցին Կայուն զարգացման նպատակների իրականացման հետ կապված գործընթացները: Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվեց ճանապարհային քարտեզ, այնուհետև՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր:

Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացին մեծապես նպաստում է նաև Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ աշխարհում առաջին համատեղ նախաձեռնությունն է, որը կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստելու է նորարարական լուծումների և պետական-մասնավոր հատվածի համագործակցության համար հնարավոր հարթակներ ստեղծելու միջոցով:

2018թ․ հուլիսի 17-ին Հայաստանը՝ ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ներկայացրեց Կայուն զարգացման օրակարգի և դրանից բխող նպատակների և թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր առաջին կամավոր ազգային զեկույցը։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

2018թ. սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում, որում, ի թիվս մի շարք այլ՝ ՀՀ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, վարչապետը խոսեց նաև 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը:

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Քաղաքակիրթ երկրներում ժողովրդավարությունն իշխանության իրականացման ամենատարածված ձևն է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը (անմիջական ժողովրդաիշխանություն) և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով (ներկայացուցչական ժողովրդաիշխանություն): 

Անմիջական է այն ժողովրդաիշխանությունը, երբ հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումներն ընդունում են անմիջականորեն բոլոր քաղաքացիները՝ հանրաքվեի կամ ընտրությունների միջոցով: Քանի որ հասարակական բոլոր գործերն ու հարցերը հնարավոր չէ լուծել անմիջական ժողովրդաիշխանության միջոցով, ուստի առաջանում է ներկայացուցչական ժողովրդաիշխանության անհրաժեշտությունը: Այս դեպքում հասարակական գործերը կառավարում, որոշումներն ընդունում են ժողովրդի կողմից ընտրված մարմիններն ու պաշտոնատար անձինք: 

Ժողովրդավարությունը ենթադրում է հասարակության գերիշխանություն պետության վրա: Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ժողովրդավարական նորմերն արդյունավետ են կիրառվում, եթե հասարակական գիտակցությունը ժողովրդավարական է. հասարակությունը ժողովրդավարությունն ըմբռնում է որպես արժեք և գործում դրա պահանջներին ու սկզբունքներին համապատասխան:

Ժողովրդավարական հանրապետությունները լինում են նախագահական և խորհրդարանական. առաջինի դեպքում պետության ու կառավարության գլուխը  նախագահն է, երկրորդի դեպքում՝ խորհրդարանը:

Հայաստանի առաջին հանրապետությունը (1918–20 թթ.) կառավարման ձևով խորհրդարանական հանրապետություն էր: Սակայն այն չկայացավ, որովհետև Հայաստանում 1920 թ-ին հաստատվեցին խորհրդային կարգեր, որտեղ գերիշխող կոմունիստական գաղափարախոսությունը մերժում էր ժողովրդավարությունը և նրա իրականացման ընդունված ձևերն ու ինստիտուտները: 

Ժողովրդավարության վերահաստատման հնարավորություն ստեղծվեց միայն 1980-ական թվականների կեսերի գորբաչովյան բարեփոխումների շնորհիվ.  1988 թ-ին Հայաստանում սկիզբ առավ ժողովրդավարական շարժումը:

 1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց անկախ պետականության հաստատման գործնթացի սկիզբը: 1991 թ-ի սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու մասին 1991 թ-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: Հայաստանը թևակոխեց անկախ պետականության կառուցման շրջան, որի խնդիրներն են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում խելամիտ, հավասարակշռված բարեփոխումների միջոցով իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցումը, երկրում քաղաքացիական հասարակության կայացումը: ՀՀ Սահմանադրության (ընդունվել է 1995 թ-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեով) առաջին հոդվածը Հայաստանի Հանրապետությունը հռչակում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն:

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է խառը կամ նախագահական-խորհրդարանական կառավարման ձևը: Այն նախագահական է, որովհետև ՀՀ նախագահն է նշանակում վարչապետին, իսկ վերջինիս առաջարկով՝ կառավարության անդամներին, և խորհրդարանական է, որովհետև նախագահի ձևավորած կառավարությունը հաշվետու և պատասխանատու է նաև Ազգային ժողովի առջև:

Встреча с дубом

Первая встреча с дубом 

На краю дороги стоял дуб. Вероятно в десять раз старше берез, составлявших лес, он был в десять раз толще и в два раза выше каждой березы. Это был огромный в два обхвата дуб с обломанными, давно видно, суками и с обломанной корой, заросшей старыми болячками. С огромными своими неуклюжими, несимметрично-растопыренными, корявыми руками и пальцами, он старым, сердитым и презрительным уродом стоял между улыбающимися березами. Только он один не хотел подчиняться обаянию весны и не хотел видеть ни весны, ни солнца.

«Весна, и любовь, и счастие!» – как будто говорил этот дуб, – «и как не надоест вам все один и тот же глупый и бессмысленный обман. Все одно и то же, и все обман! Нет ни весны, ни солнца, ни счастия. Вон смотрите, сидят задавленные мертвые ели, всегда одинаковые, и вон и я растопырил свои обломанные, ободранные пальцы, где ни выросли они – из спины, из боков; как выросли – так и стою, и не верю вашим надеждам и обманам». Князь Андрей несколько раз оглянулся на этот дуб, проезжая по лесу, как будто он чего-то ждал от него. Цветы и трава были и под дубом, но он все так же, хмурясь, неподвижно, уродливо и упopно, стоял посреди их.

«Да, он прав, тысячу раз прав этот дуб, думал князь Андрей, пускай другие, молодые, вновь поддаются на этот обман, а мы знаем жизнь, – наша жизнь кончена!» Целый новый ряд мыслей безнадежных, но грустно-приятных в связи с этим дубом, возник в душе князя Андрея. Во время этого путешествия он как будто вновь обдумал всю свою жизнь, и пришел к тому же прежнему успокоительному и безнадежному заключению, что ему начинать ничего было не надо, что он должен доживать свою жизнь, не делая зла, не тревожась и ничего не желая.»

 Вторая встреча с дубом

«Уже было начало июня, когда князь Андрей, возвращаясь домой, въехал опять в ту березовую рощу, в которой этот старый, корявый дуб так странно и памятно поразил его. Бубенчики еще глуше звенели в лесу, чем полтора месяца тому назад; все было полно, тенисто и густо; и молодые ели, рассыпанные по лесу, не нарушали общей красоты и, подделываясь под общий характер, нежно зеленели пушистыми молодыми побегами.

«Да, здесь, в этом лесу был этот дуб, с которым мы были согласны», подумал князь Андрей. «Да где он», подумал опять князь Андрей, глядя на левую сторону дороги и сам того не зная, не узнавая его, любовался тем дубом, которого он искал. Старый дуб, весь преображенный, раскинувшись шатром сочной, темной зелени, млел, чуть колыхаясь в лучах вечернего солнца. Ни корявых пальцев, ни болячек, ни старого недоверия и горя, – ничего не было видно. Сквозь жесткую, столетнюю кору пробились без сучков сочные, молодые листья, так что верить нельзя было, что этот старик произвел их. «Да, это тот самый дуб», подумал князь Андрей, и на него вдруг нашло беспричинное, весеннее чувство радости и обновления. Все лучшие минуты его жизни вдруг в одно и то же время вспомнились ему.

«Нет, жизнь не кончена в 31 год, вдруг окончательно, беспременно решил князь Андрей. Мало того, что я знаю все то, что есть во мне, надо, чтобы и все знали это: и Пьер, и эта девочка, которая хотела улететь в небо, надо, чтобы все знали меня, чтобы не для одного меня шла моя жизнь, чтоб не жили они так независимо от моей жизни, чтоб на всех она отражалась и чтобы все они жили со мною вместе!»

Задание: дуб- это символ, символ прожитой жизни, с ее радостями и трудностями. Какие мысли Андрея вам близки и почему? Какова роль дуба в этой сцене?
Что изменилось в мыслях князя Андрея после второй встречи с дубом?

Когда Андрей встретился с дубом в первый  раз, он был уродливым, без листьев и веток.  Дуб говорил, что весна не несет никакую радость и тепло, что их вообще не существует. Но  когда пришла весна, дуб расцвел, стал очень счастливым и понял что ошибался. Когда Андрей встретил дуба во второй раз, он очень удивился, что дуб такой радостный. Глядя, что старый дуб превратился в молодого, красивого дуба, как сквозь жесткую, столетнюю кору пробились сочные, молодые листья, он стал радостным, все лучшие минуты его жизни вдруг в одно и то же время вспомнились ему.

Christmas shopping in England

Most people, however, spend their money   –  after  before  on   Christmas. “Christmas shopping” is different   –  from  to  of  ordinary shopping, and people like to do it differently. They go   –  to  in  through  different shops, or different online stores, more expensive shops very often. They don’t just buy food   –  for  to  from  their supermarket and clothes   –  in  to  by  big department stores. They look   –  at  round  through  , they take time (if they can), and they choose.
    City shops do their best to attract them   –  into  in  with  exciting windows, and special offers.      –  At  In  To  the West End of London, shops spend thousands   –  to  of  for  pounds   –  to  on  of  lights, decorations, and special window displays. ……
      –  With  To  For  shop assistants, it is a frantic season . There is not much time   –  to  of  at  rest. Just time   –  to  for  of  a cup of coffee or tea perhaps, then back   –  at  in  to  work. It’s a good season   –  of  for  to  pay! As Christmas gets nearer, shops stay open longer, sometimes   –  until  before  at  10 p.m. That means more pay   –  of  to  for  the staff. …..,   –  through  in  for    a few weeks at least.

Հայոց լեզու

Առաջադրանքներ

1․ Բացատրիր դարձվածքները

ականջ կտրել –նշանդրել, ամուսնացնել
ականջ դնել –լսել, գաղտնալսել
ախպեր տղեք-մտերիմ մարդիկ, բարեկամներ
ախորժակը փակվել-ուտելու ցանկությունը կորցնել
աթոռ գրավել –պաշտոնը խլել
ազատ շունչ քաշել –հանգստանալ
կրակի գին –թանկ
ջրի գին –էժան
աչքից ընկնել –հիասթափեցնել
քթից այն կողմ ոչինչ չտեսնել–ինքնահավան լինել
լուն ուղտ շինել –փոքր բանը չափազանց մեծացնել
աչք ծակել -զանազանվել
աչք դնել –նախանձել
օձի լեզու –խաբեբա
փողերի մեջ լողալ –հարուստ լինել
ափերից դուրս գալ –չախից անցնել

2․ Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Ծանոթ- անծանոթ

 հայտնի- անհայտ

 համեղ-անհամ

 երջանիկ-դժբախտ

 լավատես-վատատես

ծեր- երիտասարդ

տխուր-ուրախ

3Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

ուղի- ուղեվոր, ուղերձ, ուղեզր, ուղեբեռ, ուղեգիծ, ուղեփակոց
ուղիղ-ուղղահայաց, ուղղաձիգ, ուղղամիտ, ուղղաթիռ, ուղղագրություն։

4. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր:

վայրկյան+ցույց-վայրկենաույց

կատարյալ+ություն-կատարելություն

մատյան+գիր-մատենագիր

առաքյալ+ական-առաքելական

հեծյալ+զոր-հեծելազոր

ատյան+կալ-ատենակալ

Գիտելիքի ինքնաստուգում՝ Ջրածին; Թթվածին

1. —   Արտահայտություններից  ո՞րն  է  ճիշտ  ջրածին  տարրի  մասին.

          ա) ջրածինն  ամենաթեթև  գազն  է

          բ) ջրածինը  մտնում  է  թթուների  բաղադրության մեջ

          գ) ջրածինը  փոխազդում  է  թթվածնի  հետ

          դ) ջրածինն  աստղերի  մթնոլորտի  հիմնական  բաղադրամասն  է:

2. —   Լաբորատորիայում  ջրածին  կարելի է   ստանալ  որոշ  մետաղների  և  թթուների  փոխազդեցությունից: Գրեք  այդպիսի  ռեակցիայի  հավասարման   օրինակ….  

 3. —Ինչպե՞ս  են  անվանում  երկու  ծավալ  ջրածնի  և  մեկ  ծավալ  թթվածնի    խառնուրդը.     1)   շմոլ  գազ                  2)     շառաչող  գազ                       3) թունավոր  գազ                  4)  ջրագազ                                                                                                           

 4. — ա)  Նշված  մետաղներից  ո՞րը  կփոխազդի  թթվի  հետ. առաջացնելով   ջրածին.

                1) Cu               2) Ag           3) Al                     4) Hg

5. —   Փակ  անոթում  պայթացրել  են  10գ  ջրածին  և  16գ  թթվածին:        

 ա) Ո՞ր  գազն  է  մնացել  պայթունից  հետո.                      

  1. չի  մնացել                       

  2. թթվածին                       

  3. երկուսն  էլ  

  4. ջրածին   

6.- Ոˆր  միացության մեջ  է  թթվածնի պարունակությունը ամենամեծը,  պատասխանը  հիմնավորեք հաշվարկով.   1) H2O             2) CO2                3)  CuO               4) CaCO3   

7.- Ի՞նչ օքսիդացման աատիճաններ կարող է ցուցաբերել թթվածինը միացություններում.
1) 0, +1, -1
2) -2, -1, 0
3)  +1, 0, -1
4) -2, 0, +2
8.-Հետևյալ արտահայտություններից ո՞րն է վերաբերում թթվածին պարզ նյութին.
ա) թթվածինը մարդու օրգանիզմի հիմնական տարրերից է
բ)  մեկ լիտր ջրում լուծվում է 30 մլ թթվածինը 20 աստիճանում
գ) ջրի զանգվածի 88,9%-ը թթվածինն  է
դ)սպիտակուցի բաղադրության մեջ մտնում են հիմնականում ածխածին, թթվածին,   ազոտ, ջրածին տարրերը
ե) թթվածին  է ստացվում ֆոտոսինթեզի ժամանակ
զ) կենդանիները շնչում են թթվածին
1) ա բ գ
2) բ ե զ
3) գ դ ե
4)ա ե զ

Ֆիզիկա թեմատիկ աշխատանք

1․ Քանի՞ անգամ պետք է մեծացնել լիցքերի միջև հեռավորությունը, որպեսզի նրանցից մեկի լիցքի մեծությունը 16 անգամ մեծացնելուց հետո նրանց փոխազդեցության ուժը մնա նույնը: 

R=q1*q2/S2

R=16q1*q2/16S2

16S2=(4S)2

2․ Նկարում պատկերված երեք կետային լիցքերից որո՞նք են իրար ձգում: 

  • A և B
  • C և B
  • A և C

3․ Քրոմի միջուկում կա 52 մասնիկ, դրանցից 28-ը նեյտրոններ են: Միջուկում քանի՞ պրոտոն կա: 

Միջուկում կա 52-28=24 պրոտոն+էլեկտրոն

24/2=12 պրոտոն

5․ Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված: 

  • ջերմային
  • մագնիսական
  • քիմիական
  • կենսաբանական

6․ Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը պղնձե հաղորդալարում: 

  • բացասական իոնների
  • դրական իոնների
  • էլեկտրոնների
  • նեյտրոններիվ

7․ Որքա՞ն ժամանակում հաղորդալարով կտեղափոխվի 24 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 2.5 Ա է:

t=q/I

t=24/2.5=9.6

8․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան: 

  • Ռեզիստոր
  • Ամպերաչափ
  • Մարտկոց
  • Անջատիչ
  • Լամպ

9․ Ջահի լամպի պարույրով յուրաքանչյուր 8 վայրկյանում անցնում է 2 Կլ լիցք: Ինչի՞ է հավասար հոսանքի ուժը լամպում:

I=q/t

I=2/8=0.25

10․ Էլեկտրական սղոցը, որով անցնում է 10 Ա հոսանք 25 րոպեում կատարեց 5700 կՋ աշխատանք: Որքա՞ն է լարումը նրա սեղմակներին:

U=A/(I*t)

U=5700000/(10*1500)=380 Վ

11․ Որքա՞ն է լարումը 0.4 կՕմ դիմադրություն ունեցող հաղորդչի ծայրերին, եթե նրանով անցնող հոսանքի ուժը 200 մԱ է: 

0.4*100=40

200*1000=200000

U=I*R=8000000

12․ Ռեզիստորով, որի ծայրերին կիրառված է 4 Վ լարում, 2 րոպեում անցել է 90 Կլ լիցք: Գտեք հաղորդչի դիմադրությունը: Պատասխանը գրեք ամբողջ թվի ճշտությամբ:

I=q/t

I=90/120=0.75 Ա

R=U/I

R=4/0.75=5 1/3

13․ Քանի՞ էլեկտրոն կանցնի 300 Օմ դիմադրություն ունեցող հաղորդալարով 50 վայրկյանի ընթացքում, եթե նրա ծայրերին կիրառվի 4.8 Վ լարում: Պատասխանը գրել հարյուրերորդականի ճշտությամբ: 

I=U/R

I=4.8/300=0.016 Ա

N=It/e

N=0.016*50/1.6*10-19=5*1018

14․ Որքա՞ն է նկարում պատկերված շղթայի տեղամասով անցնող հոսանքի ուժը, եթե հաղորդիչներից առաջինի դիմադրությունը՝ R1 = 5 Օմ է, երկրորդինը՝ R2 = 5 Օմ: Լարումը տեղամասի ծայրերում՝ U = 60 Վ:

R=5+5=10 Օմ

I=U/R=60/10=6 Ա 

15․ Շղթան կազմված է միմյանց հաջորդաբար միացված երեք հաղորդիչներից, համապատասխանաբար՝ 3 Օմ, 3 Օմ և 4 Օմ դիմադրություններով: Լարումը այդ տեղամասի ծայրերում 60 Վ է: Որոշեք լարում յուրաքանչյուր հաղորդչի ծայրերին: 

R=3+3+4=10

I=U/R

I=60/10=6 Ա

U=I*R

U1=6*3=18 Վ

U2=6*3=18 Վ

U3=6*4=24 Վ

16․ Շղթան կազմված է միմյանց զուգահեռ միացված երեք լամպերից, համապատասխանաբար՝ 5 Օմ, 2 Օմ և 0.5 Օմ դիմադրություններով: Լարումը այդ տեղամասի ծայրերում՝ 60 Վ: Որոշեք յուրաքանչյուր լամպով և ամբողջ շղթայով անցնող հոսանքի ուժը: 

1/R=1/5+1/2+2=0.2+0.5+2=2.7

R=10/27

I=U/R

I=60*27/10=162 Ա

I1=60/5=12 Ա

I2=60/2=30

I3=60/0.5=120

17․ 50 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական փոշեկուլը միացրեցին 120 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 10 րոպեի ընթացքում:

I=U/R

120/50=2.4 Ա

A=I*t*U

2.4*10*120=2880 Ջ

18․ 3 Վ լարման և 4 Ա հոսանքի ուժի դեպքում գրասալիկի մարտկոցի լիցքավորումը տևեց 0.5 ժամ: Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում:

A=I*t*U=3*4*1800=21600 Ջ

19․ Էլեկտրական փոշեկուլի տեղեկագրում գրված է 127 Վ և 2.5 Ա: Որքա՞ն է նրա էլեկտրաշաժիչի հզորությունը: 

P=I*U=127*2.5=217.5

Գրական սեռեր և ժանրեր

   Գրական բոլոր ստեղծագործությունների բովանդակությունը օբյեկտիվ իրականության ու հեղինակի գաղափարական գնահատականի արտացոլումն է։ Գեղարվեստական գրականության մեջ առանձնացվում են  բաժիններ, որոնք տարբերվում են կյանքի արտացոլման հիմնական սկզբունքներով և երկերի կառուցման որոշ ընդհանուր հատկանիշներով։

Սկսած անտիկ գեղագիտությունից՝ առանձնացվում են երեք գրական սեռեր՝ էպիկական, քնարական և դրամատիկական, կամ, այլ կերպ ասած, էպոս, լիրիկա և դրամա։

Սակայն էպիկական, լիրիկական (քնարական) ու դրամատիկական սեռերի երկերն իրականությունն արտացոլում են տարբեր կերպ. էպիկական ստեղծագործության հեղինակը գերազանցապես պատմում է հերոսների ու իրադարձությունների մասին, լիրիկական երկն ուղղակիորեն վերարտադրում է անհատի գաղափարական-հուզական վերաբերմունքը, իսկ դրաման անմիջապես ցուցադրում է գործող անձանց բնավորություններն ու արարքները:

Յուրաքանչյուր գրական սեռ իր հերթին ունի մի շարք գրական տեսակներ, որոնք կոչվում են  ժանրեր։ Դրանք բնութագրվում են բովանդակության ու ձևի որոշ կայուն առանձնահատկություններով։

Այսպես՝ էպիկական  ժանրեր են պատմվածքը, նովելը, ակնարկը, հեքիաթը,  վեպը, վիպակը և այլն։ Լիրակական ժանրի մեջ մտնում է բանաստեղծությունն իր տեսակներով՝ սոնետ, տրիոլետ, քառյակ, ռուբայաթ, գազել և այլն։ Դրամատիկական ժանրի ստեղծագործությունները գրվում են թատրոնի համար, դրանք են ողբերգությունը, կատակերգությունն ու դրաման։ Առանձնացվում է նաև քնարաէպիկական սեռը, որի ժանրերից են պոեմը, բալլադը, առակը։

Էպիկական ժանրի ստեղծագործություններ պատմվածք 

Առաջադրանքներ

1․Բնութագրի՛ր պատմվածքը՝ որպես էպիկական սեռի ժանր։

Պատմվածքը կարճ արձակ ստեղծագործություն է, որը բնութագրում է մեկ կամ մի քանի հերոսների կյանքի հատվածը։

2․Թվարկի՛ր պատմվածքի ժանրին բնորոշ առանձնահատկությունները։

Պատմվածքում բնութագրվում է հերոսների կյանքի դրվագ, որում սահմանափակ է հերոսների քանակն ու գործողությունները։

3․ Որո՞նք են պատմվածքի և նովելի ընդհանրություններն ու տարբերությունները։

Նովելը նման է պատմվածքին՝ քիչ հերոսներով և սահմանափակ գործողություններով։ Նովելը տարբերվում է պատմվածքից իր անսովոր սյուժեով և անսպասելի ավարտով։

4․Առանձնացրո՛ւ բնության տեսարանների և մարդկային հոգեվիճակների դերը պատմվածքում։

Պատմվածքում հեղինակը մանրամասն բնութագրում է բնության տեսարանները և մարդկային հոգևևիճակները, որպեսզի ընթերցողը պատկերավոր ընկալի տեսարանը։

Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Խորհրդային Հայաստանը ազգային-տարածքային չլուծված հիմնահարցերը լուծելու համար:

1920-1921 թթ․ Հայաստանը ուներ տարածքային հարցեր իր հարևան պետությունների հետ։ Դրանք էին՝ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը։ Թուրքիայի հետ Հայաստանը ուներ Կարսի, Ալեքսանդրապոլի,  և Սուրմալուի մարզերի վերբերյալ պահանջներ։ Սակայն 1921թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները և ավարտվեցին բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի ստորագրումով։ Հայկական պատվիրակությունը (Ալեքսանդր Բեկզադյան, Սահակ Տեր-Գաբրիելյան), որ զրկվել էր բանակցություններին մասնակցելուց, այնուամենայնիվ պատրաստել էր իր առաջարկությունները, այն է՝ Կարսի մարզի, Ալեքսանդրապոլի ու Սուրմալուի գավառի վերադարձը, այսինքն 1914թ. սահմանների վերականգնում։ Կոնֆերանսի կամ բանակցությունների ընթացքում հայկական հողերի որևէ պահանջ չի ներկայացվել թուրքական պատվիրակությանը։ Թուրքերի կողմից միակ զիջումը վերաբերում էր Բաթումին, որն անցավ Վրաստանին։ Փաստորեն տեղի ունեցավ Բաթումի (հօգուտ Վրաստանի) և Կարսի ու Սուրմալուի գավառի (հօգուտ Թուրքիայի) փոխանակություն։ Պայմանագրի համաձայն Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր վայրերում։ Հիշենք, որ հայերի ցեղասպանությամբ կամ նրանց արտաքսելով թուրքաբնակ էին դարձվել Արևմտյան Հայաստանը և Կարսի մարզը։ Թուրքիայի հյուսիսարևելյան (ՀԽՍՀ-ի հետ) սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդ պետության։ Պարզ է, որ այդ պայմանն ուղղված էր Հայաստանի դեմ։

Երկրամասի հետագա ինքնապաշտպանության ու հեռանկարների համար Հայաստանի խորհրդայնացման շնորհիվ քաղաքական նոր իրադրություն ստեղծվեց։ Չվստահելով Ադրբեջանի որոշման անկեղծությանը՝ նշանավոր ազգային գործիչ Գարեգին Նժդեհը շարունակում էր գլխավորել Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերը։ Նա դեմ չէր հաշտություն կնքելուն, միայն պայման էր դնում, որ Զանգեզուրը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը միացվեն Հայաստանին։ Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքար էր, որը մղվում էր երկրամասը ադրբեջանական վտանգից պաշտպանելու համար։ Դրա շնորհիվ այսօր Զանգեզուրը գտնվում է Այսպիսով, ղարաբաղյան հարցի լուծումը պատճառաբանվեց միայն տնտեսական գործոններով՝ անտեսելով ազգայինը։ Հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը բնականաբար խիստ դժգոհ էին որոշումից և արտահայտեցին իրենց անհամաձայնությունը, սակայն դրանից ոչինչ չփոխվեց։ Հայրենի երկրին միանալու ձգտումով համակված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բողոքի ձայնը չլռեց նույնիսկ ստալինյան բռնատիրության տարիներին։ Տարածքային հարցերի «լուծումից» հետո հնարավոր համարվեց կատարել Անդրկովկասի հանրապետությունների միջպետական հստակ սահմանագծում։ Ստեղծվեցին միայն հայ-վրացական և վրաց-ադրբեջանական պայմանագրեր։

Design a site like this with WordPress.com
Get started