Դանիել Վարուժան

Դանիել Վարուժանի իրական անունը եղել է Դանիել Չպուգքյարյան, ծնվել է 1884թ-ի ապրիլի 20-ին Բրգինք, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրությունում։ XX դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։ Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։ Դանիել Վարուժանը մահացել է 1915թ-ի օգոստոսի 26-ին Թուրքիայում։

Русский язык

 Упражнение № 1

Вставьте буквы.

Приседание, превращение, приписка, приговор, преимущество, приставала, преступление, привычка, преображение, приближение, присутствие, приход; привстать, превысить, приоткрыть, пришить, приподнять; примчаться, пресмешной, прицепить.

Упражнение № 2

Вставьте буквы.

Придорожный, привязывать, приозёрный, припугнуть, привокзальный, прискакать, приморский, приклеить, пригореть, преинтересный, приподнять, прибежать, прибрежный, приплыть, прескучный, приехать, пригородный, пребыть, придворный, прикусить.

Упражнение № 3

Вставьте буквы.

Премудрый старик, приземлиться на поле, прибрежная улица, преопасный зверь, придержать дверь, оперная премьера, привокзальное кафе, прикосновение к руке, прискакать на коне, пренеприятное событие, придвинуть поближе, приседать от боли, прибить к стенке, приплыть на корабле, прескучный рассказ, прекрасный собеседник, приблизиться незаметно, плотно прижать, прикусить щеку.

Упражнение № 4

Вставьте буквы.

Русский человек придаёт особое значение слову «семья». Предать семью означает предать самого себя. И подобное предательство не прощается ни людьми, ни Богом. Если русские гости обещают прибыть минут через пять, то иностранцы ближайшие полчаса-час прибывают в недоумении: где же их носит. Приступая к работе, не преступайте закон!

Ինքնաստուգում հայերենից

Առաջադրանք

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….

Հայերեն-յե, ձյուներդ-յու

Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից

Լույսը-ույ, յոթ-յո, ճյուղից-յու

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։

Հայաստան-յա, այտերս-այ, այրվում են-այ, այդպես-այ

Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։

Հյուրընկալ-յու, մանկության-յա

Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ

Քարայծի-այ, բարությունը-յու
Ու համբերությունն այս մեծ քարափի։

համբերությունն-յու
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի

Նայի-յի, աղբյուր-յու
Կամ թե այնպիսի մի հարստություն,

Այնպիսի-այ, հարստություն-յու
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբույր, եղջույր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կ…տ, շաբաթօրյակ,
հույսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն-այ, յու, հայություն-այ, յու, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ, մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն-այ, յու յու, արքայորդի-այ, յո, հարյուրամյա-յու, յա, լայնություն-այ, յու, հարաբերյալ, վայրագություն-այ, յու, գրաբարյան, մետաքսյա,
յուրային-յու, յի։

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։
Ակունք-2 ձայնավոր, 3 բաղաձայն, բարձունք- 2 ձայնավոր, 5 բաղաձայն, խճանկար- 2 ձայնավոր, 5 բաղաձայն, անդունդ- 2 ձայնավոր, 4 բաղաձայն, հրաժեշտ- 3ձայնավոր, 4 բաղաձայն, պայթյուն- 2 ձայնավոր, 5 բաղաձայն, դաստիարակ- 4 ձայնավոր, 5 բաղաձայն, մանրէ- 2 ձայնավոր, 3 բաղաձայն, սրբատաշ- 2 ձայնավոր, 5 բաղաձայն, հյուլե- 3 ձայնավոր, 2 բաղաձայն, անընդհատ- 4 ձայնավոր, 5 բաղաձայն, սրընթաց- 2 ձայնավոր, 5 բաղաձայն, մերթընդմերթ- 3 ձայնավոր, 8 բաղաձայն, մտավոր- 2 ձայնավոր, 4 բաղաձայն, դազգահ- 3 ձայնավոր, 3 բաղաձայն:

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաթ, ակացիա, բամ…., այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքեաս, կրիա, միլիարդ, վայրկեան, Բենիամին,
մումիա, Սիսիան, փասիան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա,
օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանիա, Եղիա, Եղիազար, Երեմյա, հեծյալ,
Զաքարեա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա։

6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարիոն,
թեորեմ, մեդալյոն, միլիոն, ակորդիոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,
տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամյոբա, քամելիոն։

7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, է….ություն, նայել, վայելել,
գա….իսոն, է….ակ, ատամնաբույժ, Ռաֆայել, մի….այն, պո….եմ, պո….ետ,
մի….ասին, հի….անալ, թեյել, խնայել, հի….անալ, որդի….ական

Աչք, տեսողություն, կարճատեսություն և հեռատեսություն

Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է:

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը: 

Ակնաբյուրեղի չափը փոխելով` աչքը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ` մոտ գտնվող առարկաները: Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:

Կարճատեսության դեպքում զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա (ինչպես լինում է բնականոն տեսողության դեպքում), այլ դրա առջևում, որի հետևանքով դիտվող առարկայի հստակ պատկերը ցանցաթաղանթի վրա չի ստացվում։

Հեռատեսության ժամանակ պատկերներնն ստացվում են աղոտ։ Պատճառները աչքի բեկող միջավայրերի (եղջերաթաղանթ և ոսպնյակ) բեկունակության թուլությունը (ռեֆրակցիոն հեռատեսություն) կամ աչքի առաջ-ետին առանցքի կարճ լինելը (առանցքային հեռատեսություն)։ Երբեմն երկու պատճառները կարող են զուգակցվել (կոմբինացիոն հեռատեսություն)։ Հեռատեսությունը հանդիպում է մեծ մասամբ նորածինների մոտ, հետագայում, երեխայի աճմանը զուգընթաց, աչքի խնձորակը որոշ չափով մեծանում է և, որպես կանոն, հեռատեսությունը վերանում։ Հեռատես աչքը, որը վատ է հարմարված ցանցաթաղանթի վրա զուգահեռ ճառագայթների միացման համար, առավել վատ է հավաքում մոտակա առարկաներից եկող ճառագայթները, հետևաբար վատ է տեսնում թե՝ հեռուն, թե՝ մոտիկը, և իրականում «հեռատեսություն» տերմինն այնքան էլ ճիշտ չէ։ Հեռատեսության թույլ արտահայտվածության դեպքում երիտասարդները մշտապես լարելով թարթիչային մկանները, մեծացնում են ոսպնյակի կորությունը, որի շնորհիվ ուժեղանում է նրա բեկող հատկությունը և նպաստում հստակ տեսողությանը։ Տարեց և ծեր մարդկանց մոտ այդ հատկությունը թուլանում է և զարգանում, այսպես կոչված, ծերունական հեռատեսություն (պրեսբիոպիա), որի դեպքում մարդը դիտվող առարկան (գիրք, թերթ են) ձգտում է հեռացնել աչքից։ Հեռատեսության ժամանակ կարող են առաջանալ գլխացավեր, մանկական տարիքում՝ զուգամետ շլություն։ Տեսողությունը շտկվում է ուռուցիկ ապակիներով (կոնվեքսներով)։ Ընտրվում են այնպիսի ապակիներ, որոնք ուժեղացնում են աչքի բեկող ուժը, ճառագայթների կիզակետը փոխադրում ցանցաթաղանթի վրա և ապահովում առավել հստակ տեսողություն։

Սմբատ Ա

Սմբատ Ա, նաև՝ Սմբատ Նահատակ (մոտ 850 — 914թթ․), հայոց թագավոր 891 թվականից, սերում է Բագրատունիների դինաստիայից։ Հաջորդել է հորը՝ Աշոտ Ա-ին։

Սմբատ Ա-ն հոր իշխանության օրոք՝ 885 թվականից, նշանակվել էր Իշխանաց իշխան և իրականացնում էր հարկահավաքությունը։ 891 թվականին Մեծ ՀայքիԳուգարք և Ուտիք նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակությունները։

Հոր մահից հետո Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսի և վրաց գահերեց իշխան Ատրներսեհի ձեռքով Շիրակավանում օծվել է հայոց թագավոր։ Դիմակայել է հորեղբոր՝ սպարապետ Աբասի, գահին զինված ուժով տիրելու փորձերին։ Իր գահակալությունը ճանաչել են Արաբական խալիֆայությունը (892) և Բյուզանդական կայսրությունը (893)։ Սմբատ Ա-ն 893 թվականին Բյուզանդիայի Լևոն VI Իմաստասեր կայսեր հետ կնքել է առևտրական շահավետ համաձայնագիր։

Սմբատ Ա-ն վարել է կենտրոնացված ուժեղ պետություն հաստատելու, հայ իշխանների անջատամետ նկրտումները ճնշելու քաղաքականություն։ Նրա օրոք Բագրատունյաց թագավորությունն ընդգրկել է պատմական Մեծ Հայքի հիմնական մասը։ Սմբատ Ա-ի գերիշխանությունը ճանաչել է Սյունիքի և Վասպուրականի գահերեց իշխանները՝ Սյունիներն ու Արծրունիները, Աղվանքի(Հայոց արևելից կողմանց) թագավոր Համամ Արևելցին, վրաց գահերեց իշխան Ատրներսեհը։

Սմբատ Ա-ն արաբական ամիրաներից ազատագրել է Դվինը, հնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուս արաբական ամիրայությունները, նրանց ստիպել հարկ վճարել և զորք տրամադրել։ Նրա օրոք բարձր զարգացման են հասել արհեստագործությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, մշակույթը։ Արքայանիստը Բագարանիցտեղափոխվել է Շիրակավան։

Սմբատ Ա-ի հաջողություններից անհանգստացած Բաղդադի խալիֆ Ալ-Մութադիդը Հայաստանի դեմ է դրդել ԱտրպատականիՍաջյան ամիրա Աֆշինին՝ նրան շնորհելով Հայաստանում հարկեր հավաքելու իրավունք և ոստիկանի պաշտոն։ Վերջինս 893 թվականին արշավել է Հայաստանի վրա, սակայն հայկական 30 հազարանոց բանակը Ատրպատականի սահմանի մոտ նահանջի է մատնել նրան։

894 թվականին Սմբատ Ա-ն Աֆշինին պարտութան է  մատնել Դողս գյուղի ճակատամարտում։ Միջագետքի արաբական կուսակալ Ահմադ Շայբանին, երբ գրավել է Աղձնիքն ու Տարոնը, Սմբատ արքան ստիպված հաշտության պայմանագիր է կնքել դարձյալ Հայաստան ներխուժած Աֆշինի հետ։

Օգտվելով կարճատև խաղաղությունից, Սմբատ արքան զբաղվել է իր թագավորության հյուսիսային սահմանների ամրացմամբ։ Այնուհետև Սմբատ Ա-ն ստիպված է եղել դիմակայել Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի նվաճողական քաղաքականությանը։ 901 թվականին Յուսուֆը գրավել է Դվինը, բայց, երկյուղելով հայոց բանակի հետ վճռական ճակատամարտից, հաշտության պայմանագիր է կնքել և նահանջել։

908 թվականին Յուսուֆը Սմբատ Ա-ի դեմ է հանել Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունուն՝ նրան հռչակելով «թագավոր հայոց»։ Երկրի ներսում ծագել են ավատատիրական նոր երկպառակություններ, որոնց պատճառով Սմբատ Ա-ն չի կարողացել հակահարված տալ 909 թվականին Հայաստան ներխուժած Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին։

910 թվականին Ձկնավաճառի ճակատամարտում պարտություն կրելով, Սմբատ Ա-ն ամրացել է Կապույտ բերդում, ապա երկիրն ավերածություններից փրկելու համար, հանձնվել Յուսուֆին։ Վերջինս, դրժելով անձի անվտանգության պահպանման իր երդումը, նրան շղթայակապ տեղափոխել է Դվին, խոշտանգել՝ պահանջելով հանձնվելու հրաման տալ Երնջակ բերդի պաշտպաններին։ Սմբատ Ա մերժել է բռնակալի պահանջը, նրան գլխատել են, մարմինը խաչ հանել Դվինի հրապարակում։ Սմբատ Ա-ի գահը ժառանգել է որդին՝ Աշոտ Բ Երկաթը։

Աշոտ Բ Երկաթ

Աշոտ Բ-ն` Հայոց թագավոր Սմբատ Ա-ի ավագ որդին, գահը ժառանգել է 914 թ-ին` հոր եղերական մահից  հետո: Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին: Եղբոր՝ Մուշեղի հետ Ատրպատականի ամիրա Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու դեմ Ձկնավաճառի (Նիգ գավառ) ճակատամարտում (910 թ.) գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել: Գահակալելուց հետո մյուս եղբոր՝ Աբասի (հաջորդել է իրեն) հետ արաբներից ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը, Աղստևի հովիտը, և, ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, գրավել է Տփղիսն (այժմ՝ Թբիլիսի) ու ջախջախել արաբական կայազորը: 915 թ-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորքերի նոր հարձակման, կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Բ-ն մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Այնուհետև շուրջ 8 տարի (914–922 թթ.) պայքարել է ինչպես արտաքին թշնամիների, այնպես էլ ներքին կենտրոնախույս ուժերի դեմ: 925 թ-ի ամռանը Սևանի ճակատամարտում Աշոտ Բ-ն փոքրաթիվ ուժերով պարտության է մատնել Բեշիրի գլխավորած արաբական զորքերին: Այնտեղից Դվին փախչող Բեշիրին Գեղվա (Քեղա) ամրոցի մոտ նոր հարված է հասցրել Աշոտ Բ-ի զորավարներից Գևորգ իշխանը (ըստ Միքայել Չամչյանի՝ Մարզպետունյաց տոհմից): Աշոտ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը:Պատմիչ Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) վկայությամբ՝ Աշոտ Բ-ն Երկաթ մականունն ստացել է հանուն հայրենիքի ազատագրության մղած պատերազմներում ցուցաբերած քաջության և տոկունության համար:Աշոտ Բ Երկաթի կերպարը գեղարվեստորեն ներկայացրել են Մուրացանը` «Գևորգ Մարզպետունի», և Բագրատ Այվազյանը` «Աշոտ Երկաթ» պատմավեպերում:

Հայոց Բագրատունի արքա Աշոտ Երկաթը վերականգնել է Հայաստանի անկախությունն ու միասնականությունը և 922 թ-ին ճանաչվել Շահնշահ Հայոց և Վրաց:

Աշոտ Ա

Աշոտ Առաջինը Բագրատունիների թագավորության հիմնադիրն է, հայոց առաջին Բագրատունի թագավորը (885-890)։ Իշխանաց իշխան Սմբատ Խոստովանողի և Հռիփսիմե իշխանուհու որդին է, ունեցել է 4 եղբայր՝ Սմբատ, Շապուհ, Մուշեղ, Աբաս և երկու քույր։ Ամուսնացել է Կատրանիդեի հետ և ունեցել է 7 զավակ։ Նա անմիջականորեն իշխում էր իր պապի՝ հայոց իշխան Աշոտ Մսակերի կալվածքների հյուսիսում (Այրարատ), իսկ հարավը՝ Տարոնը, բաժին էր ընկել հորեղբոր որդիներին՝ Աշոտին ու Դավիթ Արքայիկին։

855 թվականի համահայկական ապստամբությունից հետո փոխարինել է Հայոց սպարապետ Սմբատ Ա Բագրատունուն։ 855 թվականի ամռանը Բուղան ետ կանչվեց. խալիֆայություն ամբողջ իշխանությունը կենտրոնացավ Աշոտ Բագրատունու ձեռքում։ 862 թվականին խալիֆայությունից ստացել է Հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ Նույն թվականին Աշոտ Ա սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Թուլացող Արաբական խալիֆայությունը Աշոտին է արտոնել ամբողջ Արմինիայի հարկահանությունը։ Աշոտի ձեռքում կենտրոնացավ երկրի վարչական, ռազմական և տնտեսական իշխանությունը, արաբական տիրապետությունը դարձավ ձևական։

869 թվականին Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու ջանքերով միասնական ժողով է հրավիրվում, որին մասնակցում են նշանավոր իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ Այդ ժողովում միահամուռ որոշում է կայացվում Աշոտ Բագրատունուն հռչակելու հայոց թագավոր։ Աշոտը ձախողեց Արմինիայի ոստիկանի դավադրությունը՝ վտարելով նրան Հայաստանից։ Վարպետորեն օգտվել է արաբա–բյուզանդական մրցակցությունից։ Վասիլ I կայսրը Աշոտից խնդրել է թագադրել իրեն իբրև հին թագադիր տոհմի ներկայացուցչի և դաշինք կնքել, իսկ Բյուզանդիայի Փոտ պատրիարքը, եկեղեցական միաբանության առաջարկ անելով, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն», սակայն 869 թվականի Շիրակավանի եկեղեցական ժողովը մերժում է պատրիարքի այդ առաջարկը, բայց միաժամանակ չի հրաժարվում ռազմաքաղաքական դաշինքից։

Reported speech exercises

Change the sentences to reported speech !

  • Mary said, “I will play a card game tomorrow.”

 Mary informed me that she would play a card game tomorrow .

  • Sophie said, “I went to bed early last night.”

Sophie said that she had gone to bed early last night .

  • The teacher said to Jenny, „You have to learn your grammar.”

The teacher told Jenny to learn her grammar.

  • Jessica told the immigration officer,” This is my first trip to England.”

Jessica told the immigration officer that this trip was her first trip to England.

  • He told me, “You are the most beautiful girl I have ever seen.”

He told me that I was the most beautiful girl he had ever seen .

  • Marty said, “I’m going to visit my uncle next month.”

 Marty said that he was going to visit his uncle next month.

  • Lara said, “I get on with my parents really fine.”

 Lara said that she got on with her parents really fine.

  • Gloria explained, “I can’t come to the party because I’m going away for the weekend.”

 Gloria explained that she couldn’t come to the party because she was going away for the weekend.

  • Mark said, “My friend found a new job in the music business.”

Mark said that his friend had found a new job in the music business.

  • Judy complained, “I have already written this essay four times.”

Judy complained that she had already written this essay four times.

  • Peter announced, “I will not give up until this factory was shut down.”
  • Her boyfriend told her,” You have bought a wonderful dress.”

Her boyfriend told her that she had bought a wonderful dress.

  1. Paul said, “I don’t like my new flat.”

 Paul said that he didn’t like his new flat.

  •  My father told Ben, “I am sure I saw you here last week.

       My father told Ben that he was sure that he had seen him here last week.

  • Betty said, „If I knew the answer, I would tell you.”

 Betty said that if she had known the answer, she would have told me.

Change to reported speech.

  1. The boy asked the tour guide, “Where is the main tourist office? “

The boy asked the tour guide where was the main tourist office.

2. The police officer said, “Get out of the car !

The police officer ordered the boys to get out of the car.

 3. The woman asked,” How long have you worked as a tour guide ?”

The woman wanted to know how long she had worked as a tour guide.

 4. He said, “Come to me !”

He told me to come to him.

 5. I asked the waiter,” When is dinner served ?”

 I asked the waiter when was dinner served.

6. The old lady asked the policeman, “Is there a shopping centre nearby?”

The old lady asked the policeman whether there was a shopping centre nearby.

7. Dad asked,” Did you find my glasses ?”

Dad asked me whether I had found his glasses.

8. He said to his son, “Don’t be afraid !”

 He told his son not to be afraid.

9. Dad advised us “, You should always wear a helmet when you ride a bike!”

 Dad advised us to always wear a helmet when we ride a bike.

10. The biologist wondered, “What kind of marine animals are there in the park”?

 The biologist wondered what kind of marine animals there were in the park.

11.The journalist asked, “Have you published any interesting stories yet?”

The journalist wanted to know whether we had published any interesting stories.

12.He said to her, “I may not be able to meet you at the airport.”

 He told her that he might not been able to meet her at the airport.

13.She said, “Let’s go out !”

She suggested to go out.

14.The doctor told her, “Don’t get up until Sunday!”

The doctor told her not to get up until Sunday.

15.The girl said, “Please don’t tell my parents “!

The girl begged the teacher not to tell her parents.

16.She asked, “Can I go tomorrow?”

 She asked if she can go next day.

Design a site like this with WordPress.com
Get started