Պատմագրության V դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը:
Հայ դասական պատմագրության հիմնասյունը Մովսես Խորենացու <<Հայոց պատմությունն>> է: Այդ ընդգրկվում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ.: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողջական շարադրեց հայոց պատմությունը: Նա պատմության մեջ մնացել է Մեծն Քերթող, Պատմահայր անուններով:
Խորենացու երկը բաղկացած է երեք գրքից: Առաջին գրքում շարադրված է հայոց նախնի Հայկ նահապետից մինչև Ք. ա. VIդ. հայոց մեծերի հերոսությունների պատմությունը: Երկրորդ գրքում մեր նախնիների միջին պատմության շարադրանքն ամփոփված է Ք. ա. VIդ. վերջին քառորդից մինչև IVդ. առաջին քառորդն ընդգրկող պատմությունը: Երրորդ գիրքը կոչվում է <<Մեր հայրենի պատմության ավարտը>>:
Մովսես Խորենացու <<Հայոց պատմության>> երկը գրված է հայրենաշունչ ոգով:
Պատմահայրը գրել է նաև <<Աշխարհացոյց>> երկը, որը VII դարում շարունակել է Անանիա Շիրակացին:
Կորյուն վարդապետը <<Վարք մաշտոցի>> երկը նվիրել է իր ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին ու լուսավորչական գործոնեությանը:
Ագաթանգեղոսի <<Հայոց պատմությունը>> նվիրված է Ս. Գրիգորի ու Տրդատ մեծ թագավորի կյանքին ու գործոնեությանը, Հայաստանում քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունելու պատմությանը:
Փավստոս Բոզանդի <<Հայոց պատմությունը>> ընդգրկում է՝ Հայոց աշխարհի՝ IV դարի սկզբից մինչև 385-387թթ. ընդգրկող պատմությունը:
Վահան Տերյան
Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թ. փետրվարի 9-ին Ջավախքի Գանձա գյուղում։ Նրա մանկությունն անցել է Ջավախքի անկրկնելի բնաշխարհում և նահապետական բարքերի մեջ։ Տերյանը նախնական կրթությունն ստացել է Գանձայում և Ախալքալաքում։ 1897-ին հայրը նրան տեղափոխում է Թիֆլիս, որտեղ երկու տարի ուսանում է պետական գիմազիայում։ Սակայն նրան ավելի մեծ ասպարեզ էր սպասում։ 1899-ից Տերյանը դառնում է Մոսկվայի Լազարյան ճեմարանի սան՝ կրթությունը շարունակելով արևելյան լեզուների երրորդ դասարանում։ Ճեմարանական տարիները (1899-1906) նրա մտավոր ձևավորման շրջանն են։ Այս տարիներին անհագ հետաքրքրությամբ նա կարդում է ռուս և եվրոպական գրողներին, հաղորդակից լինում գեղագիտական նոր ուղղություններին, գրական նոր հոսանքներին, որոնցից նրան հատկապես գրավում է խորհրդապաշտությունը։ Ավարտելով ճեմարանը՝ նույն 1906 թ. նա ուսումը շարունակում է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական բաժանմունքում։ 1910-1912 թթ. Տերյանը հիմադրում և համախոհների հետ լույս է ընծայում «Գարուն» ալմանախը։ Լույս է տեսնում երեք համար, որոնց մեջ ի մի են բերվում արևելահայ և արևմտահայ գրողների երկերը։ 1912 թ. հիմադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործունեություն։ 1915-1916 թթ. Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։ Նա նաև հայերեն է թարգմանել ռուս և եվրոպական գրողների երկեր՝ Ֆեոդոր Սոլոգուբ, Վալերի Բրյուսով, Էմիլ Վերհարն, Պոլ Վերլեն, Շարլ Բոդլեր և ուրիշներ։ 221 Մոսկվայի համալսարանը չավարտած՝ 1913-ին Տերյանն ընդունվում է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների բաժինը։ 1913-1917 թթ. նա ապրում և ստեղծագործում է Պետերբուրգում։ 1917 թ. հեղաշրջումից հետո Վահան Տերյանը եռանդուն գործունեություն է ծավալում քաղաքական ասպարեզում։ Նա աշխատում է Ազգությունների ժողովրդական կոմիսարիատում, ուր վարում է հայկական գործերի բաժինը։ Գրում է «Թուրքահայաստանի մասին» օրինագիծը և որպես հայկական գործերի խորհրդական 1918-ին մասնակցում է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին։ 1919-ին Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հանձնարարությամբ մեկնում է Միջին Ասիա։ Տերյանը հիվանդ էր թոքախտով։ Ճանապարհին հիվանդությունը խորանում է, և նա 1920 թ. հունվարի 7-ին վախճանվում է Օրենբուրգում։ Այնտեղ էլ թաղվում է։ Հետագայում նրա աճյունը տեղափոխվում է Երևան և հողին հանձնվում հայոց մեծերի պանթեոնում։ Ուսանող էր Տերյանը, երբ 1908 թ. լույս տեսավ նրա «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն։ Այդ գիրքը միանգամից գրավեց բոլորի սրտերը։ Ինչպես հիշում են ժամանակակիցները՝ օդը լցված էր Տերյանով, երիտասարդներն իրար սեր էին բացատրում Տերյանի տողերով, նրա գիրքն ամենաթանկ նվերն էր։ 1912-ին լույս տեսավ նրա «Բանաստեղծություններ» վերնագրով երկրորդ ժողովածուն։ Այստեղ զետեղված էր վերամշակված «Մթնշաղի անուրջներ» գիրքը, ավելացված էին նոր շարքեր։ Տերյանն առաջիններից էր, ով գրեց բանաստեղծական շարքերով՝ «Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Կատվի դրախտ», «Երկիր Նաիրի» և այլն։ Տերյանի գրական-գեղագիտական հայացքները ճիշտ հասկանալու համար կարևոր են նաև նրա գրականագիտական և հրապարակագրական ելույթները, որոնցից արժե հիշատակել հատկապես երկուսը՝ «Հայ գրականության գալիք օրը» և «Հոգևոր Հայաստան»։ Տերյանը գրական այն ուղղության հետևորդ էր, որ կոչվում է խորհրդապաշտություն:
Ազոտ։ Ֆոսֆոր։ Նախագիծ
5֊րդ խմբի գլխավոր. ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը։
Ազոտ և ֆոսֆոր տարրերի ատոմների կառուցվածքը։
Ազոտ
Ազոտը պարբերական աղյուսակի 5-րդ խմբի 7–րդ տարրն է, քիմիական նշանը N, ատոմային թիվը 7, ատոմային զանգվածը՝ 14.0067։
Ֆոսֆոր
Ֆոսֆորի նշանն է P։ Այն գտնվում է տարրերի պարբերական համակարգի 3-րդ պարբերության 5-րդ խմբում։ Կարգահամարը 15, ատոմական զանգվածը 30,97376։
«Ընտանեկան դպրոցի» հարցեր.
1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսերի աճման համար։
Հող, ջուր, արև և ջերմություն։
2. Ինչո՞ւ են ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական տարրեր։
Կենսական տարրեր են կոչվում այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը, և քանի որ ազոտը և ֆոսֆորն ունեն այդպիսի հատկությունները, համարվում են կենսական տարր:
3. Ինչո՞ւ են հողին տալիս պարարտանյութեր։
Պարարտանյութերը ապահովում են կլանվում են բույսերի մեջ, ապահովելով ազոտի մուտքը։ Դա անում են բույսի աճը ապահովելու համար։
4. Ի՞նչ է «Նիտրատային աղետը»։
Նիտրատներն 1970-ականներին որպես պարարտանյութ մեծ քանակությամբ օգտագործվել էին, որն էլ տարբեր երկրներու պատճառ էր դարձել հանելուկային թունավորումների: Ահա՛ թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներ անվանվեցին նիտրատային աղետ:
Նիտրատները վտանգավոր միացություններ են։ Ջրի կամ սննդամթերքի հետ մարդու օրգանիզմ թափանցելով՝ նրանք փոխազդում են արյան հեմոգլոբինի հետ: Որպես արդյունք՝ արյան կարմիր բջիջները՝ էրիտրոցիտները, գնում են թոքերից դեպի հյուսվածքները:
Թեմատիկ հարցեր և վարժություններ.
*1. Ո՞ր տարրերն են ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…
Ազոտ՝ N, ֆոսֆորˋ P, արսենˋ As, ծարիր՝ Sb և բիսմութˋ Bi, տարրերը։
*2. Ո՞ր տարրի մոտ է ավելի ուժեղ արտահայտված ոչ մետաղական հատկությունները ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. ..
*3. Ազոտը և ֆոսֆորը համարվում են կենսական տարրեր. ինչո՞ւ. …
Ազոտը և ֆոսֆորը հաարվում են կենսական տարրեր,որովհետև կենսական տարրեր են կոչվում այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը։ Իսկ ազոտը և ֆոսֆորն ունեն այդ հատկությունները։
*4. Ւ՞նչ պայմաններ են անհրաժեշտ. բույսի աճի համար….
Բույսի աճի համար անհրաժեշտ է բարենպաստ պայմաններով միջավայր, անհրաժեշտ է լավ հող, ջուր, և հարկավոր լավ լուսավորություն
*5. Ւ՞նչ է պարարտանյութը. ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….
Պարարտանութը այն է, որը բույսին օգնում է աճել ավելի լավ պայմաններում և ապահովում է բույսի արագ աճը:
Մուտացիա
Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխությունն է, որն իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաները լինում են՝ ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում և աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։ Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները:
Բազում ինքնաբախ նուկլեոտիդների քիմիական փոփոխությունները հանգենում են մուտացիաների, որոնք առաջացնում են կրկնապատկման ժամանակ։
Մուտացիաները լինում են` ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում մոտավոր հաճախականությամբ յուրաքանչյուր նուկլեոտիդի բջջային գեներացիայի ընթացքում,
աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։
Մուտացիաները, որոնք վատթարացնում են բջջի գործունեությունը բազմաբջիջ օրգանիզմում, հաճախ հանգեցնում են բջջի վերացմանը ։ Եթե ներքին և արտաքին բջջային մեխանիզմները չեն հայտնաբերել մուտացիան և բջիջը անցել է բաժանումը, ապա մուտանտային գենը փոխանցվում է բջջի բոլոր սերունդներին, և առավել հաճախ հանգեցնում նրան, որ բոլոր այդ բջիջները սկսում են այլ կերպ գործել։ Բարդ բազմաբջիջ օրգանիզմի սոմատիկ բջիջների մուտացիան կարող է բերել չարորակ կամ լավորակ նորագոյացությունների, սեռական բջջում՝ սերնդի ամբողջ օրգանիզմի հատկությունների փոփոխություն։
Իդիոադապտացիա
Իդիոադապտացիաներն օրգանիզմների այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք նպաստում են բնակության միջավայրի որոշակի, կոնկրետ հարմարվելուն։ Ի հակադրություն արոմորֆոզների՝ իդիոադապտացիաները չեն ուղեկցվում օրգանիզմների կազմավորվածության և կենսագործունեության ուժգնության մակարդակի ընդհանուր բարձրացմամբ։ Դրանք միջավայրի տվյալ պայմաններին հարմարվելու որոշակի ոչ շատ մեծ փոփոխություններ են։
Երկրաչափություն
Հավասարումների համակարգեր
Հանրահաշիվ
The Internet in my life. The advantages and disadvantages of Media education.
Internet plays an important role in our life. 50 years ago people couldn’t imagine that they can get any information that they want for 2 clicks. With the help of internet you can talk with the other people from any side of the planet. You can play games, watch many videos and films. But the internet has a disanvatages too. It harms eyes, and many people have a illness from this. There are many viruses that can harm your computer, even destroy it. It is very dangerous to keep money in internet, because there are many sharpers and thieves. They can stole your money from virtual wallet, or hack your internet-account. But if you have media education, you manage the internet and know how to use the computer and the internet.
In our time when it’s quarantine, students are studying online.
I think everyone needs to study media education, because in our time it is very important.
Լույսի բեկման օրենք
Եթե միջավայրը անհամասեռ է, ապա լույսը տարածվում է ոչ ուղղագիծ:Երկու միջավայրերի բաժանման սահմանին լուսային ճառագայթի էներգիան կարող է մասամբ կլանվել, մասամբ անդրադառնալ, իսկ եթե երկրորդ միջավայրը թափանցիկ է, նաև մասամբ անցնել այդ միջավայր՝ փոխելով տարածման ուղղությունը:Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսին անցնելիս, կոչվում է լույսի բեկում:

Դիտարկենք երկու թափանցիկ միջավայրերի բաժանման սահմանին ընկնող AO ճառագայթի ընթացքը երկրորդ միջավայրում: Դա կարելի է իրականացնել օպտիկական սկավառակի միջոցով, որի կենտրոնում հայելու փոխարեն այս անգամ ամրացված է ապակուց, կամ այլ թափանցիկ նյութից պատրաստած կիսագլան:

Ընկնող ճառագայթի՝ AO և անկման կետում երկրորդ միջավայրի (ապակու) մակերևույթին տարված MN նորմալի միջև կազմած անկյունը՝ ∠MOA-ն կոչվում է անկման անկյուն և նշանակվում α տառով:Երկրորդ միջավայր անցած, իր տարածման ուղղությունը փոխած OEճառագայթին անվանում են բեկված ճառագայթ:Բեկված ճառագայթի և նույն MNնորմալի միջև կազմած անկյունը ∠NOE-ն կոչվում է բեկման անկյուն և նշանակվում է β տառով:

Փորձը ցույց է տալիս, որ եթե ընկնող AO ճառագայթը գնվում է սկավառակի հարթության վրա, ապա բեկված OEճառագայթը նույնպես կգտնվի նույն հարթության մեջ: Փորձ ցույց է տալիս նաև, որ երկրորդ միջավայրից (ապակուց) դուրս գալիս լուսային ճառագայթը այլևս չի բեկվում, քանի որ ընկնում է գնդաձև մակերևույթին ուղղահայաց: Մակերևույթին ուղղահայաց ընկնող ճառագայթը չի բեկվում:Կատարելով բազմաթիվ փորձեր և չափելով α անկման և β բեկման անկյունները, կարելի է համոզվել, որ այդ անկյունների սինուսների հարաբերությունը տվյալ երկու միջավայրերի համար հաստատուն մեծություն է: Այն կախված չէ անկման անկյունից և հավասար է այդ երկու միջավայրերում լույսի տարածման արագությունների հարաբերությանը: sinα/sinβ=V1/V2 (1) այտեղ V1-ը լույսի արագությունն է առաջին միջավայրում (օդում), իսկ V2-ը՝ երկրորդ միջավայրում (ապակու մեջ): Ընդհանրացնելով փորձնական արդյունքները կարելի է սահմանել լույսի բեկման օրենքը: Ընկնող ճառագայթը, բեկված ճառագայթը և անկման կետում երկու միջավայրերի բաժանման սահմանին տարված նորմալը գտնվում են նույն հարթության մեջ:Անկման անկյան սինուսի հարաբերությունը բեկման անկյան սինուսին հաստատուն մեծություն է տվյալ երկու միջացվայրերի համար: sinαsinβ=const Լույսի բեկման օրենքը հայտնաբերել է հոլանդացի ֆիզիկոս Վիլեբրորդ Սնելիուսը (1580-1626 թթ.):

Օպտիկապես թափանցիկ միջավայրերը կարելի է բնութագրել ֆիզիկական մեծությամբ, որը կոչվում է բեկման ցուցիչ: Միջավայրի բեկման ցուցիչ, կամ բացարձակ բեկման ցուցիչ կոչվում է վակումում և տվյալ միջավայրում լույսի տարածման արագությունների հարաբերությունըn=cvԱյստեղ n-ը տվյալ միջավայրի բեկման ցուցիչն է, c-ն լույսի արագությունն է վակումում, իսկ v-ն` լույսի արագությունը տվյալ միջավայրում: Սահմանումից հետևում է, որ միջավայրի բեկման ցուցիչը ցույց է տալիս, թե լույսի տարածման արագությունը տվյալ միջավայրում քանի անգամ է փոքր տվյալ միջավայրում լույսի տարածման արագությունից:Քանի որ c-ն միշտ մեծ է v-ից, հետևաբար միջավայրի բեկման ցուցիչը միշտ 1-ից մեծ, անչափողական մեծություն է: Տարբեր օպտիկապես թափանցիկ միջավայրերի բեկման ցուցիչների արժեքները բերված են աղյուսակում:

Աղյուսակից երևում է, որ օդում լույսի բեկման ցուցիչը շատ քիչ է տարբերվում 1-ից և հաշվարկներում վերցվում է 1: Որքան մեծ է տվյալ միջավայրի բեկման ցուցիչը այնքան այն համարվում է օպտիկապես խիտ, որքան փոքր, այնքան օպտիկապես նոսր: Աղյուսակից երևում է, որ ամենամեծ բեկման ցուցիչը ունի ալմաստը, հետևաբար նա օպտիկապես ամենախիտն է:

Լույսի բեկման օրենքը կարելի է ներկայացնել նաև բեկման ցուցիչների միջոցով, հաշվի առնելով բեկման ցուցիչի սահմանումը, որից հետևում է՝ v1=cn1, իսկ v2=cn2 Տեղադրելով այս արտահատությանները (1) բանաձևի մեջ կստանանք՝ sinα/sinβ=n2/n1 (2) n=n2n1 մեծությանը անվանում են հարաբերական բեկման ցուցիչ, որն արդեն կարող է ընդունել ցանկացած արժեք: Եթե ճառագայթը օպտիկապես ավելի նոսր միջավայրից անցնում է ավելի խիտ միջավայր, օրինակ՝ օդից — ջուր, ապա քանի որ n2>n1, ուրեմն sinβ<sinα, որից հետևում է՝ β<α, ինչպես պատկերված է նկարում:

Իսկ եթե ճառագայթը օպտիկապես խիտ միջավայրից է անցնում նոսր միջավայր, այսինքն n1>n2, օրինակ՝ ապակուց — օդ, ապա բեկման օրենքից հետևում է, որ sinα<sinβ: Այսինքն՝ α<β, այնպես ինչպես պատկերված է նկարում:

Լույսի բեկմամբ են բացատրվում բազմաթիվ օպտիկական երևույթներ. բերենք դրանցից մի քանիսը՝ 1. ջրամբարի խորությունը մեզ թվում է ավելի փոքր քան իրականում է,

2. ջրով լի բաժակի մեջ մտցված ձողիկը թվում է կոտրված,

3. հորիզոնի նկատմամբ Արեգակի և աստղերի դիրքը թվում է իրականից ավելի բարձր, իսկ Արեգակի չափերն ավելի մեծ, երբ այն հորիզոնին մոտ է:

4. մթնոլորտի անհամասեռությամբ և նրանում լույսի բեկմամբ է պայմանավորված աստղերի առկայծումը և օդատեսիլի (միրաժ) առաջացումը:






















