Ջուր

Երկրագնդի տարածքի ավելի քան 70 %-ը ծածկված է ջրով, սակայն խմելու համար պիտանի է միայն դրա չնչին մասը, որն էլ խիստ անհավասարաչափ է տեղաբաշխված ցամաքի վրա:Կան մի շարք աղբյուրներ, որոնց քաղցրահամ ջրերը պիտանի չեն, որ մարդիկ խմեն, քանի որ կարող են մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ և ջրի որակի չափանիշներին չհամապատասխանելու համար առաջացնել առողջական խնդիրներ: Խմելու ջրի հիմնական աղբյուրը բնական ջուրն է, որը մաքրվում և ախտահանվում է համայնքային ծառայությունների կողմից՝ իրականացնելով ջրամատակարարման և ջրի մաքրման բոլոր փուլերը, որոնք անհրաժեշտ են նախ տեխնիկական, այնուհետև ջրամատակարում ստանալու համար:Ընդհանուր առմամբ աղբյուրները հետևյալն են՝ անձրևային և հալված ջրեր, ստորգետնյա աղբյուրներ, աղազատված, սառցաբեկորների ջրեր։
Ջուրը բաժանվում է հետևյալ խմբերի՝ արտեզյան, խմելու, հանքային, մաքրված, գազավորված, աղբյուրի և ջրհորի:

Ջրածինը նաև ամենատարածված տարրն է տիեզերքում․ կազմում է աստղերի և արևի զանգվածի մոտ կեսը (պլազմայի ձևով), արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը։ Աստղերի ընդերքում՝ ջրածնի ատոմների միջուկներից՝ պրոտոններից սինթեզվում են հելիումի ատոմի միջուկներ (ջերմամիջուկային սինթեզ), անջատվում է ահռելի քանակներով էներգիա։

Հայոց լեզու առաջադրանքեր


1․Կարդա՛ առակը և պատասխանիր հարցին: 
Առյուծն ու նապաստակը
Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց. «Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:
Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):
Ընտրությունդ պատճառաբանիր:
«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:
2․Գրիր հետևյալ դարձվածքներ բացատրությունը․
գլուխը կորցնել – գժվել
գլխից դուրս տալ – սուտ խոսալ
աչքերը գնալ – ուշագնաց լինել
աչքերը բաց անել – ուշքի գալ; զարթնել
գլխին նստել – երես առնել
սիրտը փորն ընկնել – վախենալ
աչք փակել – անտեսել
քիթը ցցել – ինքնավստահ լինել
բերան ծռել – խնդրել

  1. Հետևյալ արմատներից ու բառերից կազմիր բարդ բառեր.
    գույն+ գեղ- գունագեղ
    ջուր+ հեղձ- ջրահեղձ
    ծաղիկ+ փունջ- ծաղկեփունջ
    ես+սեր- եսասեր
    նավ+ վար-նավավար
  2. Տեքստից դուրս գրիր հոգնակի թվով գործածված գոյականները և դարձրու եզակի, օրինակ՝ հանքանյութեր-հանքանյութ:
    Գետնի տակ թաքնված հանքանյութերի-հանքանյութ մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի-բույս հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
    սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց-նրա արմատները պոմպերի-պոմպ նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի-նյութ լուծույթներ-լուծույթ։ Տերևների-տերև մեջ և ցողուններում-ցողուն կուտակվում են մետաղներ-մետաղ, որոնց պաշարները-պաշար թաքնված են գետնի խորքերում-խորք։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած բույսերի-բույս նմուշները-նմուշ և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում նաև բույսերի-բույս հյութերը-հյութ։ Այդպես կանաչ «հետախույզները»-հետախույզ օգնում են որոշելու հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
    Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից

Դարվինիզմ

Չառլզ Դարվինը ձևակերպել է էվոլյուցիայի գիտական տեսությունը, ըստ որի` էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական ընտրությունը: Այդ տեսությունը, ի պատիվ ստեղծողի, կոչվել է դարվինիզմ:

Ըստ Դարվինի բնական ընտրության տեսության` առավել հաճախ կենսունակ են այն սերունդները, որոնք մյուսներից ավելի հարմարված են միջավայրի պայմաններին և առավել հաջողությամբ են մրցակցում իրենց նմանների հետ՝ կենսականորեն անհրաժեշտ պաշարների համար: Այդ հարմարված անհատները սերունդ տալու ավելի մեծ հավանականություն ունեն և ժառանգում են այն հատկանիշները, որոնց շնորհիվ ծնողներն առավել հարմարված են եղել արտաքին միջավայրին:

Այսպիսով՝ մի քանի սերունդ հետո բույսերի կամ կենդանիների տեսակները ներկայացվում են մեծ քանակությամբ լավ հարմարված անհատներով և կարող են աստիճանաբար փոխվել: Էվոլյուցիայի այդպիսի շարժընթացի արդյունքում կարող են առաջանալ կենդանի էակների նոր տեսակներ:

Տրդատ 3-րդ

Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում, վայելել է Ավրելիանոս, Տակիտոս, Պրոբոս և Կարոս կայսրերի հովանավորությունը: Տիրապետել է լատիներենին և հունարենին: Ֆիզիկական արտակարգ ուժի շնորհիվ աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ, նաև Հռոմեական կասրության մղած պատերազմներում: Պարսից տերության դեմ Ավրելիանոսի հաղթական արշավանքին մասնակցած Տրդատը նշանակվել է Հռոմին ենթակա Արևմտյան Հայաստանի թագավոր (274–276 թթ.): 287 թ-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատ Գ-ին ճանաչել է Հայոց թագավոր: Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ Գ-ն Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Նախապես հյուսիսից թիկունքն ամրապնդելով ալանների հետ կնքած դաշնագրով (կնության է առել Ալանաց թագավոր Աշխադարի դուստր Աշխենին)՝ Տրդատ Գ-ն ավելի քան 10 տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ: 298 թ-ին Մծբինում կնքված հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով՝ Սասանյաններն ստիպված հրաժարվել են Հայաստանի մեծ թագավոր տիտղոսից և Տրդատ Գ-ին ճանաչել որպես թագավոր: Վերականգնելով հայկական պետության անկախությունը՝ Տրդատ Գ-ն վերահաստատել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական» սահմանները, անցկացրել նոր աշխարհագիր, կարգավորել հարկային համակարգը և այլն: Գահակալման առաջին տարիներին Տրդատ Գ-ն հոր և Դիոկղետիանոսի օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին: Խոշտանգել է իրեն հավատարմորեն ծառայած, քրիստոնեության ջատագով Գրիգորին (Սբ Գրիգոր Լուսավորիչ) և, իմանալով, որ նա Անակ Պարթևի որդին է, հրամայել է գցել Արտաշատի արքունի բանտի մահապարտների գուբը (հետագայում այնտեղ կառուցվել է Խոր վիրապի վանքը): 301 թ-ին Տրդատ Գ-ի հրամանով Վաղարշապատի մերձակայքում սպանվել են Հռոմից Հայաստան փախած Հռիփսիմյանց և Գայանյանց քրիստոնյա կույսերը: Ըստ Ագաթանգեղոսի՝ ի տրիտուր այդ ամենի՝ թագավորն ու նախարարները պատժվել են «Տիրոջ պատուհասով». արքան դիվահարվել է: Վաղարշապատ բերված Գրիգորը նախ աղոթքով վերադարձրել է դիվաբախների զգաստամտությունը, ապա, անսալով Տրդատ Գ-ի ու ցավագարների աղաչանքին, բուժել է նրանց: Արդեն ապաշխարած ու դարձի եկած թագավորը եռանդուն մասնակցել է 3 վկայարանների (Սբ Հռիփսիմյանց և Սբ Գայանյանց կույսերի և Սբ Մարիանեի նահատակման վայրերում) և Էջմիածնի Մայր տաճարի կառուցմանը:Տրդատ Գ-ն, հակառակ «դաշնակից» Հռոմեական կայսրության տիրակալի կամքի, ընտրել է գաղափարաքաղաքական ու կրոնական նոր ուղի և քրիստոնեությունը 301 թ-ին Հայաստանում հռչակել պետական կրոն: Տրդատ Գ-ն պետական հիմքերի վրա է դրել Հայոց եկեղեցապետի ընտրությունը. հրավիրել է հայ ավագանու ժողով, Գրիգոր Լուսավորչին կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավորական իշխանությանը ենթարկվելու կանոնակարգը:302 թ-ին Տրդատ Գ-ն Գրիգոր Ա Լուսավորչին ուղարկել է Կապադովկիայի Կեսարիա քաղաք, որտեղ կատարվել է նրա ձեռնադրությունը: 303 թ-ի հունվարի 6-ի այգալույսին՝ Սբ Ծննդյան ու Աստվածահայտնության օրը, Բագավանում՝ Արածանիի ակունքների մոտ, Գրիգոր Ա Լուսավորիչը մկրտել է Տրդատ Գ-ին և արքունիքը: Արքայի մկրտության վայրում կա մի քար, որ կոչվում է «Տրդատի քար» (կանգուն է ցայսօր): Տրդատ Գ-ի կամքով Հայ եկեղեցու սպասավորների մեջ ընդգրկվել են նաև նախկին քրմեր և քրմորդիներ:Տրդատ Գ-ն հիմնադրել է դպրոցներ, որտեղ ուսուցանել են հունարենով և ասորերենով. դպրոցը դադարել է մեհենական քրմության նեղ խավի մենաշնորհը լինելուց: Նվիրապետության տնտեսական հիմքերի ամրապնդման նպատակով Տրդատ Գ-ի հրամանով գյուղերի եկեղեցիներին հատկացվել է հողաբաժին, հոգևորականությունը դասվել է ազատների կարգը և ազատվել հարկերից: Տրդատ Գ Մեծը նաև հետևողական պայքար է կազմակերպել հեթանոսության դեմ: Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309–379 թթ.) հաջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ ճնշել է ապստամբ նախարարներին (ըստ Մովսես Խորենացու՝ բնաջնջել է Սլկունիների տոհմը), ապա Աղվանքի Գարգարացվոց դաշտում ճակատամարտում հաղթել հյուսիսային ցեղերին և պահպանել Հայաստանի միասնութունն ու արմատավորվող քրիստոնեությունը: Հռոմեական կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկական զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության սահմանները՝ ըստ 64 թ-ի Հռանդեայի պայմանագրի, քաղաքական դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատողական ձգտումները և ստեղծել կենտրոնացված հզոր պետություն:330 թ-ին հրաժարվելով գահից՝ Տրդատ Գ Մեծը հեռացել է Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այրք կոչված վայրը, որտեղ 325 թ-ից ճգնել է նաև Գրիգոր Ա Լուսավորիչը:Ըստ Մովսես Խորենացու՝ Տրդատ Գ-ին թունավորել են հայ նախարարները. նրա դին արծաթապատ դագաղով տեղափոխվել և ամփոփվել է Դարանաղյաց գավառի Թորդան ավանում` Սբ Գրիգոր Ա Լուսավորչի կողքին:

Կրասոսի արշավանքը

Ք.ա. 60 թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին Առաջին եռապետության դաշինքը: Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Ք.ա. 54 թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Մեծամիտ Կրասոսը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան:

Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն: Հավատարիմ մնալով 66 թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալից քանակությամբ զինված ուժեր: Սակայն Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից: Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով:

Տուն վերադառնալու ճանապարհին Արտավազդը լուր ստացավ, որ պարթևների Օրոդես թագավորը ներխուժել է Հայաստան և ասպատակում է երկրի հարավային տարածքները: Արտավազդը, բնականաբար, այլևս չէր կարող օգնական զորք տրամադրել Կրասոսին. նա պարտավոր էր պաշտպանել հայրենիքը: Իմանալով այդ մասին՝ Կրասոսը Արտավազդին մեղադրեց դավաճանության մեջ և սպառնաց պարթևական արշավանքն ավարտելուց հետո պատժել հայոց արքային:

Արտավազդը՝ ցուցաբերելով ճկուն քաղաքական միտք և հեռատեսություն, փոխեց իր դիրքորոշումը և Օրոդեսին առաջարկեց դաշինք կնքել և համատեղ ռազմական գործողություններ ծավալել հռոմեացիների դեմ: Պարթևների թագավորը սիրով ընդունեց այս առաջարկը, և 54 թ. վերջերին Արտաշատում կնքվեց հայ-պարթևական մի համաձայնագիր, որն ամրապնդվեց հայոց թագավորի քրոջ և պարթևների թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ:

Այդ ընթացքում Կրասոսը, հսկայական կորուստներ տալով, Ք.ա. 53 թ. գարնանը հասավ Միջագետքի Խառան քաղաքը: Պարթևական բանակը դանդաղ նահանջում էր՝ երկրի խորքը ներքաշելով հռոմեական լեգեոններին: Սակայն շուտով պարթևները դադարեցին նահանջել, և Ք.ա. 53 թ. մայիսի 6-ին պարթև զորավար Սուրենը մեծ բանակով հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեական զորքը: Սպանվածների թիվն անցնում էր 20 հազարից, գերիներինը՝ 10 հազարից: Սպանվեցին նաև Կրասոսն ու նրա որդին: Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Սուրենը սպանված Կրասոսի գլուխն ուղարկում է Հայաստան: Այդ ժամանակ հայ և պարթև արքաները, նրանց մերձավորները Արտաշատի թատրոնում դիտում էին հույն նշանավոր թատերագիր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը: Հույն դերասան Յասոնը եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի գլխով և արտասանում. «Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս», ինչը մեծ ցնծությամբ ընդունվեց հանդիսականների կողմից։

Անտոնիոսի արշավանքը

Կրասոսի պարտությունը ծանր տպավորություն թողեց Հռոմում, սակայն ներքաղաքական բարդ իրադարձությունները խանգարեցին նոր արշավանք կազմակերպել և վրեժխնդիր լինել պարթևներից: Ավելին, Հուլիոս Կեսարի սպանությունը (Ք.ա. 44 թ.) երկիրը ներքաշեց քաղաքացիական պատերազմների հորձանուտը: Օգտագործելով հարմար պահը՝ պարթևա-հայկական միացյալ բանակը Ք.ա. 40 թ., պարթև թագաժառանգ Բակուրի և հայ զորավար Վասակի գլխավորությամբ՝ անցնելով Եփրատը, ներխուժեց Ասորիք: Փյունիկիայի, Ասորիքի, Պաղեստինի և Միջերկրական ծովի ափին գտնվող քաղաքները, որոնք դժգոհ էին հռոմեական ծանր տիրապետությունից, հայերին և պարթևներին դիմավորում են ցնծությամբ՝ իրար հետևից իրենց դարպասները բացելով նրանց առջև:

Պարթևների և հայերի հայտնվելը Միջերկրական ծովի ափերին սթափեցրեց Հռոմին և ստիպեց դիմել կտրուկ միջոցների: Արևելք ուղարկվեց Բասոս զորավարը, որը վճռական ճակատամարտում պարտության մատնեց դաշնակիցներին: Կռիվների ժամանակ սպանվեց նաև թագաժառանգ Բակուրը: Անսպասելիորեն խզվեց հայ-պարթևական դաշինքը՝ Պարթևստանում սկսված գահակալական պայքարի պատճառով: Հռոմեացիներն անմիջապես օգտագործեցին այս հարմար պահը: Հռոմում իշխանության գլուխ եկած Երկրորդ եռապետության (Մարկոս Անտոնիոս, Մարկոս Լեպիդոս և Գայոս Օկտավիանոս) որոշմամբ Արևելք ուղարկվեց Մարկոս Անտոնիոսը: Ք.ա. 38-37 թթ. Անտոնիոսը դեպի Պարթևստան մեծ արշավանքի նախապատրաստություններ սկսեց: Այս անգամ արշավանքի երթուղին անցնելու էր Հայաստանով: Ուստի հռոմեացիներին անհրաժեշտ էր ձեռք բերել Հայաստանի դաշնակցությունը: Արտավազդը կանգնած էր երկընտրանքի առջև: Ստեղծված ծանր պայմաններում Արտավազդն ստիպված եղավ կրկին դաշնակցել հռոմեացիներին: Հայոց թագավորն Անտոնիոսին խոստացավ 11 -հազարանոց օգնական զորք տրամադրել և թույլատրել պարթևների դեմ ռազմարշավը Հայաստանի տարածքով:

Ք.ա. 36 թ. ամռանը Անտոնիոսը 100-հազարանոց բանակով և երեք հարյուր սայլերի վրա բարձած պաշարողական տեխնիկայով սկսեց իր արշավանքը: Հռոմեական բանակն անցավ Հայաստանի տարածքով, մտավ Տիգրան Մեծի օրոք Հայաստանին ենթակա, իսկ այժմ պարթևներին դաշնակից Ատրպատական: Անտոնիոսը շտապում էր օր առաջ գրավել Ատրպատականի մայրաքաղաք Փրաասպան, ուստի, պաշարողական մեքենաների համար առանձնացնելով երկու լեգեոն, ինքը հիմնական ուժերով շարժվեց երկրի խորքերը: Պարթևներն անմիջապես օգտագործեցին այդ պահը և, հարձակվելով, ոչնչացրին պաշարողական մեքենաները: Պարզ դարձավ, որ առանց այդ մեքենաների անհնարին էր գրավել պարթևական քաղաքները: Իր հերթին լավ հասկանալով արշավանքի հնարավոր ձախողումը՝ Արտավազդը որոշեց վերադառնալ Հայաստան և հրաժարվել ռազմական հետագա գործողություններին մասնակցելուց: Հետագայում իրեն արդարացնելու համար Անտոնիոսն օգտագործեց այդ հանգամանքը՝ Արտավազդին հռչակելով դասալիք և իր պարտության հիմնական մեղավոր: Այս մեղադրանքը կեղծ է, քանզի Անտոնիոսի պարտվելուց հետո էր, որ Արտավազդը հետ էր քաշել իր զորամասերը:

Ք.ա. 36 թ. աշնանը Անտոնիոսի բանակը ստիպված էր նահանջել: 27 օր տևած նահանջի ընթացքում հակառակորդն անընդհատ հարձակումներով ուժասպառ էր անում հռոմեացիներին: Նրանք կորցրին 32 հազար, իսկ դաշնակիցները՝ 12 հազար զինվոր: Հայկական կողմը թագավորի հեռատեսության շնորհիվ կորուստներ չունեցավ: Միայն Հայաստան հասնելուց հետո Անտոնիոսը կարողացավ հանգիստ շունչ առնել, բուժել զինվորների վերքերն ու կարգի բերել բարոյալքված բանակը: Այդուհանդերձ, Հայաստանում էլ նա զգալի կորուստներ ունեցավ հայկական սառնամանիքների պատճառով: Հայաստանից նա մեկնեց Ալեքսանդրիա:

Հռոմեական սենատին ուղարկված զեկուցագրում Անտոնիոսը, իր ապաշնորհությունն ու մեղքը քողարկելու նպատակով, ռազմական վիթխարի ծախսերն ու մարդկային ահռելի կորուստները բացատրում է իբրև թե հայոց թագավորի դավաճանությամբ: Իր վարկաբեկված հեղինակությունն ինչ-որ չափով վերականգնելու համար նա ծրագրում է գրավել ու կողոպտել Հայաստանը: Սկզբում նա փորձում է Արտավազդին ծուղակը գցել: Դիմելով խորամանկության՝ նրան հրավիրում է Ալեքսանդրիա՝ իբրև պարթևների դեմ նոր արշավանքի ծրագիրը քննարկելու: Կանխազգալով վտանգը՝ Արտավազդը հրավերը մերժեց: Ապա Անտոնիոսը խնամախոս ուղարկեց Արտաշատ՝ Արտավազդին հրավիրելու Ալեքսանդրիա՝ հայոց արքայադստեր և իր ու Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու: Մերժում ստանալով՝ Անտոնիոսը Ք.ա. 34 թ. ամռանը անակնկալ արշավեց դեպի Հայոց թագավորություն: Հարձակումն այնքան անսպասելի էր, որ հռոմեական բանակը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, մոտեցավ Արտաշատին: Անըմբռնելի է, սակայն փաստ, որ Արտավազդն իր առնվազն 70 հազարանոց բանակը մարտի չհանեց հռոմեական 60 հազարանոց բանակի դեմ: Նա, թերևս, համոզված էր, որ վեճը կարելի է լուծել խաղաղությամբ: Նման դեպքում, թերևս, երկիրը կարող էր զերծ մնալ ավերածություններից, բայց անմիջականորեն վտանգվում էր թագավորի անձը: Բանակցություններ վարելու փոխարեն Անտոնիոսը ձերբակալեց հայոց թագավորին, նրա ընտանիքը և կողոպտեց արքունի գանձերը: Անտոնիոսի այս քայլը դատապարտել են անգամ իրենք՝ հռոմեացիները: Այսպես, Դիոն Կասիոսը գրում է, թե Անտոնիոսը Արտավազդին «խաբելով, ձերբակալելով ու շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»:

Այսուհանդերձ հռոմեացիներն իրենց նպատակին չհասան: Հռոմեական գերությունից խուսափած թագաժառանգ Արտաշեսը փորձեց հակահարված տալ հակառակորդին և ազատել կալանված արքային, սակայն հապշտապ և լավ չկազմակերպված գործողություններով որևէ արդյունքի չհասավ: Նա պարտություն կրեց և փախավ Պարթևստան: Հայաստանի քաղաքներում թողնելով հռոմեական կայազորներ, Անտոնիոսը վերադարձավ Եգիպտոս՝ իր հետ տանելով Արտավազդ Բ-ին և նրա ընտանիքը: Նա Ալեքսանդրիայում հաղթահանդես կազմակերպեց, որի ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում ոսկե շղթաներով շղթայված հայոց թագավորն ու նրա ընտանիքն էր: Գերիներին հորդորել էին խոնարհվել Կլեոպատրային և նրան մեծարանքի խոսքեր շռայլել: Սակայն հայոց արքան և նրա հարազատներն անցան հպարտորեն ու արժանապատիվ: Ինչպես գրում է ժամանակակից հույն պատմիչը, «նրանք ցույց տվեցին իրենց ոգու արիությունը»: Հայերի նման կեցվածքը մեծ տպավորություն թողեց: Վիրավորված Կլեոպատրան չներեց Արտավազդին և կարգադրեց զնդան նետել նրան:

Անտոնիոսի ինքնագլուխ գործողությունները խիստ սրեցին նրա հարաբերությունները պաշտոնական Հռոմի հետ: Քաղաքացիական պատերազմը դարձավ անխուսափելի, որը և շուտով բռնկվեց:

Ք.ա. 31թ. սեպտեմբերի 2-ին Ակտիումի ճակատամարտում Անտոնիոսը լիակատար պարտություն կրեց եռապետ Գայոս Օկտավիանոսի բանակից և փախավ Ալեքսանդրիա: Նույն թվի հոկտեմբերին՝ Կլեոպատրայի կարգադրությամբ Արտավազդ Բ-ն մահապատժի ենթարկվեց Ալեքսանդրիայում: Շատ չանցած, Օկտավիանոսի կողմից գերի վերցվելու վտանգն ստիպեց Անտոնիոսին և Կլեոպատրային ինքնասպանությամբ վերջ տալ իրենց կյանքին:

English

Workbook p. 33

1

  1. You should wear something warmer.
  2. He shouldn’t be so shy.
  3. I must buy a hairbrush.
  4. I shouldn’t go to bed so late.
  5. We ought to ask someone.
  6. We must go and see it.

2

1 It’s a holiday tomorrow. We have to/don’t have to go to school.

2 Well, it’s your party. You have to / don’t have to invite people you don’t like.

3 Coffee isn’t free here. You have to /don’t have to pay for it.

4 Just your surname is O K. You have to / don’t have to write your full name.

5 Well, those are the rules – you have to / don’t have to be sixteen to be allowed in.

3

TOM: Why do I have to go to bed now? Sally doesn’t have to, and she’s only two years older than me.

DAD: That’s right. But Sally has to get up at seven o’clock to go to school. You do.

TOM: Only because you say so. It only takes me fifteen minutes to get dressed and have breakfast.

MUM: But you have to have a shower too, remember.

TOM: OK, twenty minutes. But I have to leave the house until 7.50. So, I could get up at 7.30. And so, I don’t have to go to bed now.

MUM: All right, but remember-it’s me who have to deal with you when you’re tired and irritable in the morning!

English

  1. The bus goes in two minutes. You had better run.
  2. I’ll lend you my pen-but you had better not break it.
  3. It’s going to rain. We had better go inside.
  4. You have to get up very early tomorrow, so you had better go to bed. It’s 1 am.
  5. You had better not eat any sweets. You will be sick.

Упр. 16 стр. 38

Красивая роза- роза красива, сильный ветер-ветер силен, могучий дуб-дуб могуч, неуклюжий медведь-медведь неуклюж,  горячий чай –чай горяч, ценный подарок-подарок ценен, грустный вид-вид грустен, вкусный пирог-пирог вкусен, прелестный ребенок-ребенок прелестен, ясный день-день ясен, спокойный ребенок-ребенок спокоен, стройный юноша-юноша строен, прекрасный вечер-вечер прекрасен, ужасный случай-случай ужасен, добрый сосед-сосед добр, красивая игра-игра красива, простой ответ-ответ прост, правильное решение-решение правильно, популярный фильм-фильм популярен, известный артист-артист известен, готовая работа-работа готова.

Հայոց լեզու

1.Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։


Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորենանօգնական, բազմություն,
տգիտություն:

2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյաբացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդպողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։


 3. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։


նախածանց- Անհայտ,  ներգրավում, տգեղ, հակաթույն, չկամ,ենթավարպետ, հարակից, անթիվ, ապաշնորհ, անհարմար, արտապատկեր։

վերջածանց- հավաքածու, լսարան, մթերային, միլիոնավոր, միտք, ցուցանակ, մորթեղեն, հայրական, ծիծաղելի, խնձորենի, կաղնուտ, տրամագծորեն, կղզյակ։

նախածանց և վերջածանց –վերահաշվում, , անմտություն, անհոգաբար, համատեղություն, գերադաս, դժգոհություն, անհավատալի։

Նախադասության գլխավոր անդամներ։

  • Ենթակա՝ նախադասության արտահայտած գործողության կատարող։
  • Ստորոգյալ՝ այն գործողությունը, որ կատարում է ենթական։

Ստորոգյալի տեսակները

  • Պարզ ստորոգյալ՝ արտահայտված է միայն խոնարհված բայով և հնարավոր է պարզել եղանակը։
  • Բաղադրյալ ստորոգյալ՝ արտահայտված է այլ խոսքի մասով կամ անդեմ բայով (անկախ դերբայով)+ դիմավոր բայ (որպես կանոն՝ օժանդակ բայ, բայց որպես հանգույց հանդես են գալիս նաև լինել, դառնալ, համարվել, կոչվել, թվալ բայերը)։

Օր.՝

  • Թփերից դուրս թռավ մի եղնիկ։- պարզ ստորոգյալ
  • Մենք անձայն նստած էինք սենյակում։ -բաղադրյալ ստորոգյալ։

Առաջադրանք. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։

  • Խոսակցությունն ավելի հաճելի էր (բաղադրյալ) նրան։
  • Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում (բաղադրյալ)։
  • Անտառն ավելի գեղեցիկ էր թվում (պարզ)։
  • Այժմ անձրևում է (պարզ)։
  • Վերջապես խախտվեց (պարզ) լռությունը։
  • Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր (պարզ) հոգնած զինվորների վերարկուները։
  • Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին (պարզ) անեծքի դառնաշունչ խոսքեր։
  • Սեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում (պարզ) մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
  • Ռուբենը մտքում նեղանում էր(պարզ) նրա այդ տարօրինակ հանգստությունից։
  • Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր (բաղադրյալ)՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։
Design a site like this with WordPress.com
Get started