Շաղկապներ, դրանց նշանակությունը։

Տեքստ

Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այ-անելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան և ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հակառակորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատեր-ությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին տանելով Ալեքսանդրիա՝ կնոջ և երեխաների հետ միասին:

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Տեքստից գտիր կապերն ու շաղկապները։

և,ու,թե,այլ

  1. Գտիր բազմաթիվ, բանակ, գոռոզ, տղամարդ բառերի հոմանիշները։

բազմաթիվ- մեծաքանակ, բանակ-զորք, գոռոզ-ուխտադրուժ, տղամարդ-այր:

  1. Տեքստում կան իրար հոմանիշ 2 զույգ բառեր. գտիր դրանք։
  2. Ինքնահավան – ամբարտավան
  3. Ապաստան – օթևան
  1. Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ։

Մարդկային – մարդիկ

Կիսաշրջանաձև – կես և շուրջ

Հանդիսական – հանդես

Տիրելով – բայ, անորոշ, գործիական հոլով, պարզ, չեզոք

Սկսում է – բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի, պարզ, չեզոք

Փառասեր – ածական, որակական

Փրկված – հարակատար դերբայ, կրավորական, ածանցավոր

Ինքն – անձնական դերանուն, երրորդ դեմք, եզակի, ուղղական հոլով, դերանվանական հոլովում

Վճռական – ածական, որակական

Կհասցներ – բայ, ենթադրական անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ,

Վերջնականապես – ձևի մակբայ

Թշնամուն – գոյական, տրական հոլով, եզակի, ու արտաքին

Վեհանձնության – գոյական, սեռական հոլով, եզակի, ա ներքին

Տալիս է – բայ, սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ

Ամբողջ – որոշյալ դերանուն

Ձմեռ – գոյական, ուղղական, եզակի, վա արտաքին

Հանդիսականներով – գոյական, գործիական հոլով, հոգնակի, ի արտաքին

Օր – գոյական, ուղղական, եզակի, վա արտաքին

Էկոլոգիական գործոն

Էկոլոգիական գործոնը ցանկացած, այլևս չբաժանվող, բնակության միջավայրի պայման է, որը օնտոգենեզի գոնե մեկ շրջանի ընթացքում ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Միջավայրը իր մեջ պարունակում է բոլոր մարմիններն ու երևույթները, որոնց հետ օրգանիզմը գտնվում է ուղղակի կամ անուղղակի հարաբերությունների մեջ։ Էկոլոգիական գործոնները՝ ջերմաստիճան, խոնավություն, քամի, մրցակիցներ և այլն, տարբերվում են զգալի փոփոխականությամբ ժամանակի և տարածության մեջ։

Ընդունված է տարբերել բիոտիկ, աբիոտիկ, անթրոպոգեն էկոլոգիական գործոններ։

Բիոտիկ գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են, որոնք կապված են կենդանի օրգանիզմների գործունեության հետ։ Դրանց են վերաբերում ֆիտոգեն (բույսեր), զոոգեն (կենդանիներ), միկրոբիոգեն (միկրոօրգանիզմներ) գործոնները։

Անթրոպոգեն գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են՝ պայմանավորված մարդու գործունեությամբ։ Դրանց են վերաբերում ֆիզիկական (ատոմային էներգիայի օգտագործում, գնացքներով և ինքնաթիռներով տեղաշարժում, աղմուկի և վիբրացիոն ալիքների ազդեցություն և այլն), քիմիական (հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործում, արդյունաբերության և տրանսպորտի արտանետումներով Երկրի թաղանթի աղտոտում), կենսաբանական (սննդամթերքներ, օրգանիզմներ, որոնց համար մարդը կարող է համարվել բնակության վայր կամ սնման աղբյուր), սոցիալական (կապված մարդկանց և հասարակությունում կյանքի փոխհարաբերությունների հետ) գործոններ։

Աբիոտիկ գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են՝ անկենդան բնությունում գործընթացների հետ կապված։ Դրանց են վերաբերում կլիմայական (ջերմաստիճանը, խոնավությունը, ճնշումը), էդաֆոգեն (մեխանիկական կազմը, խտությունը, ընդերքի օդաթափանցելիությունը);օրոգրաֆիկ (ռելիեֆ, բարձրություն ծովի մակարդակից);քիմիական (օդի գազային կազմը, ջրի աղային կազմը, թթվայնությունը); ֆիզիկական (աղմուկ, մագնիսական դաշտ, ջերմահաղորդականություն, ռադիոակտիվություն, տիեզերական ճառագայթում) գործոնները։

Համեմատե՛ք հայոց երկու մեծ գահակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան 2-րդ Մեծին

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Նրա օրոք Հայաստանը դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։

Տիգրանին Մեծին է վերագրվում նաև հայկական մատենագրության մեջ հիշատակվող Տիգրանակերտ Ուտիք նահանգում, Տիգրանակերտ Արցախ նահանգում և Տիգրանակերտ Գողթն գավառում քաղաքների կառուցումը։

Տիգրան Մեծը նաև ազատարար էր, ստեղծել էր հզոր աշխարհակալություն: Տիգրան Մեծի ժամանակակիցները նրան անվանում էին >, իսկ Պոմպեոս Տրոգոսը նրան կոչում էին նրան <>

Արգիշտի 1-ինի օրոք Վանի թագավորությունը հասավ աննախադեպ հաջողությւնների:Արգիշտի 1-ինը երեք կողմից ՝ հարավից,հյուսիսից, արևելքից աքցանի մեջ էր վերցրել Ասորեստանը:Նա հիմնել էր նոր բնակավայր՝ Էրեբունին մ,թ 782 թթ , որը դարձավ մայրաքաղաք Երևանի հիմքը.Նրան նույնպես կոչում էին արքաներից արքա, հզոր արքա:

My school trips

My first autumn day I spent in Trchkan. It was a very happy and interesting day. At first we had a long journey in bus to Trchkan. Then we sit on carcass of the truck and went to waterfall of Trchkan. We crossed the rivers and sit to eat some food, then continue the trip. We cross many rivers and finally got to the waterfall. It was big and very beautiful. We spent there some hours then got back.

Հայկական աշխարհակալության սահմանները

Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն: Այն տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Նրա գերիշխանությունն էին ընդունում մինչև Միջին Ասիա և Հնդկաստան ընկած երկրներն ու ցեղերը: Այդ տերության մեջ էին մտնում Աղվանքը, Վիրքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ: Տիգրան Մեծի գերիշխանությունն ընդունում էին մի շարք այլ թագավորություններ՝ Պարթևստանը, Հրեաստանը, Անդրկասպյան սկյութներն ու Պարսից ծոցի արաբական ցեղերը: Ինչպես հույն պատմիչն է հավաստում, Տիգրան Բ-ի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով:

Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր՝ հիշեցնելով Ալեքսանդր Մակեդոնացու և Սելևկյանների տերությունները: Հայկական տերությունը բազմազգ և զարգացման ամենատարբեր աստիճանների վրա գտնվող երկրների մի ամբողջություն էր: Բնականաբար, տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը, և որտեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները:

Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով: Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն քաղաքները: Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքները: Ասորիքի կառավարչապետ նշանակվեց Տիգրան Բ-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր: Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան Բ-ի կրտսեր եղբայր Գուրասը (իմացի՛ր Գոռ): Վերջինիս նստավայրն էր Մծբինը: Թվարկված երկրները Հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ: Տիգրան Մեծը գրավված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների: Սիրիայի թագավորությունը ևս չվերացվեց: Տիգրանը միաժամանակ իրեն հռչակեց Սիրիայի թագավոր: Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին արքայից արքայի կողմից նշանակված փոխարքաները կամ կուսակալները:

Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել: Զորք էին տրամադրում նաև Հայաստանի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող վասալ թագավորները և հպատակ ցեղերը:

Այսպիսով, Տիգրան Բ-ն դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող և նրա քաղաքական ազդեցության ու գերիշխանության ներքո գտնվող տարածքը կազմում էր շուրջ 3 մլն քառ. կմ, որը գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը տասն անգամ:

Englsih

Destination b1 Unit 8

A

  1. We first visited China in 2006.
  2. My birthday is in the second of July.
  3. Let’s meet at five o’clock, shall we?
  4. School starts again in September.
  5. There’s a party at Emily’s on Saturday.
  6. What do you want to do in the morning?
  7. Let’s go and see Grandma at Easter.
  8. Where do you usually go on Christmas day?

B

  1. There are lots of people at the restaurant.
  2. The people who live …. Number 44 are away on holiday.
  3. You should go to the Louvre when you’re in Paris.
  4. Gorillas live at forests in Africa and eat fruit.
  5. What does that sign on the wall say?
  6. What did Ethan say in his letter?
  7. Have you heard of the strange statues at Easter Island?
  8. Do you really want to spend the whole day at the beach?

C

  1. This photo was taken in winter.
  2. We’re at a concert.
  3. She’s in the sea.
  4. It’s on page 62.
  5. It’s in the middle.
  6. He’s at an Island.
  7. It’s in the mountain.
  8. They’re at the wedding.

D

  1. My aunt and uncle have to New Zealand.
  2. Do you want to do to the theatre tomorrow?
  3. We stayed at a great hotel in Dubai.
  4. Wait at the end of the street and I’ll come and meet you.
  5. You can come to my house for dinner, if you like.
  6. Connor was walking at the corner shop when he realized he’d lost his wallet.
  7. We drove all night and finally arrived the Lisbon at eight o’clock.
  8. Did you leave your book on the teacher’s desk, so she can see it?
  9. Look at those sheep at the field over there.
  10. It takes about six hours to fly to Asia from here.

E

  1. I’m meeting Andy at the cinema in an hour.
  2. Have you seen the new building in front at the school?
  3. My new job starts in the first day of August.
  4. We’re going to Martin’s to see their new baby on Wednesday evening.
  5. See if there are any tomatoes in the fridge, will you?
  6. We’ll all have computers connected to our brains in the future.
  7. I don’t feel like playing chess at the moment.
  8. I think there’s someone at the door.  I’ll go and check.

F

When you travel to the other side of the world, jetlag is a real problem. You find yourself awake in the middle of the night and you feel like going to bed on the morning, just when everyone around you is getting up. Jetlag happens when you go in a country where the time is different. For example, you might leave London on midday and fly to Los Angeles. The flight takes about eleven hours, so when you arrive at Los Angeles airport, your body thinks you’re there on 11 pm. But Los Angeles is eight hours behind London, so you actually get there on 3 pm local time. So, at midnight Los Angeles  time, your body (which still thinks it’s in London) says it’s 8 am. It takes a few days for your body clock to change.

Նուկլեինաթթուներ

Նուկլեինաթթուները պարունակվում են բոլոր օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։ Նրանց մոլեկուլները, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։ Նուկլեինաթթուները լավ լուծվում են ջրում, բայց գրեթե անլուծելի են օրգանական լուծիչներում։ Շատ զգայուն են ջերմաստիճանի և թթվայնութայն փոփոխությունների նկատմամբ։ Բնական աղբյուրներից անջատված բարձր մոլեկուլային զանգվածով ԴՆԹ–ները մեխանիկական ուժերի ազդեցության դեպքում կարող են ֆրագմենտավորվել։ Նաև նրանք ֆրագմենտավորվում են «նուկլեազ» կոչվող ֆերմենտների միջոցով։Նուկլեինաթթուների պոլիմեր մոլեկուլները կոչվում են պոլինուկլեոտիդներ։ Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Քանի որ նուկլեոտիդներում գոյություն ունեն միայն 2 տեսակի շաքարային օղակներ՝ ռիբոզան ու դեզօքսիռիբոզան, ապա գոյություն ունեն միայն 2 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն։

Գործնական աշխատանք

1. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորում էին ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծում, որով հիանում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվեցին պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն
գորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևաց մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճում,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռչեց դեպի մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունվեց և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից առկայծում էին մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ երևացին թանձրացող խավարում, ապա անհետացան։
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ …., երեխաները, ճոճանակների վրա
նստած, …., իսկ մեղմ քամին …. մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)
8. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ալեկոծվում էր հոգեպարար մի երաժշտությամբ, որն ողողում էր ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

Design a site like this with WordPress.com
Get started