ա/ Ապստամբության նպատակը
ՌԿ(բ)Կ Կենտկոմի ու Կովկասյան երկրային կոմիտեի ղեկավարությամբ և օգնությամբ 1919 թվականի ամռանը կազմակերպորեն ամրապնդվեցին Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները, որոնց միավորման գործում մեծ դեր խաղացին նրանց 1919 թվականի սեպտեմբերյան խորհըրդակցությունը և 1920 թվականի հունվարյան կոնֆերանսը։
1920 թվականի հունվարին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը որոշեց արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը՝ հետագայում Խորհրդային միության կազմ մտնելու համար։
բ/ Ղեկավարները
Ապստամբության նախձեռնողը Հայաստանի կոմունիստական կազմակերպություններից ընտրված միավորող օրգանի՝ Արմենկոմի ներկայացուցիչներին էին, որոն թվում էին՝ Ս. Ալավերդյանը, Սարգիս Կասյանը, Ա. Մռավյանը, Դ. Շահվերդյանը, Հ. Կոստանյանը, Ղուկաս Ղուկասյանը, Ա. Նուրիջանյանը, Դ. Տեր-Սիմոնյանը, Ա. Գոգունցը, Ա. Մելքոնյանը, Ս. Մարտիկյանը և ուրիշներ։
գ/ Կարևոր իրադարձությունները
1920 թվականի հունվարին կայացավ Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը, որտեղ որոշվեց արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։
Ապստամբության համար նպաստավոր իրադարձություն էր 1920 թվականի ապրիլի վերջին (28-ին) Ադրբեջանի խորհրդայնացումը՝ Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի կողմից։
Ապստամբության սկիզբ ծառայեցին 1920 թվականի մայիսմեկյան ցույցերն ու միտինգները, որի ընթացքում ապստամբների կողմն անցան հեղափոխական գաղափարներով տարված զինվորականության մի մասը և «Վարդան զորավար» զրահագնացքը։
Մայիսի 10-ին ՀՌՀԿ-ն Ալեքսանդրապոլում իշխանությունը վերցրեց իր ձեռքը, սակայն անվճռական գտնվեց, և մի քանի օր անց կառավարական ուժերը հրամանատարությամբ ստիպեցին ապստամբներին անձնատուր լինել։Մայիսյան ապստամբությունը ճնշվեց հիմնականում Հայոց բանակի կողմից։ Ապստամբության պարտության հիմնական պատճառը հանդիսանում էր նրանում, որ ապստամբության ելած բոլշևիկները բավարար աջակցություն չստացան Հայաստանի ժողովրդի կողմից։ Բոլշևիկ ղեկավարները հույս էին դրել դրսի՝ հիմնականում Կարմիր բանակի օժանդակության վրա, այն ինչը տեղի չունեցավ։ Իսկ այլ պատճառներից կարելի է թվարկել ապստամբության անկազմակերպ լինելը, որն անջատ ընթացք ունեցավ, առանց միասնական ղեկավարության։
դ/ Նշանակությունը /հետևանքները
Մայիսյան ապստամբություն Հայաստանի իշխանությունների մոտ լուրջ անհանգստություն առաջացրին։ Պետության համար ստեղծվեց վտանգավոր դրություն։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար որոշվեց ստեղծել ուժեղ ձեռքի կառավարություն։ Մայիսի 5-ին հրաժարական տվեց Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը, և նրա փոխարեն կազմվեց այսպես կոչված Բյուրո-կառավարություն՝ Դաշնակցության ղեկավար մարմնի անդամներից։ Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը։ Նորաստեղծ կառավարությունը ձեռնարկեց մի շարք արտակարգ միջոցառումներ։ Արգելվեցին գործադուլները և ցույցերը։ Հիմնվեցին արտակարգ դատարաններ, սահմանվեց մահապատիժ և այլն։
Ապստամբության տասնյակ մասնակից ակտիվիստներ բանտարկվեցին։ Կասեցվեց Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության գործունեությունը։ Բոլշևիկների մի մասն անցավ ընդհատակ, իսկ մյուս մասը հեռացավ Ադրբեջան, որպեսզի այնտեղից նախապատրաստեր իշխանությունը գրավելու նոր գործողություններ։ Գնդակահարվեցին ապստամբության ղեկավարները։
Որոշ փորձագետների կարծիքով, եթե 1920 թ. մայիսին Հայաստանի դաշնակցական կառավարությունը իշխանությունը հանձներ բոլշևիկներին, ապա հնարավոր կլիներ խուսափել տարածքային ծանրագույն կորուստներից։ Մասնավորապես՝ հնարավոր կլիներ Հայաստանի տարածքում պահել Նախիջևանը, Կարսը, Սուրմալուն և այլն։ Մայիսյան ապստամբությունից հետո Հայաստանը խոշոր տնտեսական ու քաղաքական ցնցումների ենթարկվեց։ Բացի այդ, բանակը բարոյալքվեց և ամիսներ անց բռնկված հայ-թուրքական պատերազմում չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ։