Ֆիզիկա դաս 6, 7

Ազատ լիցքակիրները հաղորդիչներում գտնվող  լիցքավորված մասնիկներն են՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, որոնք կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որը կատարվում է էլեկրական դաշտի օգնությամբ անվանում են հոսանք։ Քանի որ Բ էլեկտրացույցում էլեկտրոնների քանակը ավելի քիչ է քան Ա-ում, Ա էլեկտրացույցը իր էլեկտրոնների մի մասը փոխանցում է Բ-ին։ Էլ․ հոսանքը …

Հայոց լեզու

 Կատարիր թեստի օրինակի առաջադրանքները։  1. Տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։ Մի օր դղյակի դուռը բացվեց և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի սրարշավ նժույգի վրա ընտիր ասպազենով գոտևորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին վճիտ հայացքը շուրջը ձգելով խթանեց նժույգը, սլացավ երկնասույզ լեռներով անդնդախոր ձորերով ոտք դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում խմեց աստղափրփուր գինին վայելեց խրախճանքներ …

Սարդարապատի ճակատամարտ

Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-29, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Օգտվելով Կովկասյան ռազմաճակատի մերկացումից, թուրքական կառավարությունը ծրագրել Էր ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը, վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին։ Խախտելով Ադրկովկասյան կոմիսարիատի հետ կնքված (1917-ի դեկտ. 5) զինադադարը, թուրքական զորքերը 1918-ի փետր. 10-ին …

Մուսա լեռան հերոսամարտ

Մուսա լեռան հերոսամարտը տեղի է ունեցել Մուսա լեռան շրջակայքում։Այնտեղ գտնվող հայկական գյուղերի բնակիչները 53-օր ինքնապաշտպանվել են թուրքական կանոնավոր և անկանոն ուժերի դեմ։ Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց Ցեղասպանության մաս էին կազմում։ Սակայն Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը կանխազգալով մոտալուտ վտանգը բարձրացավ Մուսա լեռ և սկսեց ինքնապաշտպանությունը, որ տևեց 1915 թ-ի հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը: Վերջ ի վերջո ֆրանսիական և անգլիական նավերը տեսնելով ինքնապաշտպանվողների «Քրիստոնյաները վտանգի մեջ են» …

Հայոց լեզու

1.Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։ Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց։ Նա իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծածկած հասմիկի …

Design a site like this with WordPress.com
Get started