Design a site like this with WordPress.com
Get started

ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄԱԳՆԻՍՆԵՐ։ՀՈՍԱՆՔԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ․ Թեմատիկ հարցեր և խնդիրներ

Ի՞նչ է նշանակում «մագնիս» բառը:
Մագնիս նշանակում է Մագնեսիայից բերված քար:

Ո՞րն է բնական մագնիսը:
Բնությունից ստեղծված մագնիսը կոչվում է բնական մագնիս։

Ինչպե՞ս են ստանում արհեստական մագնիսներ:
Արհեստական մագնիսներ ներկայումս ստանում են երկաթի, նիկելի և կոբալտի համաձուլվածքից:

Ի՞նչն են անվանում մագնիսական բևեռներ:
Մագնիսի այն տեղամասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավելագույնն է, կոչվում են մագնիսի բևեռներ:

Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների բևեռները:
Յուրաքանչյուր մագնիս ունի 2 բևեռ՝ S հարավային և N հյուսիսային: Նրանք կամ իրար ձգում են, կամ վանում են։

Ինչպե՞ս կարելի է մագնիսական սլաքի օգնությամբ որոշել մագնիսացած պողպատե ձողի բևեռները:
Եթե մագնիսացած պողպատե ձողին մոտեցնենք մագնիսական սլաքը, ապա սլաքի հյուսիսային բևեռը կձգվի դեպի ձողի հարավաին բևեռը և կվանվի ձողի հյուսիսային բևեռի կողմից ։ Այդպես կորոշենք ձողի բևեռները։

Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:
Կողմնացույցի սլաքը ցույց է տալիս հյուսիսը:

Որտե՞ղ են կիրառվում մագնիսները:
Մագնիսները կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

Ինչու՞ է բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական երկաթաքարը մագնիսացած լինում: Ի՞նչն է նրան մագնիսացրել:
Քարը օժտվում է մագնիսական հատկություններով մագնիսական դաշտի շնորհիվ։

Ի՞նչն են անվանում մագնիսական դաշտ:
Մագնիսական դաշտը մատերիայի առանձնահատուկ տեսակ է, որը տարբերվում է նյութից և իր շուրջը գոյություն ունեցող մագնիսացած մարմիններից:

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: