Հայկական հարցը բեռլինի վերհաժողովում

Բեռլինի վեհաժողովը հրավիրվել է Ավստրո-Հունգարիայի ու Անգլիայի նախաձեռնությամբ և Գերմանիայի աջակցությամբ՝ ռուս-թուրքական պատերազմի ավարտին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878 թ-ի փետրվարի 19) վերանայման նպատակով: Ավարտվել է Բեռլինի պայմանագրի ստորագրմամբ, որով Բուլղարիան հռչակվում էր ինքնավար պետություն՝ մեծ տերությունների համաձայնությամբ ընտրված և թուրքական սուլթանի կողմից հաստատված իշխանով: Բալկանյան լեռնաշղթայից հարավ կազմվում էր Արևելյան Ռումելիա նահանգը, որը մնում …

Սելեկցիա

Սելեկցիան գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր տեսակների ստեղծմամբ։ Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։ Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է …

Անկեղծ լինելու սովորույթը

Ռազմական փորձի մի հայտնի վարպետի մոտ եկավ մի շատ վախկոտ մարդ և խնդրեց, որ վարպետն իրեն սովորեցնի Խիզախություն: Վարպետը մի ակնթարթ նայեց այդ մարդուն և հայտարարեց իր որոշման մասին. – Ես կսովորեցնեմ քեզ միայն այն բանից հետո, երբ դու մեկ ամիս շարունակ կապրես մի խոշոր մեգապոլիսում, և ամեն անգամ երբ ճանապարհիդ մարդ կհանդիպես, բարձրաձայն, բացահայտորեն …

Ուղղագրության ստուգում

Ամբարտավան, բմբուլ, հիպնոս, մզկիթ, վզկապ, բախտ, խորշակ, ընդդեմ, տարրական, փնտրտուք, արևայրուգ, թնդյուն, կիսատ-պռատ, հեռու-մոտիկ, տասը-տասնհինգ, առկա, առ այսոր, ընդառաջ, ինքնըստինքյան, ի ծնե, իզուր, ի ցույց, ընդօրինակել, Սայաթ-Նովա, քեֆ-ուրախություն, առօրյա, սարեր-ձորեր, ներկա-բացակա, գիրք-տետր, տնետուն, տեր-Թադևոս, հարավ-արևելյան, մեկնումեկի:

Թուրքմենչայի պայմանագիր

Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, Թուրքմենչայի գյուղում, 1828 թ-ի փետրվարի 10-ին: Պայմանագրով Արևելյան Հայաստանն ազատագրվել է պարսկական լծից և միացել Ռուսաստանին:  Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս Միրզան: Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդել է Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում, նպաստել ռուսական ազդեցության ուժեղացմանը: Ռուս-պարսկական (1804-1813թթ.) պատերազմից հետո ստորագրված Գյուլիստանի պայմանագիր՝ Ռուսական …

“Կտակ վասն գանձի” Թարգմանություն գրաբարից

Կտակ վասն գանձի Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.  – Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն: Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, …

Թարգմանություն գրաբարից

Առիւծ եւ աղուէս Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`  – Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում: Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.  – Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ …

Գործնական աշխատանք

1․ Ընդգծել տրված բառերի ածանցները։ երկունք, պարապմունք, համեմունք, շրթունք, հիմունք, վարմունք, բուրմունք, թիկունք, երիկամունք, հարցմունք, ցուցմունք, զբաղմունք, զգացմունք, մտածմունք։ 2․ Հետևյալ գոյականներից կազմել ածականներ և բայեր։ Սեր-սիրած, սիրելԾաղիկ-ծաղկաշատ, ծաղկելԳործ-գործնական, գործելԴադար-անդադար, դադարելԱղմուկ-աղմկոտ, աղմկելՄայր-մայրական, մայրանալԸնկեր-ընկերասեր, ընկերանալԶգուշություն-անզգույշ, զգուշանալՔար-քարե, քարանալ 3․ Լրացնել բաց թողնված տառերը։ Հախճապակի, պատշգամբ, հինավուրց, հանդիպակաց, անօթևան, սայթաքել, թփրտալ, հափշտակել, լաջվարդ, ար-ուզար-, մանրէաբան, նախօրե, դիցուք, վայրկյան, սերկևիլ, սիգապանջ, շագանակագույն, անընդհատ։ …

Design a site like this with WordPress.com
Get started