Առաջադրանքներ 1․ Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը՝ ոչ: Տեղադրի՛ր ճիշտ բառը: ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած (1. ջնարակները, 2. նկանակները):բ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած (1. խարամը, 2. խարանը):գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ (1. միացյալ, 2. միասնական) որոշում չկայացվեց:դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել (1. …
Category Archives: Հայոց լեզու
Ուղղագրության ստուգում
Ամբարտավան, բմբուլ, հիպնոս, մզկիթ, վզկապ, բախտ, խորշակ, ընդդեմ, տարրական, փնտրտուք, արևայրուգ, թնդյուն, կիսատ-պռատ, հեռու-մոտիկ, տասը-տասնհինգ, առկա, առ այսոր, ընդառաջ, ինքնըստինքյան, ի ծնե, իզուր, ի ցույց, ընդօրինակել, Սայաթ-Նովա, քեֆ-ուրախություն, առօրյա, սարեր-ձորեր, ներկա-բացակա, գիրք-տետր, տնետուն, տեր-Թադևոս, հարավ-արևելյան, մեկնումեկի:
Գործնական աշխատանք
1․ Ընդգծել տրված բառերի ածանցները։ երկունք, պարապմունք, համեմունք, շրթունք, հիմունք, վարմունք, բուրմունք, թիկունք, երիկամունք, հարցմունք, ցուցմունք, զբաղմունք, զգացմունք, մտածմունք։ 2․ Հետևյալ գոյականներից կազմել ածականներ և բայեր։ Սեր-սիրած, սիրելԾաղիկ-ծաղկաշատ, ծաղկելԳործ-գործնական, գործելԴադար-անդադար, դադարելԱղմուկ-աղմկոտ, աղմկելՄայր-մայրական, մայրանալԸնկեր-ընկերասեր, ընկերանալԶգուշություն-անզգույշ, զգուշանալՔար-քարե, քարանալ 3․ Լրացնել բաց թողնված տառերը։ Հախճապակի, պատշգամբ, հինավուրց, հանդիպակաց, անօթևան, սայթաքել, թփրտալ, հափշտակել, լաջվարդ, ար-ուզար-, մանրէաբան, նախօրե, դիցուք, վայրկյան, սերկևիլ, սիգապանջ, շագանակագույն, անընդհատ։ …
Ջ, Ճ, Չ ուղղագրություն
Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ ա/ ալոճ, ակնակապիճ, աղջատել, աղջամուղջ, աճպարար, գեղչկական, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոչիլ, չղչիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ: բ/ աչք, առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ …
Ինքնաստուգում հայերենից
Առաջադրանք 1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյունկա, և ընդգծե՛լ երկհնչյունը: Գարունդ հայերեն է գալիս,Ձյուներդ հայերեն են լալիս…. Հայերեն-յե, ձյուներդ-յու Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից… Լույսը-ույ, յոթ-յո, ճյուղից-յու Հայաստան ասելիս այտերս այրվում են,Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։ Հայաստան-յա, այտերս-այ, այրվում են-այ, այդպես-այ Ծանր նստել է …
Ինքնաստուգում
Ինքնաստուգում Գործնական քերականություն 1 . Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լերկուական նախադասություն՝ բառերը գործածելով տարբեր իմաստներով։ Հաց, ծով, ալեկոծվել, քար, երկաթե։ Հաց- Այս գործարանում պատրաստում են շատ համեղ հաց: Այսօր ես հաց կերա և գնացի դպրոց: Ծով-Կապուտակ ծովում լողում էին մարդիկ և նավեր: Այդքան ժամանակը նրա համար ծով էր: Ալեկոծվել-Ծովի ալիքները ալեկոծվում էին քարերին և ավազին: Վիշտը …
Առաջադրանք
Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։ Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան վերցրեց ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխափելով մոտեցավ ճռացող դռանը։ Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ լուսընկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր կապտաթուր լույսով շարքով կանգնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տարօրինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, արձակում էր զգլխիչ բուրմունք։Քիչ …
Մեսրոպ Մաշտոցը և Հայ գրերի գյուտը
Մինչև Մեսրոպ Մաշտոցը հայերն ստեղծել են հարուստ ու ճոխ բանահյուսություն, բայց արքունի գրագրության մեջ օգտագործել են հունարենը, արամեերենը և պարսկերենը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ գյուղում 361թ.: Նա երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական փայլուն կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը: Նախկին զինվորը դառնում է իր ժամանակի ամենաուսյալ …
Գործնական աշխատանք
Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։ կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել շարվել, տպագրվել, բղավել, մթերվել գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։ ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել չեզոք – …
Գարունը Չարենցով նախագիծ
1․ Ծանոթացիր Եղիշե Չարենցի թողած գրական ժառանգությունը:2․ Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է տրիոլետ, սոնետ, ռուբայաթ, գազել։ Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ: Տրիոլետը ութ տողանի բանաստեղծություն է, որի 4-րդ և 7-րդ տողերը կրկնում են առաջինը, իսկ 8-րդը՝ երկրորդը, որով ամբողջ բանաստեղծությունն ունենում է երկու հանգ: Օր․՝ Տրիոլետ Լ. Բ.-ին Եղ․ Չարենց Ինչքան աշխարհը …