English

Comparisons

1.

  1. The Oscars are very important award ceremony in the film industry.
  2. The host wasn’t as funny as the guy who did it last year.
  3. The ceremony was a lot longer.
  4. The best actor’s speech was the worst I can remember.
  5. However, I think the actors were dressed more beautiful than usual.
  6. Apparently one actress was wearing the most expensive dress in the world.

2.

  1. Yesterday wasn’t as hot as today.
  2. That was the most boring film in my life.
  3. I don’t know anyone as kind as she is.
  4. I don’t remember things as easily as I did when I was younger.
  5. Steve plays tennis as well as Martin does.
  6. There isn’t a car as expensive as this.

Sequencing Words                            

  1. After
  2. Then
  3. Finally
  4. At first
  1. At first we though we’d never get out. The door just wouldn’t open.
  2. After five minutes of kicking the door, we were exhausted.
  3. Then Dad found the key in his pocket.
  4. Finally we got the door open.
  1. Sue asked Jill that what is the matter.
  2. Jill said that can’t find her key.
  3. Sue told Jill to check inside her pocket.
  4. Jill said that she already done that.
  5. Sue asked Jill that had she checked the door.
  6. Jill asked Sue that why she want Jill to do that.
  7. Sue said that that’s where she always leave them.

Հայոց լեզու

 Կատարիր թեստի օրինակի առաջադրանքները։ 

1. Տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մի օր դղյակի դուռը բացվեց և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի սրարշավ նժույգի վրա ընտիր ասպազենով գոտևորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին վճիտ հայացքը շուրջը ձգելով խթանեց նժույգը, սլացավ երկնասույզ լեռներով անդնդախոր ձորերով ոտք դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում խմեց աստղափրփուր գինին վայելեց խրախճանքներ ու խնջույքներ անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պարուհիների և ծեփծեփող գեղուհիների սերը։

Այսպես հոսեց կյանքը ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչանքը վերադարձավ ու անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց սպասեց և բացող չեղավ։ Բախեց նա վերստին բայց ավաղ հավիտյան փակ էր դղյակի դուռը նրան ոչ ոք չէր սպասում։

2. Սրարշավ, կնքեցին, ձգելով, ընչացքը բառերի արմատները գրիր։

 Սրարշավ-սուր, արշավ, կնքեցին-կնունք, ձգվելով-ձիգ, ընչացքը-ընչ։ 

3. Բառարանի օգնությամբ գտիր հետևյալ բառերի բացատրությունները.

Ամիճ-համեղ կերակուր
անթացուպ-հենակ, ձեռնափայտ
կռուփ-բռունցք
ակութ-կրակարան, օջախ, վառարան
գեղմ-բուրդ
գուղձ-կոշտ
ամեհի-անզուսպ, կատաղի, վայրագ
բռնազբոսիկ-կեղծ, ոչ բնական, արհեստական
զգլխիչ-դյութիչ
արգասավոր-արդյունավետ
ազնավուր-գեղեցիկ
 բագին-տաճար
խթան-մշտուկ
 բավիղ-լաբիրինթոս

Սարդարապատի ճակատամարտ

Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-29, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Օգտվելով Կովկասյան ռազմաճակատի մերկացումից, թուրքական կառավարությունը ծրագրել Էր ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը, վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին։ Խախտելով Ադրկովկասյան կոմիսարիատի հետ կնքված (1917-ի դեկտ. 5) զինադադարը, թուրքական զորքերը 1918-ի փետր. 10-ին հարձակման անցնելով՝ շուրջ 2 ամսում գրավեցին Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, ապա Սարդարապատի ու Բաշ-Ապարանի վրայով փորձեցին մտնել Երևան։ Սարդարապատի ուղղությամբ շարժվող թուրքական զորախումբը (հրամանատար՝ Յաղուբ Շեքի փաշա) բաղկացած էր 36-րդ հետևակային դիվիզիայից, մեկական հարվածային և սակրավորների գումարտակից, կորպուսային հեծյալ գնդից, 1500 քրդական հեծյալից, հրետանային մարտկոցից (40 թնդանոթ)։ Հայկական զորքերի Երևանյան խմբավորումը (հրամանատար՝ գեն. Մ. Սիլիկյան) կազմում էին 2-րդ հրաձգային դիվիզիան (առանց 7-րդ և 8-րդ գնդերի), 3-րդ հետևակային բրիգադը (Վանի 1-ին և 2-րդ գնդերը, Մակվի հետևակային գումարտակը) և 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գունդը։

Հայկական գլխավոր ուժերը կենտրոնացվեցին Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորախմբի դեմ, իսկ 6-րդ հրաձգային և 2֊րդ հեծյալ, ինչպես նաև պարտիզանական հեծյալ գնդերը, սահմանապահ գումարտակի աջակցությամբ, փակելու էին Բաշ-Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը։ Կողբից և Իգդիրից թուրքական 5-րդ և 12-րդ դիվիզիաների հարձակումը կանխելու համար պայթեցվեցին Արաքսի վրայի Կարակալայի և Մարգարայի կամուրջները, համախմբվեցին տեղական ուժերը։ Հայկական զորքերի ձախ թևը պաշտպանում էին զեյթունյան հեծյալ գունդը, կամավորական երկու վաշտեր և իգդիրցի աշխարհազորայինները։ Շարուրի կողմից թիկունքն ապահովում էր հետևակային երրորդ բրիգադը։

Ներխուժելով Արարատյան դաշտ՝ թուրքերը 1918-ի մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ կայարանը և համանուն գյուղը, ապա Գեչրլուն (այժմ՝ Մրգաշատ գյուղ) և մոտեցան Ղամշլաին (Եղեգնուտ)։ Գեն. Մ. Սիլիկյանի հրամանով Հայկական 5-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ գնդապետ Պ. Փիրումյան), պարտիզանական հետևակային գունդը, Իգդիրի հետևակային գունդը և հատուկ հեծյալ գունդը Քյորփալուից (Արշալույս գյուղ) և Ղուրդուղուլիից (Արմավիր գյուղ) մայիսի 22-ին անցան ընդհանուր հարձակման, կոտրեցին թշնամու դիմադրությունը և հարկադրեցին խուճապահար փախուստի (15—20 կմ)։ Օգտվելով հետապնդման դադարից՝ թուրքական զորքերը վերադասավորեցին ուժերը և ամրացան Արաքս կայարանից հս-արմ. գտնվող Չիմնի և Թուլքի կոչվող բարձունքներին։ Թուրքական հրամանատարությունը վճռեց համալրել Յաղուբ Շևքի փաշայի խոշոր կորուստներ կրած զորքը, սակայն Արաքսը գետանցել փորձող Մյուրսել Փաշայի 5-րդ դիվիզիան ետ շպրտվեց։ Մայիսի 24-ին մասնակի փոխհրաձգություններ տեղի ունեցան։

Գրաված դիրքերից թշնամուն ճակատային գրոհով դուրս շպրտելու՝ գնդապետ Պ. Փիրումյանի և մյուս զորամասերի մայիսի 25-ին ձեռնարկած փորձը հաջողություն չունեցավ։ Ստեղծված հարվածային զորախումբը, որը բաղկացած էր Երզնկայի հետևակային գնդից, Մակվի առանձին գումարտակից, երկու էսկադրոնից, Խնուսի գնդի մեկ վաշտից և չորս հրանոթից, մայիսի 27-ին Կոշ և Խըզնաուր գյուղերից շրջանցիկ զորաշարժով թշնամուն հարվածեց թիկունքից, իսկ հիմնական ուժերը միաժամանակյա ճակատային հարված հասցրին։ Թուրքերին թիկունքից (Թալինից) հարվածեց նաև Պանդուխտի (Միքայել Սերյան) մշեցիներից կազմված ջոկատը։ Ծանր կորուստներ կրելով (միայն մայիսի 22–26-ին արդեն տվել էին 3500 սպանված)՝ թուրքական զորաբանակի մնացորդները խուճապահար փախան Ալեքսանդրապոլ։ Ճակատամարտն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով։ Այն ձեռք բերվեց հայկական կանոնավոր զորամասերի  և աշխարհազորայինների հերոսական, անձնազոհ պայքարի գնով։ Հերոսամարտի մասնակից, հետագայում Սովետական Միության մարշալ Հ. Ք. Բաղրամյանը բարձր է գնահատել հայկական զորքերի Երևանյան խմբավորման հրամանատար գեն. Մ. Սիլիկյանի զորավարական հմտությունն ու ռազմական տաղանդը։

Հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակության ունեցած այդ գոտեմարտին մասնակցել են հասարակության բոլոր խավերը, քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ են։
Սարդարապատի ճակատամարտու տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանը փրկվեց թուրքական գրավումից, զգալիորեն կասեցվեց թուրքական բանակի առաջխաղացումը դեպի Բաքու։

Մուսա լեռան հերոսամարտ

Մուսա լեռան հերոսամարտը տեղի է ունեցել Մուսա լեռան շրջակայքում։Այնտեղ գտնվող հայկական գյուղերի բնակիչները 53-օր ինքնապաշտպանվել են թուրքական կանոնավոր և անկանոն ուժերի դեմ։ Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց Ցեղասպանության մաս էին կազմում։ Սակայն Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը կանխազգալով մոտալուտ վտանգը բարձրացավ Մուսա լեռ և սկսեց ինքնապաշտպանությունը, որ տևեց 1915 թ-ի հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը: Վերջ ի վերջո ֆրանսիական և անգլիական նավերը տեսնելով ինքնապաշտպանվողների «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը, օգնության եկան և տեղափոխեցին ինքնապաշտպանվող 4231 հայերին Եգիպտոս։

 Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ, շինվեցին հյուղակներ ու խրճիթներ: Հատուկ  ուշադրություն դարձվեց դիրքերի ու պատնեշների կառուցմանը: Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6 ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեց 5.000-անոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ: Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9.000-անոց կանոնավոր զորքով ու հրոսակախմբերով: Մարտերը շարունակվեցին 2 օր անընդմեջ: Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, և, ի վերջո, տալով մեծ կորուստներ (ավելի քան 1000 սպանված)՝ նահանջեցին: Հայերն այս անգամ վերցրին բավականաչափ ռազմավար: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով՝ սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին 15.000 զորք: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Վերջանում էին պարենն ու ռազմամթերքը: Պետք էր օգնության դիմել: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից, ուր կարող էին երևալ դաշնակիցների մարտանավերը: Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա պատկերված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»: Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարը, տեսնելով իրավիճակի ողջ լրջությունը, մուսալեռցիներից պահանջում է անձնատուր լինել, իսկ չենթարկվելու դեպքում սպառնում է անցնել հարձակման և ոչ մեկին չխնայել: Այդ ճակատագրական իրավիճակում մուսալեռցիները ընտրում են թերևս միակ ճիշտ մարտավարությունը. իրենց բարձրադիր դիրքերից նրանք անցնում են անսպասելի և սրընթաց հակահարձակման ու ջախջախիչ հարված հասցնում ավելի ցածրում գտնվող թուրքական առաջապահ դիրքերին, որից հետո թուրքական զինվորները, մեծ կորուստներ տալով, խուճապահար նահանջում են: Սեպտեմբերի 10-ին Մուսա լեռան ծովափին է մոտենում «Ժաննա դ՛Արկ» ֆրանսիական զրահապատ հածանավը՝ մեկ այլ ռազմանավի ուղեկցությամբ: Հայկական ինքնապաշտպանության ջոկատների ղեկավարությանը տեղեկացվում է, որ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է նրանց տեղափոխել Պորտ Սայիդ: Սեպտեմբերի 12-ին Մուսա լեռան բոլոր պաշտպանները իջնում են դիրքերից դեպի ծովափ: Հաջորդ երեք օրերի ընթացքում հերոս մուսալեռցիներին՝ շուրջ չորս հազար մարդ, ֆրանսիական և անգլիական ռազմանավերի էսկադրան փոխադրում է Պորտ Սայիդ: Մուսալեռցիներն իրենց հետ են տանում նաև ազատամարտի կարմիր խաչով Փրկիչ դրոշը, որն այժմ որպես սրբազան մասունք պահվում է Այնճարի (Լիբանան) ազգագրական թանգարանում:

Հայոց լեզու

1.Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։


Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց։ Նա իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծածկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա և դողդոջուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթթի վարդերի մեջ թաղած։

2. Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկ բառերի հոմանիշները։

Հանրահայտ-աշխարհահռչակ, թռչուն- հավք, զարդարված-պճնված, առավոտ- վաղորդայն,  սյուք- հով, ունկ- ականջ։

3. Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։

Սիրավառ

Գտիր մեկ ածանցավոր բառ։

թաղած

4. Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։

Գարուն-գարնան, արբեցում-արբեցման ան արտաքին հոլով

Երջանկություն-երջանկության, տխրություն-տխրության ա ներքին հոլով

5. Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։

Նստեց, բռնեց, մոտեցրեց։

Դաս 10․Հոսանքի ուժ: Ամպերաչափ

1․ Որքա՞ն է նկարում պատկերված ամպերաչափի չափման սահմանը: 

100

2․ Հաշվեք կայծակի տևողությունը, եթե 18000Ա հոսանքի ուժի դեպքում կայծակի խողովակի ընդլայնական հատույթով անցնում է 40 Կլ լիցք:

q=I*t

t=q/I

t=40/18000=1/450

3․ Որոշեք էլեկտրական սարքում հոսանքի ուժը, եթե 5 րոպեում նրանով անցել է 400 Կլ լիցք:

q=I*t

I=q/t

I=400/(5*60)=1 1/3

4․ Որքա՞ն ժամանակում շիկացման թելիկով կտեղափոխվի 48 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 1.5 Ա է:

q=I*t

t=q/I

t=48/1.5=32

5․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան:

հոսանքի աղբյուր (մարտկոց), սպառիչ (լամպ), ամպերաչափ։

6․ 40 վայրկյանում քանի՞ էլեկտրոն կանցնի վոլֆրամե հաղորդալարի լայնական հատույթով, եթե նրանում հոսանքի ուժը 4.8 Ա է:

q=I*t=4.8*40=192(կուլոն)

q=N*e, N=q/e=192/1.6*10-9=12*10-8

Մայիսյան ապստամբություն

ա/ Ապստամբության նպատակը

ՌԿ(բ)Կ Կենտկոմի ու Կովկասյան երկրային կոմիտեի ղեկավարությամբ և օգնությամբ 1919 թվականի ամռանը կազմակերպորեն ամրապնդվեցին Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները, որոնց միավորման գործում մեծ դեր խաղացին նրանց 1919 թվականի սեպտեմբերյան խորհըրդակցությունը և 1920 թվականի հունվարյան կոնֆերանսը։
1920 թվականի հունվարին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը որոշեց արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը՝ հետագայում Խորհրդային միության կազմ մտնելու համար։

բ/ Ղեկավարները

Ապստամբության նախձեռնողը Հայաստանի կոմունիստական կազմակերպություններից ընտրված միավորող օրգանի՝ Արմենկոմի ներկայացուցիչներին էին, որոն թվում էին՝ Ս. Ալավերդյանը, Սարգիս Կասյանը, Ա. Մռավյանը, Դ. Շահվերդյանը, Հ. Կոստանյանը, Ղուկաս Ղուկասյանը, Ա. Նուրիջանյանը, Դ. Տեր-Սիմոնյանը, Ա. Գոգունցը, Ա. Մելքոնյանը, Ս. Մարտիկյանը և ուրիշներ։

գ/ Կարևոր իրադարձությունները

1920 թվականի հունվարին կայացավ Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը, որտեղ որոշվեց արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։

Ապստամբության համար նպաստավոր իրադարձություն էր 1920 թվականի ապրիլի վերջին (28-ին) Ադրբեջանի խորհրդայնացումը՝ Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի կողմից։

Ապստամբության սկիզբ ծառայեցին 1920 թվականի մայիսմեկյան ցույցերն ու միտինգները, որի ընթացքում ապստամբների կողմն անցան հեղափոխական գաղափարներով տարված զինվորականության մի մասը և «Վարդան զորավար» զրահագնացքը։

Մայիսի 10-ին ՀՌՀԿ-ն Ալեքսանդրապոլում իշխանությունը վերցրեց իր ձեռքը, սակայն անվճռական գտնվեց, և մի քանի օր անց կառավարական ուժերը  հրամանատարությամբ ստիպեցին ապստամբներին անձնատուր լինել։Մայիսյան ապստամբությունը ճնշվեց հիմնականում Հայոց բանակի կողմից։ Ապստամբության պարտության հիմնական պատճառը հանդիսանում էր նրանում, որ ապստամբության ելած բոլշևիկները բավարար աջակցություն չստացան Հայաստանի ժողովրդի կողմից։ Բոլշևիկ ղեկավարները հույս էին դրել դրսի՝ հիմնականում Կարմիր բանակի օժանդակության վրա, այն ինչը տեղի չունեցավ։ Իսկ այլ պատճառներից կարելի է թվարկել ապստամբության անկազմակերպ լինելը, որն անջատ ընթացք ունեցավ, առանց միասնական ղեկավարության։


դ/ Նշանակությունը /հետևանքները

Մայիսյան ապստամբություն Հայաստանի իշխանությունների մոտ լուրջ անհանգստություն առաջացրին։ Պետության համար ստեղծվեց վտանգավոր դրություն։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար որոշվեց ստեղծել ուժեղ ձեռքի կառավարություն։ Մայիսի 5-ին հրաժարական տվեց Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը, և նրա փոխարեն կազմվեց այսպես կոչված Բյուրո-կառավարություն՝ Դաշնակցության ղեկավար մարմնի անդամներից։ Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը։ Նորաստեղծ կառավարությունը ձեռնարկեց մի շարք արտակարգ միջոցառումներ։ Արգելվեցին գործադուլները և ցույցերը։ Հիմնվեցին արտակարգ դատարաններ, սահմանվեց մահապատիժ և այլն։

Ապստամբության տասնյակ մասնակից ակտիվիստներ բանտարկվեցին։ Կասեցվեց Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության գործունեությունը։ Բոլշևիկների մի մասն անցավ ընդհատակ, իսկ մյուս մասը հեռացավ Ադրբեջան, որպեսզի այնտեղից նախապատրաստեր իշխանությունը գրավելու նոր գործողություններ։ Գնդակահարվեցին ապստամբության ղեկավարները։

Որոշ փորձագետների կարծիքով, եթե 1920 թ. մայիսին Հայաստանի դաշնակցական կառավարությունը իշխանությունը հանձներ բոլշևիկներին, ապա հնարավոր կլիներ խուսափել տարածքային ծանրագույն կորուստներից։ Մասնավորապես՝ հնարավոր կլիներ Հայաստանի տարածքում պահել Նախիջևանը, Կարսը, Սուրմալուն և այլն։ Մայիսյան ապստամբությունից հետո Հայաստանը խոշոր տնտեսական ու քաղաքական ցնցումների ենթարկվեց։ Բացի այդ, բանակը բարոյալքվեց և ամիսներ անց բռնկված հայ-թուրքական պատերազմում չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ։

Destination b1 Unit 10

A  The words and phrases in bold in each sentence are wrong. Write the correct word or phrase.

  1. Given
  2. Delivered
  3. Told
  4. Didn’t
  5. Was your money stolen
  6. Haven’t been
  7. Had
  8. Will I be

B

  1. When people are arrested, they are taken to the police station.
  2. Milk is usually kept in the fridge.
  3. Have we been told what’s in the next week’s test?
  4. How did people communicate over long distances before the phone was invented?
  5. Are you allowed to come to the party next Saturday?
  6. You will be given your exam results next Monday.
  7. Was Aidan’s bike found yesterday?

C

  1. At ten o’clock yesterday morning, the local bank in the high street was robbed
  2. At one minute past ten, the police was called.
  3. A few minutes later, the police arrived at the bank. The crime scene has been investigated.
  4. At twenty past ten, the robber’s fingerprints are found.
  5. At half past eleven, the robbers were caught.
  6. Next week, they were sent to prison.

D

  1. They are fixed in the garages.
  2. They will be held in Japan.
  3.  They are usually awarded to famous actors.
  4. I’m not allowed to eat in classroom
  5. I was given many gifts.
  6. I’ll probably be given clothes and books.

E

  1. Will the letters be sent first class?
    1. I’m not sure if pizza is eaten in China.
      1. Someone told me that cars are not made in the UK anymore.
      1. Are animals are fed three times a day?
      1. Mr. Jones is ill, so we will not be given a geography test today!
      1. Was she taken to hospital in an ambulance?

   F

There are lots of beautiful, large houses in Britain. Many of them were built hundreds of years ago. In the  past, they were owned by very rich families. Today many of them are owned by an organization called The National Trust, which has been created to look after them. The houses are kept in perfect condition, and visitors are allowed to look round them. It’s interesting to learn how different life was in an old house.  Milk wasn’t kept in the fridge, because they didn’t have fridges! Washing machines have been only invented very recently, so washing was done by hand. In some cases, the house are still lived in today. When this happens, visitors are only shown part of the house. The private rooms are kept closed to the public. These houses often have beautiful gardens, too. The gardens are looked after by professional gardeners.

You usually have to pay to look round National Trust houses. Members of the National Trust are given a discount. This year millions of people will be given the chance to see what life in an old country house was like.

Վիրուս

Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսեիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից)։

  • բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։
  •  բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները,
  • որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։
  • Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և իկոսաեդրից (քսանանիստից) մինչև ավելի բարդ կառույցներ։ Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիայի մեծության մոտ 1/100-րդը։ Վիրուսների մեծ մասը շատ փոքր են լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար։
  • Վիրուսների էվոլյուցիոն ծագումն ամբողջությամբ պարզ չէ։ Հնարավոր է՝ նրանց մի մասը ծագել է բակտերիաներից։ Էվոլյուցիայում վիրուսները խաղում են կարևոր դեր գեների հորիզոնական տեղափոխման մեջ՝ սրանով նպաստելով գենետիկական բազմազանությանը։ Որոշ գիտնականներ վիրուսները համարում են կենդանի ձևեր, քանի որ վերջիններս կրում են գենետիկական նյութ, վերարտադրվում են և բնական ընտրությամբ ենթարկվում էվոլյուցիայի։ Այնուամենայնիվ, վիրուսների մոտ բացակայում են կենդանի օրգանիզմներին բնորոշ որոշ կարևոր հատկանիշներ (ինչպիսին օրինակ բջջային կազմությունն է), որի պատճառով վիրուսներին անվանում են «կյանքի ոչ բջջային ձևեր»։
  • Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով. բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով (օրինակ՝ լվիճներ), կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Այս եղանակով հիվանդությունը փոխանցող օրգանիզմներն անվանվում են վեկտորներ (փոխանցողներ)։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Ռոտավիրուսները փոխանցվում են երեխաների հետ անմիջական շփման հետևանքով։ ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով և վարակված արյան ներարկմամբ փոխանցվող վիրուսներից է։ Վիրուսի կողմից վարակվող բջիջներն անվանվում են թիրախներ։
  • Վիրուսային վարակը կենդանիների մոտ առաջացնում է իմունային պատասխան, որը սովորաբար ոչնչացնում է վարակող վիրուսին։ Իմունային պատասխան կարող է առաջանալ նաև պատվաստանյութի նկատմամբ, որով հնարավոր է դառնում առաջացնել արհեստական ձեռքբերովի իմունիտետ տվյալ վիրուսային հարուցչի դեմ։ Սակայն շատ վիրուսներ (ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի), կարողանում են խուսափել իմունային պատասխանից՝ առաջացնելով քրոնիկական վարակներ։ Հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չեն ունենում վիրուսների վրա։ Մշակվել և ստեղծվել են որոշ հակավիրուսային դեղամիջոցներ։
Design a site like this with WordPress.com
Get started