“Կտակ վասն գանձի” Թարգմանություն գրաբարից

Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

 – Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Կտակ գանձի մասին

Իմաստասեր մի աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ և մահվան ժամին կանչեց որդիներին և ասաց․

-Որդյակնե՛ր, բազում գանձեր կան պահած մեր այգում իմ պապերի կողմից, բայց տեղը ցույց չեմ տա, ով որ ամենաշատը աշխատի և փորի այգին, նա էլ կգտնի գանձը։

Հոր մահից հետո որդիները սկսեցին տանջվել և աշխատել, ամեն մեկն իր ջանքով, որպիսզի հենց ինքը գտնի ոսկին։

Այգին սկսեց զորանալ, և բազում պտուղները լցրեցին նրանց գանձով։

Թարգմանություն գրաբարից

Առիւծ եւ աղուէս

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`

 – Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

 – Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Առյուծն ու աղվեսը

Առյուծը ծնեց մի կորյուն, և կենդանիները ժողովեցին նրան տեսնելու և ուրախանալու։ Եկավ աղվեսը բազմության միջից և հանդիսականների ներկայությամբ բարծր ձայնով ասեց, թէ՝

-Ա՞յդ է քո կարողությունը, ընդամենը մի կորյուն ծնեցիր, այլ ոչ բազում։

Առյուծը հանգիստ պատասխանեց․

-Այո՛, մեկ կորյուն ծնեցի, բայց առյուծ ծնեցի, այլ ոչ աղվես քո նման։

Գործնական աշխատանք

1 Ընդգծել տրված բառերի ածանցները։

երկունք, պարապմունք, համեմունք, շրթունք, հիմունք, վարմունք, բուրմունք, թիկունք, երիկամունք, հարցմունք, ցուցմունք, զբաղմունք, զգացմունք, մտածմունք։

2․ Հետևյալ գոյականներից կազմել ածականներ և բայեր։

Սեր-սիրած, սիրել
Ծաղիկ-ծաղկաշատ, ծաղկել
Գործ-գործնական, գործել
Դադար-անդադար, դադարել
Աղմուկ-աղմկոտ, աղմկել
Մայր-մայրական, մայրանալ
Ընկեր-ընկերասեր, ընկերանալ
Զգուշություն-անզգույշ, զգուշանալ
Քար-քարե, քարանալ

3 Լրացնել բաց թողնված տառերը։

Հախճապակի, պատշգամբ, հինավուրց, հանդիպակաց, անօթևան, սայթաքել, թփրտալ, հափշտակել, լաջվարդ, ար-ուզար-, մանրէաբան, նախօրե, դիցուք, վայրկյան, սերկևիլ, սիգապանջ, շագանակագույն, անընդհատ։

4 Ժխտական նախադասությունները դարձնել հաստատական։

Իր փնտրած ապրանքից ոչ մի տեղ չկար։

Իր փնտրած ապրանքից ամեն տեղ կար։

Նա ընտանիքի գործերով բնավ չէր զբաղվում։

Նա ընտանիքի գործերով բնավ էր զբաղվում։
Տնօրենի հրամանը ոչ ոք չհարգեց։

Տնօրենի հրամանը բոլորը հարգեցին։
Ով չի կառուցում, երբեք չի շահում։

Ով կառուցում է, նա շինում է։
Ո՛չ Արագածը, ո՛չ արագահոս Ախուրյանը չէիր գրավում նրա ուշադրությունը։

Արագածը, արագահոս Ախուրյանը գրավում էին նրա ուշադրությունը։

5 Նշել այն բառերը, որոնց մեջ ց նախածանց կա։

ցուցակ, ցպահանջ, ցամաք, ցայսօրցայգ, ցարդ, ցնցոտի, ցնցուղ, ցտեսություն, ցողաշաղախ, ցին, ցմահ, ցավագար, ցուցամատ, ցմրուր, ցցել։

6 Սյունակներից ընտրել արմատները և մեկ վերջացանց, կազմել բարդածանցավոր բառ։

բյուր                 հատոր        –   յա
երկու                տոհմ            –  յակ
լեռ                     ակն              –  որդ
մանր                 դահուկ         – իչ
ազնիվ               նկար             – իկ

7 Անուղղակի նախադասությունները դարձնել ուղղակի։

Շուշանն ասաց մորը, որ տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել։

Շուշանն ասաց․ <<Տեր Գևորգի Ավետարանը ընկանավոր է բուժել>>։
Գնդապետը զինվորներին հրամայեց, որ գրոհի անցնեն։

Գնդապետը հրամայեց զինվորներին․ << Գրոհի անցեք>>։
Մտածում էի, թե կոմիսարը որտեղից իմացավ, որ ես հայ եմ։

Մտածում էի․ <<Կոմիսարը որտեղից իմացավ որ ես հայ եմ>>։
Մարդն ասաց, որ դա իրենց հողն է,  և այդ հողում իրենց սպանում են։

Մարդն ասաց․ << Սա մեր հողն է, և այս հողում մեզ սպանում են>>։
Ուզում էր վճռական որոշում ընդունել, թե վեր չկենա ու բոլորի երեսին ճշմարտությունն ասի։

Ուզում էր վճռական որոշում ընդունել․ <<Վեր չկենամ ու բոլորի երեսին ճշմարտություն ասի>>։

8Փակագծերի մեջ տրված բառերից ընտրեք առավել հարմարը։

Ընկերն էր, որ նրան (մղեց/դրդեց) այդ անշնորհք քայլը կատարելու։
Դիմացինի համառությունը (ջարդելու/ կոտրելու) համար մեծ ջանքեր պետք չեղան։
Իր ողջ կյանքի ընթացքում (լցված է եղել/ համակված է եղել/ տոգորված է եղել) իշխանության մարմաջով։
Նախկին համադասարանցիների մեջ տարին մեկ անգամ մեկի տանը (հավաքվելը/ժողովվելը) (ավանդույթ/ավանդություն) է դարձել։
Այդ մտքից սկզբում թեթևակի (երկյուղեց/ վախեցավ), իսկ երբ գիտակցեց դրա ահավոր հետևանքները՝ (սարսափեց/ վախեցավ)։

9Առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան։

Արիակամ, ջրային, լծկամ, հնչերանգ, մայրաբար, իջնել, համբուրել, ընձուղտ, չարագույժ, սրտատրոփ, սրընթաց, մեղմօրոր, գունանկար, մթնշաղ, ապօրինի, կիսադեմ, զինվոր, մամռապատ։

10Տրված բառերին մեկական հոմանիշ ու հականիշ գրեք։

Գովաբանել-փառաբանել; բողոքել,

զուլալ-մաքուր, պարզ; պղտոր,

օգնել-աջակցել; խանգարել,

մեծ-հսկա; փոքր,

սիրելի-թանկագին; ատելի։

English Destination b1 Unit 29

A-F

A

  1. Did Charles have enough money? No
  2. Did he buy the CD? No
  3. Did Cilla call Andrea? No
  4. Did she take her mobile with her? No
  5. Were they late? Yes
  6. Did they see the start of the film? No
  7. Did Paul make a mistake? Yes
  8. Did Paul listen to Lee? No
  9. Did Jo go to the party? Yes
  10. Was Jo invited to the party? Yes
  11. Did Tom forget his keys? No
  12. Did Lisa remind him about his keys? Yes

B

  1. If you had told me you were going to the beach, I’d have come with you.
  2. If Dan had missed the plane, he would have been very annoyed.
  3. I’d have got you a present if I had known it was your birthday.
  4. We wouldn’t have got lost if we’d taken a map with us.
  5. If the car hadn’t broken down, I wouldn’t have been late.
  6. If you hadn’t helped me, I wouldn’t have finished in time.
  7. If Baz hadn’t showed you what to do, what to do, what would have you done?

C

  1. It wasn’t cold, so we didn’t light a fire.

If it had been cold, we’d have lit a fire.

  • John didn’t come, so we didn’t do any painting.

If John had come, we’d have done some painting.

  • Claire didn’t buy any clothes because she didn’t see anything she liked.

Claire would have bought some clothes if she’d seen something she liked.

  • The audience laughed because the joke very funny.

If the joke hadn’t been very funny, the audience wouldn’t have laughed

  • We decided to leave because it was really noisy.

We wouldn’t have decided to leave if it hadn’t been really noisy.

D

  1. If I won a million euros, I’d buy my mum and dad a new house.
  2. If Steve paid more attention in class, he would learn more.
  3. They’d go on a cruise if they had enough money.
  4. You’d feel a lot healthier if you didn’t eat so much fast food.
  5. If I had a bike, it wouldn’t take me so long to get to school.
  6. If you met Tom Hanks, what would you as him?
  7. Would Bobby be upset if I didn’t invite him?
  8. If I were you, I’d get a haircut!

E

  1. Sylvia doesn’t have enough money, so she can’t buy a new computer.

If Sylvia had enough money, she’d buy a new computer.

  • The twins don’t see their friends often because they’re very busy.

If the twins weren’t so busy, they would see their friends.

  • I don’t live in city, so there’s not much to do in the evening.

If I lived in the city, there would be lots to do in the evening.

  • Grandma won’t get a dog because she lives in a small flat.

If Grandma didn’t live in a small flat, she’d get a dog.

  • You use your mobile a lot, so you have large phone bills.

If you didn’t use your mobile so much, you wouldn’t have large phone bills.

  • I think you should tell your parents the truth.

If I were you, I’d tell your parents the truth.

Dear Marsha, I’m not sure what to do. I’m thinking becoming a vegetarian, but some of my friends say it’s a bad idea. They say that if I stop eating meat, my body won’t get all the things it needs to stay healthy. Are my friends right?

Thanks, Yuri, age 14.

Dear Yuri, Millions of people are vegetarians and they’re perfectly healthy. You have be careful, though if you gave up eating meat completely, and only ate chocolate and crisps, that would obviously be very bad for you! If people don’t eat properly, they would get ill. It’s that simple. If you eat lots of fruit and salad and beans, you will get all the things you need to stay healthy. But-you’re only 14 years old. If you live at home with your parents-and you probably do-you’ll have to ask them what they think too. If your mum cooks for you, it will be difficult for her to make you special meals. If I were you, I would think about this carefully and maybe wait until you’re a bit older before making such big decision.

Marsha.

Ի. Օրու գործունեությունը

Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 1698 թ-ին կուրֆյուրստ  Հովհան Վիլհելմին հորդորել է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության  թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել Ավստրիայի Լեոպոլդ I  կայսեր աջակցությունը, սակայն փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը` 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ), Սյունիքի 11 մելիքների մասնակցությամբ, գումարել գաղտնի խորհրդաժողով: Ժողովում կազմված գրություններով` ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին, և կնքված մաքուր թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ 1699 թ-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ:Այդուհանդերձ, Արևմուտքից հուսախաբ, Իսրայել Օրին թուրք-պարսկական լծից Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ: Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական դաշինքի գաղափարը, սերտ կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի  Արչիլ II թագավորի, հետագայում՝ նաև այսրկովկասյան այլ գործիչների հետ: Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701 թ-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Իսրայել Օրուն և Մինաս վարդապետին: 1703 թ-ին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը:Ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած Պարսկաստան մեկնելու առաքելությանը:  1704 թ-ին Օրին գնացել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706 թ-ին Պետրոս Մեծից ստանալով նույնանման նամակ ու գնդապետի կոչում, որպես առաքելության ղեկավար, 1708 թ-ի սկզբին մեկնել է Պարսկաստան: Իսրայել Օրին 1709 թ-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ:

Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի

Հայաստանի ազատագրության խնդիրը ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի գործիչների քննարկման առարկան էր:

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Մոտ երկու տարի մնալով Կոստանդնուպոլսում՝ հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Չի վերադառնում սակայն պատվիրակության հետ մեկնած 20-ամյա երիտասարդ Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիք Իսրայելի որդին էր:

Նա շարունակում է ճանապարհը և, Կոստանդնուպոլսից ուղևորվելով Իտալիա, այնտեղից մեկնում է Ֆրանսիա: Այստեղ նա մտնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան: Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ ներկայանում է կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմին և նրա հետ քննարկում Հայաստանի ազատագրության մասին իր մտորումները: Հովհան Վիլհելմը հետաքրքրվում է Իսրայել Օրու մտահղացումներով և խոստանում աջակցել:

Մոտ քսան տարի Իսրայել Օրին դեգերում է Եվրոպայում: Հովհան Վիլհելմի խորհրդով Օրին որոշում է այցելել Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար: Նա ժամանում է Հայաստան, լինում է Էջմիածնում, ապա ճանապարհվում Սյունիք:

Ջ, Ճ, Չ ուղղագրություն

Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ

ա/  ալոճ, ակնակապիճ, աղջատել, աղջամուղջ, աճպարար, գեղչկական, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոչիլ, չղչիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ:

բ/  աչք, առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թրջել(ջրով), թրչել, թրչոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիճուկ, ողջագուրվել, անընդմեջ, պճնանք (զարդարանք), պճրանք(նազանք), քուրճ:

Աշոտ Գ Ողորմած

Աշոտ Գ Ողորմածը Հայոց թագավորն էր 953 թ.–ից։ Հաջորդել է հորը՝ Աբասին։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թ.–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թ.–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թ.-ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966 թ.–ին հիմնել է Սանահինի, իսկ 976 թ.–ին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտա–կրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։

Գագիկ Ա

Գագիկ Ա-ն հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ-ին: Հաջողությամբ շարունակել է պայքարը Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար: Ստեղծել է 100-հազարանոց արքունի մշտական զորք: Զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրապաղատի, Վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ: X դարի վերջին Ատրպատականի ամիր Մամլանը պատերազմ է հայտարարել Դավիթ Կյուրապաղատին ու Գագիկ Ա-ին և մտել Ծաղկոտն գավառ: Գագիկ Ա-ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը հետ են մղել թշնամուն: 998 թ-ին Մամլանը Խորասանի ամիրի հետ նոր արշավանք է սկսել: Գագիկ Ա-ն, դաշնակից բանակների օգնությամբ, Ապահունիք գավառի Ծումբ գյուղի մոտ (Ծումբի ճակատամարտ) ծանր պարտության է մատնել թշնամուն` վերջ դնելով արաբական ոտնձգություններին: 1000 թ-ին, Տայքի գրավումից հետո, Բյուզանդիայի Վասիլ II կայսրին հնազանդություն են հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա-ն չի գնացել՝ «փոքրություն համարեց իր գնալը»: 1001 թ-ին, երբ Տաշիր-Ձորագետի (Լոռու) Դավիթ Անհողին թագավորն  ապստամբել է Գագիկ Ա-ի դեմ, վերջինս խլել է նրա տիրույթները, որի պատճառով էլ Դավթին տրվել է Անհողին մականունը, և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո է  վերադարձրել: Գագիկ Ա-ի օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասել են մինչև Կուր գետը, հարավում՝ Վանա լճի հյուսիսային գավառները, արևմուտքում՝ Բասեն, արևելքում՝ Ուտիք: Զարգացել են երկրի տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը: Բարգավաճել են մայրաքաղաք Անին, Դվին և Կարս քաղաքները: Գագիկ Ա-ի կինը՝ Կատրանիդե թագուհին, 1001 թ-ին ավարտել է Անիի հոյակապ Կաթողիկե եկեղեցու շինարարությունը (ճարտարապետ՝ Տրդատ): Գագիկ Ա-ի օրոք Անին կառուցապատվել է գեղեցիկ շինություններով: Քաղաքի պեղումների ժամանակ (1905– 1906 թթ.) հայտնաբերվել է Գագիկ Ա-ի արձանը (2,26 մ բարձրությամբ)՝ գլխին՝ սպիտակ չալմա, հագին՝  արաբական երկարավուն կարմիր խալաթ, մեջքին` փաթաթան: Արաբական տարազը խալիֆության կողմից ճանաչված լինելու նշան էր. այն հագնում էին միայն թագավորները:

Լեվոն Բ Մեծագործ

Լևոն Բ-ն Ռուբինյանների իշխանական տոհմից էր՝ Ստեփանեի կրտսեր որդին: Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին (1175–87 թթ.): Եղել է երկրի կարևոր բերդի՝ Կապանի տերը, աջակցել է եղբորը` պաշտպանելու և կառավարելու պետությունը: 1185 թ-ին` Ռուբեն Գ-ի գերությունից հետո, երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: 1187 թ-ին փրկագնել է եղբորը, որը գահը կամովին հանձնել է նրան, իսկ ինքը դարձել կրոնավոր: 1187 թ-ի մայիսին Ռավին դաշտում (Սսի մոտ) ջախջախել է Կիլիկիա ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, ազատագրել հայաբնակ մի քանի շրջան՝ ներառյալ Պռականա բերդը: 1187 թ-ին հաղթել և  իրենից կախման մեջ է գցել Հալեպի և Դամասկոսի սուլթանին: Եգիպտոսի սուլթանության դեմ Խաչակրաց երրորդ արշավանքի (1189–92 թթ.) ժամանակ խաչակիրներին օգնելու խոստման դիմաց Հռոմեական սրբազան կայսրության (Գերմանիա) Հենրիկոս VI կայսրը պարտավորվել է Լևոնին ճանաչել Հայոց թագավոր: Գրեթե միաժամանակ թագ ստանալով Հենրիկոս VI և Բյուզանդիայի Ալեքսոս III Անգելոս կայսրերից՝ Լևոն Բ-ն թագադրվել է Սուրբ Ծննդյան օրը՝ Տարսոն քաղաքի Սբ Սոփիա մայր տաճարում: Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը՝ հայկական ծեսով, իսկ Հռոմեական սրբազան կայսրության և Հռոմի պապի ներկայացուցիչ Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիտելբախը լատինական ծեսով Լևոն Բ-ին օծել են «Թագավոր ամենայն Հայոց և Կիլիկիայի նահանգի ու Իսավրիայի»: Պատմագիրները Լևոն Բ-ի թագադրությունը գնահատել են որպես քաղաքական մեծագույն իրադարձություն՝ Հայոց կործանված թագավորության վերականգնում: Ձգտելով ստեղծել կենտրոնացված և անսահմանափակ միապետություն՝ Լևոն Բ-ն հնազանդեցրել է կիսանկախ ու անջատամետ որոշ ավատատեր իշխանների (մասնավորապես Հեթումյաններին): Նոր դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով խնամիական կապեր է հաստատել մերձակա քրիստոնեական պետությունների (Նիկիա, Կիպրոս, Երուսաղեմ և այլն)  արքայատների հետ:Լևոն Բ-ն հետևողականորեն պայքարել է Անտիոքի գահաժառանգության համար: Վերջինիս թագավոր Ռայմունդի մահից (1197/98 թթ.) հետո նրա նորածին որդուն՝ գահաժառանգ Ռուբեն Ռայմունդին, որդեգրել և հռչակել է Հայոց գահաժառանգ: 1203 թ-ին գրավել է Անտիոքը, որի գահը հափշտակել էր Ռայմունդի կրտսեր եղբայրը՝ Տրիպոլսի դուքս Բոհեմուդ Միակնանին, երկրից վտարել է ինքնակոչին աջակցած Տաճարական ուխտի ասպետներին, պատանի Ռայմունդին կարգել դուքս, 1210 թ-ին Գերմանիայի կայսեր և Հռոմի պապի միջոցով վերահաստատել նրա գահակալական իրավունքը: 1219 թ-ին, երբ Ռուբեն Ռայմունդը հերթական անգամ կորցրել էր Անտիոքը, Լևոն Բ-ն նրան զրկել է գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ կարգել իր մանկահասակ դուստր Զաբելին (Հայոց թագուհի՝ 1222–52 թթ-ին):Լևոն Բ-ի օրոք Կիլիկիայի հայկական թագավորության սահմանները տարածվել են Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները: Նրա գերիշխանության տակ էին նաև Պամփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան, Կադառնիան, Գերմանիկեն: Լևոն Բ-ի հրամանով  վերաշինվել են հին վանքերն ու բերդերը և կառուցվել նորերը: Նա ստեղծել է մշտական հզոր բանակ, հաստատել ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն, կանոնավորել արքունի գործակալությունները, բարեկարգել տնտեսական կյանքը, առևտրական արտոնյալ պայմանագրեր կնքել (1211, 1212 թթ.) Վենետիկի, Պիզայի, Ջենովայի և վաճառաշահ այլ քաղաքների ու երկրների հետ, կազմակերպել առևտրական նավատորմիղ, բացել վարժարաններ, դպրատներ (ուսուցումը՝ հայերեն և օտար լեզուներով): Լևոն Բ-ն իր արքունիքում արտոնյալ պայմաններ է ստեղծել գիտնականների ու արվեստագետների համար: Նրա օրոք ընդօրինակվել և կորստից փրկվել են բազմաթիվ հին ձեռագրեր, հայերեն են թարգմանվել գիտական ու գրական արժեքավոր երկեր:

Design a site like this with WordPress.com
Get started